https://arm.sputniknews.ru/20231024/fransiaci-pashtvonjan-hajastanum-kozhandaki-arcakhic-teghahanvatsnerin-ajakcelu-ashkhatanqnerin-67647570.html
Ֆրանսիացի պաշտոնյան Հայաստանում կօժանդակի Արցախից տեղահանվածներին աջակցելու աշխատանքներին
Ֆրանսիացի պաշտոնյան Հայաստանում կօժանդակի Արցախից տեղահանվածներին աջակցելու աշխատանքներին
Sputnik Արմենիա
Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ Թիերի Կովաքսին ընդունել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։ 24.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-24T10:49+0400
2023-10-24T10:49+0400
2023-10-24T13:28+0400
պարույր հովհաննիսյան
սյունիք
թիերի կովաքս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/05/66899196_0:35:1600:936_1920x0_80_0_0_0950c593aa009f62379345754937b74c.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ Թիերի Կովաքսը Հայաստան է ժամանել Օվերնյը-Ռոն-Ալպի և Սյունիքի մարզի միջև հաստատված գործընկերության շրջանակում՝ օժանդակելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների կարիքները հոգալու աշխատանքներին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը` հավելելով, որ Կովաքսին ընդունել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։ՀՀ փոխարտգործնախարարը բարձր է գնահատել Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի՝ Հայաստանի հանդեպ բարեկամությունն ու սատարող նախաձեռնությունները` ինչպիսիք են ռեգիոնալ խորհրդի ընդունած 2020 և 2022թթ. բանաձևերը։Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև ընթացիկ տարվա մարտին ռեգիոնալ խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և Սյունիքի մարզի հետ համագործակցության հաստատումը: Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել հոկտեմբերի 20-ին Հայաստանի համար հումանիտար օգնություն սահմանող` Օվերնյը-Ռոն-Ալպի որոշման համար։Ֆրանսիայից ուղարկված 5 տոննա մարդասիրական օգնությունը հասավ ՀայաստանԶրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ համագործակցության հեռանկարներին, մտքեր փոխանակել տարածաշրջային հարցերի շուրջ:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/05/66899196_141:0:1561:1065_1920x0_80_0_0_96b596d1ae37d9e98ef48c417d8763c5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պարույր հովհաննիսյան, սյունիք, թիերի կովաքս
պարույր հովհաննիսյան, սյունիք, թիերի կովաքս
Ֆրանսիացի պաշտոնյան Հայաստանում կօժանդակի Արցախից տեղահանվածներին աջակցելու աշխատանքներին
10:49 24.10.2023 (Թարմացված է: 13:28 24.10.2023) Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ Թիերի Կովաքսին ընդունել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ Թիերի Կովաքսը Հայաստան է ժամանել Օվերնյը-Ռոն-Ալպի և Սյունիքի մարզի միջև հաստատված գործընկերության շրջանակում՝ օժանդակելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների կարիքները հոգալու աշխատանքներին: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը` հավելելով, որ Կովաքսին ընդունել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
ՀՀ փոխարտգործնախարարը բարձր է գնահատել Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի՝ Հայաստանի հանդեպ բարեկամությունն ու սատարող նախաձեռնությունները` ինչպիսիք են ռեգիոնալ խորհրդի ընդունած 2020 և 2022թթ. բանաձևերը։
«Երկուստեք կարևորվել է փախստականների համար կարճաժամկետ ծրագրերի իրականացման հետ մեկտեղ նրանց համար կայուն կենսապայմանների ապահովման անհրաժեշտությունը։ Այն Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի տնտեսական, առողջապահական ծրագրերի հետ միասին ներառվել է Սյունիքի մարզի հետ համագործակցության առաջնահերթությունների շարքում»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև ընթացիկ տարվա մարտին ռեգիոնալ խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և Սյունիքի մարզի հետ համագործակցության հաստատումը: Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել հոկտեմբերի 20-ին Հայաստանի համար հումանիտար օգնություն սահմանող` Օվերնյը-Ռոն-Ալպի որոշման համար։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ համագործակցության հեռանկարներին, մտքեր փոխանակել տարածաշրջային հարցերի շուրջ:
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։