https://arm.sputniknews.ru/20231024/hh-nakhagahy-kvovachevi-het-khvosel-e-lgh-um-hajkakan-mshakutajin-zharangutjan-pahpanman-masin-67695193.html
ՀՀ նախագահը Կովաչևի հետ խոսել է ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության պահպանման մասին
ՀՀ նախագահը Կովաչևի հետ խոսել է ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության պահպանման մասին
Sputnik Արմենիա
Հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև Հարավկովկասյան տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությանը և... 24.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-24T20:41+0400
2023-10-24T20:41+0400
2023-10-24T20:53+0400
վահագն խաչատուրյան
բելգիա
եվրամիություն
լեռնային ղարաբաղ
արցախ
բռնի տեղահանված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/18/67694177_0:0:1600:901_1920x0_80_0_0_8c4ee5f58ba82d0e5db00e50de648421.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի միանշանակ դիրքորոշումն է հասնել տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության և հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, ինչը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից: Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ Բրյուսելում կայացած հանդիպմանն ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավկովկասյան տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությունը և ընդհանուր զարգացումները:Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության ներկա վիճակին և հնարավոր սպառնալիքներին և վերջինիս պահպանության ու պաշտպանության անհրաժեշտությանը։Բրյուսելում Վահագն Խաչատուրյանը նաև աշխատանքային ճաշ է ունեցել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանսուա Քսավիե Բելամիի, Լարս Պատրիկ Բերգի, ժորդի Սոլեի, Անդրիուս Կուբիլիուսի, Ռասա Յուկնեվիչիենեի և Բերտ-Յան Ռաուսենի հետ:Ճաշի ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տիրող ընդհանուր իրադրությանն ու առկա զարգացումներին: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների լուծման ուղղությունների շուրջ:
բելգիա
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/18/67694177_123:0:1544:1066_1920x0_80_0_0_0f06333ef1c0d868b73f61c5541b8f4c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահագն խաչատուրյան, բելգիա, եվրամիություն, լեռնային ղարաբաղ, արցախ, բռնի տեղահանված
վահագն խաչատուրյան, բելգիա, եվրամիություն, լեռնային ղարաբաղ, արցախ, բռնի տեղահանված
ՀՀ նախագահը Կովաչևի հետ խոսել է ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության պահպանման մասին
20:41 24.10.2023 (Թարմացված է: 20:53 24.10.2023) Հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև Հարավկովկասյան տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությանը և ընդհանուր զարգացումներին:
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի միանշանակ դիրքորոշումն է հասնել տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության և հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, ինչը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից: Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ Բրյուսելում կայացած հանդիպմանն ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Տեղեկությունը
հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավկովկասյան տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությունը և ընդհանուր զարգացումները:
«Վահագն Խաչատուրյանն Անդրեյ Կովաչևի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղից ավելի քան հարյուր հազար բռնի տեղահանվածների հիմնարար իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտության վրա»,– նշված է հաղորդագրության մեջ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության ներկա վիճակին և հնարավոր սպառնալիքներին և վերջինիս պահպանության ու պաշտպանության անհրաժեշտությանը։
Բրյուսելում Վահագն Խաչատուրյանը նաև աշխատանքային ճաշ է ունեցել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանսուա Քսավիե Բելամիի, Լարս Պատրիկ Բերգի, ժորդի Սոլեի, Անդրիուս Կուբիլիուսի, Ռասա Յուկնեվիչիենեի և Բերտ-Յան Ռաուսենի հետ:
Ճաշի ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տիրող ընդհանուր իրադրությանն ու առկա զարգացումներին: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների լուծման ուղղությունների շուրջ: