00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում սկսել են էլեկտրամոբիլների լիցքավորման համար նոր pos–տերմինալներ պատրաստել

© Sputnik / Aram GareginyanՏիգրան Մարտիրոսյան
Տիգրան Մարտիրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2023
Տիգրան Մարտիրոսյան
Բաժանորդագրվել
Էլեկտրամոբիլների լիցքավորման համար նախատեսված pos–տերմինալները հաշվում են ոչ թե լիցքավորման ժամանակը, ինչպես գործող մոդելները, այլ էներգիայի ծախսը։ Լցակայանների համար ստեղծված մյուս նորույթը թույլ է տվել զրոյի հասցնել բենզինի ապօրինի վաճառքը։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայկական Qpay ընկերությունը, որն ընդլայնում է pos–տերմինալների արտադրությունը, պատրաստվում է նոր լուծում ստեղծել էլեկտրամոբիլների լիցքավորման համար։
Էլեկտրամոբիլների լիցքավորման համար նախատեսված աշխարհում գործող տերմինալները հոսանքի ծախսը հաշվարկում են լիցքավորման ժամանակով (դրանց մեջ տեղադրված են տարբեր հզորությունների լիցքավորման սարքերի համար րոպեում կՎտժ–ի ծախսի նորման)։ Հայ ինժեներների մոդելը հաշվարկելու է բուն կՎտժ –երը, այսինքն՝ ավելի հստակ կաշխատի։
Մեկ այլ նորույթով pos–տերմինալներ ընկերությունն արդեն իսկ ներդրել է տեղական խոշոր բենզալցակայանների ցանցերից մեկում։ Եթե սարքն ինչ–ինչ պատճառներով չի կարողանում տպել կտրոնը (սարքն անջատված է, կամ թուղթը սպառվել է), լցասարքը պարզապես արգալափակվում է։ Սա թույլ է տալիս զրոյի հասցնել այն դեպքերը, երբ աշխատողն անջատում է ՀԴՄ սարքը և բենզին է լցնում ապօրինի ճանապարհով։
Qpay–ն իսկզբանե հայկական շուկայում ներկայացվել էր որպես pos–տերմինալների և դրամարկղային սարքերի (որոնց համար ընկերությունը լոկալ ինտերֆեյս և սոֆթ էր պատրաստում) արտասահմանյան խոշոր արտադրողի դիստրիբյուտոր։ Այնուհետև Qpay–ի հիմնադիրները որոշեցին տերմինալների ռուսական խոշոր արտադրող «Վենդոտեկ» հետ գործընկերությամբ սեփական արտադրությունը բացել։
«Այդ ընկերության հիմնադիրները հայեր չեն, և նույնիսկ հաճելի է, որ ընտրությունը մեր օգտին նրանք արեցին ելնելով զուտ գործնական չափորոշիչներից։ Նշանակում է, որ մենք համապատասխանում ենք նրանց», – Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Qpay ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Մարտիրոսյանը։
Ընկերության ղեկավարներն արտադրությունը (և՛ մանրածախ վաճառքի համար նախատեսված հիմնական pos–տերմինալների, և՛ տեխնիկական «առավելություններով» մոդելների) որոշեցին մաքսիմալ տեղայնացնել. ավելի քան 40 բաղադրիչ մասերից կեսից ավելին արտադրվում է կամ տեղում, կամ ձեռք է բերվում տեղական ընկերությունների արտադրանքը (եթե ոչ արտադրողների, ապա գոնե դիստրիբյուտորների)։
«Այժմ մենք արդեն էլեկտրոնային սխեմաներ ենք հավաքում, բայց հետագայում ուզում ենք նաև ինքնուրույն տպել էլեկտրոնային պլատաները, որոնց վրա այդ սխեմաները հավաքվում են», – նշեց Մարտիրոսյանը։
Այլ նախագծերի թվում ընկերությունը պատրաստվում է pos–եր տեղադրել հանրային տրանսպորտում։ Այդ տեխնոլոգիան լայնորեն կիրառվում է մի շարք երկրներում, բայց Հայաստանում, որքան էլ տարօրինակ է, տրանսպորտում մինչև հիմա քարտով վճարում անել հնարավոր չէ։ Առաջին անգամ նման հնարավորություն պետք է հայտնվի ոչ թե Երևանում, այլև Գյումրիում և Վանաձորում։ Ընկերությունը հաղթել է այդ երկու քաղաքների քաղաքային իշխանությունների կազմակերպած մրցույթներում, և համակարգը պետք է պատրաստ լինի մինչև հաջորդ տարվա կեսերը։
