https://arm.sputniknews.ru/20231024/anlurj-gvortsyntac-e-najvoghy-knaji-khachatrjany-rusakan-aliqnery-pakelu-kvocheri-masin-67662608.html
Անլուրջ գործընթաց է, նայողը կնայի․ Խաչատրյանը՝ ռուսական ալիքները փակելու կոչերի մասին
Անլուրջ գործընթաց է, նայողը կնայի․ Խաչատրյանը՝ ռուսական ալիքները փակելու կոչերի մասին
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավոր խոսքով` գործընթացը կապված է Երևանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հետ։ 24.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-24T15:03+0400
2023-10-24T15:03+0400
2023-10-24T15:04+0400
հայաստան
ռուսաստան
հեռուստատեսություն
արթուր խաչատրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65614029_0:33:1600:934_1920x0_80_0_0_e947990b4ef77cb5ec41493c4c98a3fd.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. 21-րդ դարում հեռուստատեսություն փակելն անլուրջ է։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը` անդրադառնալով Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու կոչերին։Լրագրողների դիտարկմանը, թե հեռուստաալիքները փակելու կոչերն ավելի են ակտիվացել ռուսական Առաջին ալիքով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատող հաղորդումից հետո, Խաչատրյանը հակադարձեց` ընդգծելով, որ այդ գործընթացը շատ ավելի վաղ է մեկնարկել և կապ ունի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հետ։Նա նշեց, որ Փաշինյանի մասին հաղորդումը չի դիտել։ Միաժամանակ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ռուսական եթերում հնչում են ինչպես հայամետ, այնպես էլ հակահայկական հայտարարություններ։ Իսկ հայկական եթերում համապատասխանաբար հնչում են ինչպես ռուսամետ, այնպես էլ հակառուսական հայտարարություններ։Հարցին, թե ինչպես է մեկնաբանում ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանի մասնակցությունը ծրագրին, Խաչատրյանը հորդորեց կոնկրետ մեկ ելույթ չառանձնացնել։Գուրգեն Արսենյանը դեմ է, որ ՀՀ–ում դադարեցվի ռուսական որոշ հեռուսաալիքների հեռարձակումըԱյդ համատեքստում նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, օրինակ, հանդես է եկել հակառուսական հայտարարություններով:«Պետական քաղաքականությունը վարում է իշխանությունը։ Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հակառուսական հայտարարությունները, որոնք արվել են 7 տարի առաջ, որևէ ազդեցություն չունեն հայ–ռուսական հարաբերությունների վրա, բայց այսօր արված հայտարարություններն ունեն»,–հավելեց Խաչատրյանը։Հիշեցնենք` իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ անհրաժեշտ է անջատել ռուսական հեռուստաալիքները «հակահայկական կոնտենտի» պատճառով, որը վտանգ է ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար: Նա նաև նշել էր, որ նման նախաձեռնության քննարկումն անցկացվում է արդեն տևական ժամանակ և քննարկման կդրվի Ազգային ժողովում:ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինն անդրադարձել էր ՔՊ–ական պատգամավորի հայտարարություններին և ասել, որ համոզված է` ՀՀ–ում նման լցոնումները աջակցություն չեն գտնի և չեն խաթարի երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքերը՝ ի շահ ինչ-որ քաղաքական կոնյունկտուրայի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65614029_150:0:1570:1065_1920x0_80_0_0_bfd3d965490c83f5f3d0b4de174029df.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, հեռուստատեսություն, արթուր խաչատրյան
հայաստան, ռուսաստան, հեռուստատեսություն, արթուր խաչատրյան
Անլուրջ գործընթաց է, նայողը կնայի․ Խաչատրյանը՝ ռուսական ալիքները փակելու կոչերի մասին
15:03 24.10.2023 (Թարմացված է: 15:04 24.10.2023) Ընդդիմադիր պատգամավոր խոսքով` գործընթացը կապված է Երևանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հետ։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. 21-րդ դարում հեռուստատեսություն փակելն անլուրջ է։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը` անդրադառնալով Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու կոչերին։
Լրագրողների դիտարկմանը, թե հեռուստաալիքները փակելու կոչերն ավելի են ակտիվացել ռուսական Առաջին ալիքով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատող հաղորդումից հետո, Խաչատրյանը հակադարձեց` ընդգծելով, որ այդ գործընթացը շատ ավելի վաղ է մեկնարկել և կապ ունի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հետ։
«Ռուսական ալիքները փակելու կոչերը վաղուց են հնչում։ Բայց այս դարում հեռուստաալիքներ փակելը անլուրջ է։ Նայողը կնայի», - ասաց Խաչատրյանը։
Նա նշեց, որ Փաշինյանի մասին հաղորդումը չի դիտել։ Միաժամանակ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ռուսական եթերում հնչում են ինչպես հայամետ, այնպես էլ հակահայկական հայտարարություններ։ Իսկ հայկական եթերում համապատասխանաբար հնչում են ինչպես ռուսամետ, այնպես էլ հակառուսական հայտարարություններ։
Հարցին, թե ինչպես է մեկնաբանում ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանի մասնակցությունը ծրագրին, Խաչատրյանը հորդորեց կոնկրետ մեկ ելույթ չառանձնացնել։
Այդ համատեքստում նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, օրինակ, հանդես է եկել հակառուսական հայտարարություններով:
«Պետական քաղաքականությունը վարում է իշխանությունը։ Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հակառուսական հայտարարությունները, որոնք արվել են 7 տարի առաջ, որևէ ազդեցություն չունեն հայ–ռուսական հարաբերությունների վրա, բայց այսօր արված հայտարարություններն ունեն»,–հավելեց Խաչատրյանը։
Հիշեցնենք` իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ անհրաժեշտ է անջատել ռուսական հեռուստաալիքները «հակահայկական կոնտենտի» պատճառով, որը վտանգ է ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար: Նա նաև նշել էր, որ նման նախաձեռնության քննարկումն անցկացվում է արդեն տևական ժամանակ և քննարկման կդրվի Ազգային ժողովում:
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար
Գրիգորի Կարասինն անդրադարձել էր ՔՊ–ական պատգամավորի հայտարարություններին և ասել, որ համոզված է` ՀՀ–ում նման լցոնումները աջակցություն չեն գտնի և չեն խաթարի երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքերը՝ ի շահ ինչ-որ քաղաքական կոնյունկտուրայի։