https://arm.sputniknews.ru/20231024/67644560.html
Լուրեր․ Միրզոյանը, Լավրովը, Աբդոլլահիանը՝ «3+3» ձևաչափի մասին
Լուրեր․ Միրզոյանը, Լավրովը, Աբդոլլահիանը՝ «3+3» ձևաչափի մասին
Sputnik Արմենիա
▪️ Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպման ավարտին համատեղ հայտարարություն է ընդունվել։ Կարևորվել է բարիդրացիական հարաբերությունների զարգացումը։ 24.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-24T09:00+0400
2023-10-24T09:00+0400
2023-10-24T10:43+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/18/67644677_0:0:962:541_1920x0_80_0_0_ad48757220a272e794b91608439a781b.jpg
Լուրեր․ ժամը 09։00-ի թողարկումը
Sputnik Արմենիա
Լուրեր․ ժամը 09։00-ի թողարկումը
▪️ Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպման ավարտին համատեղ հայտարարություն է ընդունվել։ Կարևորվել է բարիդրացիական հարաբերությունների զարգացումը։ ▪️ Արարատ Միրզոյանը Թեհրանում կայացած հանդիպմանը հայտարարել է, որ ապագայի ծրագրերը հնարավոր չի լինի կյանքի կոչել, եթե փոխադարձաբար չհարգվեն միջազգային իրավունքով սահմանված համակեցության կարմիր գծերը։ ▪️ «3+3» ձևաչափով նախարարների հանդիպումից հետո Սերգեյ Լավրովը լրագրողներին ասել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի դելիմիտացիայի գործընթացին․ «Մենք չենք փորձում դրանից մեծ խնդիր դարձնել։ Թող նրանք Բրյուսելում էլ հանդիպեն, եթե դրա ցանկությունն ունեն, բայց մենք միշտ պատրաստ ենք օգնել իրական սահմանազատմանը»։▪️ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մասնակից երկրներին առաջարկել է Հարավային Կովկասում համապարփակ տրանսպորտային ճանապարհային քարտեզ մշակել, որը պետք է համապատասխանի տարածաշրջանի բոլոր երկրների շահերին։ ▪️ «3+3» հարթակի շրջանակում երեկ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը թուրք գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ։ Պաշտնական հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարները քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային և երկկողմ օրակարգային հարցեր։ Վերահաստատվել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածելու պատրաստակամությունը։ ▪️ Հայաստանը Ֆրանսիայից GM 200 ռադիոլոկացիոն երեք կայան կգնի։ Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը: Երեկ պաշտպանության նախարարները երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել, որոնցով Ֆրանսիան պարտավորվել է Հայաստանին հակաօդային պաշտպանության միջոցներ տրամադրել։ ▪️ «Մայր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 26-ի արտահերթ նիստին, որի օրակարգում քաղաքապետի տեղակալների ընտրության հարցն է։ Խմբակցությունը, ինչպես որ քաղաքապետի ընտրության նիստի դեպքում, նպատակահարմար չի համարում մասնակցել նաև այս մեկին՝ քվորում չապահովելու նկատառումով․ «Քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական ներկայացուցիչն իրավազոր չէ ավագանու նիստը վարել»։ Sputnik Արմենիա, 106FM
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/18/67644677_0:0:722:541_1920x0_80_0_0_282913de37c7d099dc4532409b548063.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
аудио
Լուրեր․ Միրզոյանը, Լավրովը, Աբդոլլահիանը՝ «3+3» ձևաչափի մասին
09:00 24.10.2023 (Թարմացված է: 10:43 24.10.2023) ▪️ Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպման ավարտին համատեղ
հայտարարություն է ընդունվել։ Կարևորվել է բարիդրացիական հարաբերությունների զարգացումը։
▪️ Արարատ Միրզոյանը Թեհրանում կայացած հանդիպմանը
հայտարարել է, որ ապագայի ծրագրերը հնարավոր չի լինի կյանքի կոչել, եթե փոխադարձաբար չհարգվեն միջազգային իրավունքով սահմանված համակեցության կարմիր գծերը։
▪️ «3+3» ձևաչափով նախարարների հանդիպումից հետո Սերգեյ Լավրովը
լրագրողներին ասել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի դելիմիտացիայի գործընթացին․ «Մենք չենք փորձում դրանից մեծ խնդիր դարձնել։ Թող նրանք Բրյուսելում էլ հանդիպեն, եթե դրա ցանկությունն ունեն, բայց մենք միշտ պատրաստ ենք օգնել իրական սահմանազատմանը»։
▪️ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մասնակից երկրներին
առաջարկել է Հարավային Կովկասում համապարփակ տրանսպորտային ճանապարհային քարտեզ մշակել, որը պետք է համապատասխանի տարածաշրջանի բոլոր երկրների շահերին։
▪️ «3+3» հարթակի շրջանակում երեկ տեղի է ունեցել
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը թուրք գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ։ Պաշտնական հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարները քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային և երկկողմ օրակարգային հարցեր։ Վերահաստատվել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածելու պատրաստակամությունը։
▪️ Հայաստանը Ֆրանսիայից GM 200 ռադիոլոկացիոն երեք կայան կգնի։ Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը: Երեկ պաշտպանության նախարարները երկկողմ համագործակցության մասին
փաստաթղթեր են ստորագրել, որոնցով Ֆրանսիան պարտավորվել է Հայաստանին հակաօդային պաշտպանության միջոցներ տրամադրել։
▪️ «Մայր Հայաստան» խմբակցությունը
հայտարարել է, որ չի մասնակցելու Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 26-ի արտահերթ նիստին, որի օրակարգում քաղաքապետի տեղակալների ընտրության հարցն է։ Խմբակցությունը, ինչպես որ քաղաքապետի ընտրության նիստի դեպքում, նպատակահարմար չի համարում մասնակցել նաև այս մեկին՝ քվորում չապահովելու նկատառումով․ «Քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական ներկայացուցիչն իրավազոր չէ ավագանու նիստը վարել»։