Սարի գլխին էլ կունենաս լույս ու լիցքավորված հեռախոս․ Փոքր Մանթաշի «արմաթցիների» նոր սարքը
Վերջապես, ընկերությունն ուզում է տերմինալներ ներդնել նաև առևտրի և ծառայության այլ կետերում, որտեղ դրանք դեռ գոյություն չունեն` սննդի սարքերի վրա (սուրճի և այլ սնեքերի), էլեկտրոնային վճարային տերմինալներում, կայանատեղիներում, տաքսիներում։
Դա կյանքն ավելի հարմար կդարձնի ոչ միայն տեղացիների և զբոսաշրջիկների համար, այլև հարկային ծառայությունների, որոնք կկարողանան հետևել բոլոր այդ ոլորտների շրջանառությանը։
Բանկերը ևս հետաքրքրված են, որ այդ պրոդուկտները զարգանան։
«Մենք արդեն քննարկում ենք ունեցել պետեկամուտների կոմիտեի հետ, ուզում ենք շարունակել այդ քննարկումները», – հավելեց նա։
Ընկերության մշակումներից մեկը կիրառվում է Բուլղարիայում. Սոֆիայի քաղաքային տրանսպորտում pos–համակարգերի ներդրման մրցույթում հաղթած ընկերությունը հայկական ընկերությանն է հանձնարարել ծրագրային ապահովման ստեղծումը։
Այժմ հայկական ընկերությունն ուզում է շուկա դուրս գալ որպես ինքնուրույն խաղացող Արևելյան Եվրոպայում, Իրանում, ինչպես նաև Աֆրիկայում։
«Աֆրիկական երկրները զգալի հաջողությունների են հասել տեխնոլոգիաների զարգացման հարցում, բայց մի շարք դեպքերում այնտեղ ձեռքով հարկերի հաշվարկման պրակտիկան դեռ պահպանվում է։ Կարծում եմ՝ մեր սոֆթը կարող է այնտեղ օգտակար լինել։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա մենք պոտենցիալ գործընկեր ունենք, որը ամբողջ երկրով առևտրային ավտոմատներ է ուզում տեղադրել», – ընդգծեց Մարտիրոսյանը։
Եթե Հայաստանում որակավորում ունեցող ծրագրավորողներն այնքան էլ շատ չեն, ապա էլեկտրոնիկայի ինժեներներն ավելի քիչ են։ Այդ բացը լրացնելու համար ընկերությունը սկսել է ստաժավորման հրավիրել Պոլիտեխնիկի ուսանողներին, որոնք հետագայում մշտական աշխատանքի անցնելու հնարավորություն են ստանում։
Վանաձորի թիվ 19 դպրոցում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաները մարզիչի հետ - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2023
Վանաձորցի նոր «Էլեկտրոնիկները» հեռախոսով կառավարվող դուռ են ստեղծել
«Բացի այդ, մեզ մոտ «Թումո» կենտրոններից մի քանի հոգի է աշխատում։ 24-25 տարեկանում նրանք մեզ մոտ յուրացրել են հարկային հաշվառման և ՀԴՄ–ների ծրագրավորումը։ Նման մասնագետները քիչ են, սակայն նրանց պահանջարկն աճելու է, քանի որ հարկերի վճարման վերահսկողությունը հետզհետե ավելի է խստանում», – նշեց նա։
Ընկերությունն ուզում է մասնագետների հրավիրել նաև Արցախից բռնի տեղահանվածներից։
«Մենք փորձում ենք գտնել մասնագետներ, ովքեր այնտեղ սպասարկում էին առևտրային կամ ՀԴՄ սարքերը։ Պատրաստ ենք ընդունելու նրանց ինքնակենսագրականները», – հավելեց Մարտիրոսյանը։
Pos–տերմինալով առևտրային սարքի փորձնական մոդելը ընկերությունը ներկայացրել էր Երևանում հոկտեմբերի 17-ին կայացած Silicon Mountains բարձր տեխնոլոգիաների համաժողովի ժամանակ։
Լրահոս
0