https://arm.sputniknews.ru/20231024/gjumrium-tghamardy-danakvov-hardzakvel-e-prkarari-vra-67688656.html
Գյումրիում տղամարդը դանակով հարձակվել է հրշեջ–փրկարարի վրա
Գյումրիում տղամարդը դանակով հարձակվել է հրշեջ–փրկարարի վրա
Sputnik Արմենիա
Շիրակի մարզի պարեկային ծառայության աշխատակիցը կարողացել է վնասազերծել քաղաքացուն, նա ձերբակալվել է։ 24.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-24T18:55+0400
2023-10-24T18:55+0400
2023-10-24T18:58+0400
հայաստան
գյումրի
հրշեջ
դանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/289/70/2897025_62:0:1600:865_1920x0_80_0_0_b6270ecb61c700b0d4ffb7bb0f196648.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Այսօր Գյումրու Պարույր Սևակ փողոցի 13 շենքի բակում տղամարդը հարձակվել է այդ տարածքում կայանված ավտոմեքենայում առաջացած հրդեհը մարող հրշեջ–փրկարարի վրա։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։Նշվում է, որ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հրդեհի մասին ահազանգ է ստացել ժամը 16:10-ի սահմաններում։ Դեպքի վայր է մեկնել Գյումրու թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:«Երբ հրշեջները փորձել են մարել կրակը, մի տղամարդ՝ դանակով զինված, նախ կտրել է հրշեջ ավտոմեքենային միացված փողրակը, ապա խոչընդոտել ու արգելել է հրշեջների աշխատանքը: Պարեկային ծառայության մի ծառայող մոտեցել է այդ քաղաքացուն ու վնասազերծել նրան։ Տղամարդուն ձերբակալել են և տեղափոխել ոստիկանության Մուշի բաժին»,– ասված է հաղորդագրությունում:Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը Շիրակի մարզի բնակիչ 43-ամյա Ա. Ա.-ն է, և հենց նա էլ կասկածվում է ավտոմեքենան հրկիզելու մեջ։Հրշեջներին հաջողվել է մարել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:Հրդեհ է բռնկվել Հրազդանի ՋԷԿ–ի չշահագործվող տարածքում
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/289/70/2897025_324:0:1477:865_1920x0_80_0_0_a878589ffcc51d484146f80b3240025b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գյումրի, հրշեջ, դանակ
հայաստան, գյումրի, հրշեջ, դանակ
Գյումրիում տղամարդը դանակով հարձակվել է հրշեջ–փրկարարի վրա
18:55 24.10.2023 (Թարմացված է: 18:58 24.10.2023) Շիրակի մարզի պարեկային ծառայության աշխատակիցը կարողացել է վնասազերծել քաղաքացուն, նա ձերբակալվել է։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Այսօր Գյումրու Պարույր Սևակ փողոցի 13 շենքի բակում տղամարդը հարձակվել է այդ տարածքում կայանված ավտոմեքենայում առաջացած հրդեհը մարող հրշեջ–փրկարարի վրա։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com-ը։
Նշվում է, որ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հրդեհի մասին ահազանգ է ստացել ժամը 16:10-ի սահմաններում։ Դեպքի վայր է մեկնել Գյումրու թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
«Երբ հրշեջները փորձել են մարել կրակը, մի տղամարդ՝ դանակով զինված, նախ կտրել է հրշեջ ավտոմեքենային միացված փողրակը, ապա խոչընդոտել ու արգելել է հրշեջների աշխատանքը: Պարեկային ծառայության մի ծառայող մոտեցել է այդ քաղաքացուն ու վնասազերծել նրան։ Տղամարդուն ձերբակալել են և տեղափոխել ոստիկանության Մուշի բաժին»,– ասված է հաղորդագրությունում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը Շիրակի մարզի բնակիչ 43-ամյա Ա. Ա.-ն է, և հենց նա էլ կասկածվում է ավտոմեքենան հրկիզելու մեջ։
Հրշեջներին հաջողվել է մարել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը: