https://arm.sputniknews.ru/20231023/ukrainaji-hatuk-tsarajutjunnery-khv-i-imacutjamb-rusneri-en-spanel-washington-post-67627539.html
Ուկրաինայի հատուկ ծառայությունները ԿՀՎ-ի իմացությամբ ռուսների են սպանել. Washington Post
Ուկրաինայի հատուկ ծառայությունները ԿՀՎ-ի իմացությամբ ռուսների են սպանել. Washington Post
Sputnik Արմենիա
Հոդվածում ներկայացվում են ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաներից ստացված տվյալները։ Ուկրաինական հատուկ ծառայությունները գրեթե տասը տարի պատրաստվում էին բազմաթիվ... 23.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-23T18:31+0400
2023-10-23T18:31+0400
2023-10-23T20:24+0400
ուկրաինա
սպանություն
ռուս
ռուսաստան
հատուկ ռազմական գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Վերջին 20 ամիսների ընթացքում Ուկրաինայի Անվտանգության ծառայությունն (ՈւԱԾ) ու Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) Ռուսաստանի կողմնակիցների տասնյակ սպանություններ են կատարել։ Տեղեկությունը հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:Նշվում է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից կատարված սպանությունները բարդացրել են նրանց աշխատանքը ամերիկյան ԿՀՎ-ի հետ՝ Կիևում և Վաշինգտոնում լարվածություն առաջացնելով պաշտոնյաների միջև:Թիրախներից էր նաև փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը. Մերձմոսկվայում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով մահացել է նրա դուստրը՝ Դարյան։ Նշվում է, որ Դուգինայի սպանությունից մեկ ամիս առաջ Ռուսաստան է մտել կնոջև նրա 12-ամյա դստերը տեղափոխող մեքենան: Մեքենայում եղել է ընտանի կենդանիների համար նախատեսված կրիչ, որտեղ գաղտնի բաժանմունք են տեղադրել և օգտագործել պայթուցիկ սարքի բաղադրիչները տեղափոխելու համար: Ավելի ուշ այն պայթել է Դուգինայի ավտոմեքենայի մոտ։Թերթը գրում է, որ որոշ գործողություններ պատրաստվում էին գրեթե տասը տարի՝ ԿՀՎ-ի հետ սերտ համագործակցությամբ։ Ուկրաինական հատուկ ծառայությունները Մոսկվայի դեմ հզոր դաշնակիցների վերածելու համար ԱՄՆ- ն 2015 թվականից տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսել։ՌԴ ԶՈւ-ն կանխել է Ուկրաինայի զինված ուժերի դիվերսանտների կողմից Դնեպրը հատելու փորձերըՍակայն, ինչպես գրում է The Washington Post-ը, Ուկրաինայի իրականացրած սպանությունները բարդացրել են հատուկ ծառայությունների համագործակցությունը ԿՀՎ-ի հետ ու անհանգստություն առաջացրել Կիևի ու Վաշինգտոնի պաշտոնյաների շրջանում։Հրապարակման մեջ նշվում է, որ Կիևում ԿՀՎ աշխատակիցներին նախազգուշացրել են ուկրաինական հատուկ ծառայությունների մի շարք ծրագրերի մասին, երբեմն ամերիկյան կողմը մտահոգություն է հայտնել, այդ թվում՝ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության ժամանակ: Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյուններին, Կրեմլի և Ռուսաստանի նավերի վրա ԱԹՍ-ների հարձակումներին մասնակցել են ՈւԱԾ օպերատիվ ծառայությունների էլիտար ստորաբաժանումները, որոնք ձևավորվել, վերապատրաստվել և համալրվել են ԿՀՎ-ի հետ սերտ համագործակցությամբ:Ըստ ուկրաինական հատուկ ծառայությունների պաշտոնյայի` մի շարք դեպքերում, երբ Կիևը տեղյակ էր պահում ԱՄՆ-ին իր ծրագրերի մասին` կարճ պատասխան էր ստանում նման գործողություններին մասնակցելու ամերիկյան կողմի ցանկության մասին։Բացի այդ, բրիտանական MI6 հետախուզական ծառայության հետ համագործակցության համար Ուկրաինայի անվտանգության ծառայությունում ստեղծվել է «վեցերորդ վարչությունը»: Այն, ինչպես և «հինգերորդ վարչությունը», որը ստեղծվել է ամերիկյան հետախուզության հետ փոխգործակցությամբ, կենտրոնացել է Ռուսաստանի դեմ այսպես կոչված ակտիվ միջոցների գործողությունների վրա։Զախարովան նշել է` ինչու է ՌԴ–ն Ուկրաինայի քաղաքացիների համար պահպանում առանց վիզայի ռեժիմըՍեպտեմբերին ՈւԱԾ-ի նախկին նախագահ Վալենտին Նալիվայչենկոն Economist ամսագրին հայտնել էր հատուկ ծառայության կազմում առանձին ստորաբաժանման մասին, որը զբաղվում է սպանություններով։ ՈւԱԾ-ի կազմում հակահետախուզության «հինգերորդ վարչությունը» ստեղծվել է 2015 թվականին՝ Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումից և ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի անկախության հռչակումից հետո։ Նալիվայչենկոյի տվյալներով՝ ուկրաինական ղեկավարությունն այն ժամանակ որոշել էր, որ «կոլաբորատորներին բանտ նստեցնելը» բավարար չէ։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, սպանություն, ռուս, ռուսաստան, հատուկ ռազմական գործողություն
ուկրաինա, սպանություն, ռուս, ռուսաստան, հատուկ ռազմական գործողություն
Ուկրաինայի հատուկ ծառայությունները ԿՀՎ-ի իմացությամբ ռուսների են սպանել. Washington Post
18:31 23.10.2023 (Թարմացված է: 20:24 23.10.2023) Հոդվածում ներկայացվում են ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաներից ստացված տվյալները։ Ուկրաինական հատուկ ծառայությունները գրեթե տասը տարի պատրաստվում էին բազմաթիվ գործողությունների՝ ԿՀՎ-ի հետ սերտ համագործակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Վերջին 20 ամիսների ընթացքում Ուկրաինայի Անվտանգության ծառայությունն (ՈւԱԾ) ու Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) Ռուսաստանի կողմնակիցների տասնյակ սպանություններ են կատարել։ Տեղեկությունը հայտնում է
Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նշվում է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից կատարված սպանությունները բարդացրել են նրանց աշխատանքը ամերիկյան ԿՀՎ-ի հետ՝ Կիևում և Վաշինգտոնում լարվածություն առաջացնելով պաշտոնյաների միջև:
«Զոհերի ցուցակը ներառում է սուզանավի նախկին հրամանատարին․.. Կրասնոդարում և ռազմական բլոգերին (Վլադլեն Տատարսկուն) Սանկտ Պետերբուրգի սրճարանում», - նշվում է թերթի հաղորդագրության մեջ։
Թիրախներից էր նաև փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը. Մերձմոսկվայում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով մահացել է նրա դուստրը՝ Դարյան։ Նշվում է, որ Դուգինայի սպանությունից մեկ ամիս առաջ Ռուսաստան է մտել կնոջև նրա 12-ամյա դստերը տեղափոխող մեքենան: Մեքենայում եղել է ընտանի կենդանիների համար նախատեսված կրիչ, որտեղ գաղտնի բաժանմունք են տեղադրել և օգտագործել պայթուցիկ սարքի բաղադրիչները տեղափոխելու համար: Ավելի ուշ այն պայթել է Դուգինայի ավտոմեքենայի մոտ։
Թերթը գրում է, որ որոշ գործողություններ պատրաստվում էին գրեթե տասը տարի՝ ԿՀՎ-ի հետ սերտ համագործակցությամբ։ Ուկրաինական հատուկ ծառայությունները Մոսկվայի դեմ հզոր դաշնակիցների վերածելու համար ԱՄՆ- ն 2015 թվականից տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսել։
Սակայն, ինչպես գրում է The Washington Post-ը, Ուկրաինայի իրականացրած սպանությունները բարդացրել են հատուկ ծառայությունների համագործակցությունը ԿՀՎ-ի հետ ու անհանգստություն առաջացրել Կիևի ու Վաշինգտոնի պաշտոնյաների շրջանում։
Հրապարակման մեջ նշվում է, որ Կիևում ԿՀՎ աշխատակիցներին նախազգուշացրել են ուկրաինական հատուկ ծառայությունների մի շարք ծրագրերի մասին, երբեմն ամերիկյան կողմը մտահոգություն է հայտնել, այդ թվում՝ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության ժամանակ: Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյուններին, Կրեմլի և Ռուսաստանի նավերի վրա ԱԹՍ-ների հարձակումներին մասնակցել են ՈւԱԾ օպերատիվ ծառայությունների էլիտար ստորաբաժանումները, որոնք ձևավորվել, վերապատրաստվել և համալրվել են ԿՀՎ-ի հետ սերտ համագործակցությամբ:
Ըստ ուկրաինական հատուկ ծառայությունների պաշտոնյայի` մի շարք դեպքերում, երբ Կիևը տեղյակ էր պահում ԱՄՆ-ին իր ծրագրերի մասին` կարճ պատասխան էր ստանում նման գործողություններին մասնակցելու ամերիկյան կողմի ցանկության մասին։
Բացի այդ, բրիտանական MI6 հետախուզական ծառայության հետ համագործակցության համար Ուկրաինայի անվտանգության ծառայությունում ստեղծվել է «վեցերորդ վարչությունը»: Այն, ինչպես և «հինգերորդ վարչությունը», որը ստեղծվել է ամերիկյան հետախուզության հետ փոխգործակցությամբ, կենտրոնացել է Ռուսաստանի դեմ այսպես կոչված ակտիվ միջոցների գործողությունների վրա։
Սեպտեմբերին ՈւԱԾ-ի նախկին նախագահ Վալենտին Նալիվայչենկոն Economist ամսագրին հայտնել էր հատուկ ծառայության կազմում առանձին ստորաբաժանման մասին, որը զբաղվում է սպանություններով։ ՈւԱԾ-ի կազմում հակահետախուզության «հինգերորդ վարչությունը» ստեղծվել է 2015 թվականին՝ Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումից և ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի անկախության հռչակումից հետո։ Նալիվայչենկոյի տվյալներով՝ ուկրաինական ղեկավարությունն այն ժամանակ որոշել էր, որ «կոլաբորատորներին բանտ նստեցնելը» բավարար չէ։