00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիմուլյատորը սիմուլյանտների համար չէ․ նոր ստարտափն աշխատանքի ընդունման ծրագիր է ստեղծել

© Sputnik / Aram GareginyanԳլեբ Լուկյանովը, Տիգրան Մելքոնյանն ու Նարեկ Համբարձումյանը, Ավետիք Միդոյանը։
Գլեբ Լուկյանովը, Տիգրան Մելքոնյանն ու Նարեկ Համբարձումյանը, Ավետիք Միդոյանը։ - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2023
Գլեբ Լուկյանովը, Տիգրան Մելքոնյանն ու Նարեկ Համբարձումյանը, Ավետիք Միդոյանը։
Բաժանորդագրվել
Ծրագիրը թույլ է տալիս տեքստերի և առցանց մարզասարքերի միջոցով ստուգել հավակնորդի գիտելիքները տվյալ աշխատատեղի համար, ինչը կրճատում է բանավոր հարցազրույցների ժամանակը։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik, Արամ Գարեգինյան․ Ոլորտներից մեկը, որին հասել են արհեստական բանականությամբ ծրագրերը, աշխատանքի ընդունումն է։ Նման ծրագրերը թույլ են տալիս ամբողջությամբ կամ մասամբ ընտրել թեկնածուներին կամ զբաղվել աշխատակիցների ուսուցմամբ։ Այդ շուկա է մտադիր մտնել հայկական KeyProfi ստարտափը, որը ստեղծել են ռելոկանտ Գլեբ Լուկյանովը, հայրենադարձներ Տիգրան Մելքոնյանն ու Նարեկ Համբարձումյանը, ինչպես նաև տեղի ծրագրավորող Ավետիք Միդոյանը։
Ծրագրի մեջ կարելի է թեստային առաջադրանքներ մուտքագրել, ինչպես նաև առցանց մարզասարք, որի վրա հավակնորդը կկարողանա կատարել պրակտիկ առաջադրանքները (որքանով դա հնարավոր է վիրտուալ աշխարհում)։ Դրանց արդյունքներով «կարճ ցանկում» ընդգրկված թեկնածուներին կարելի է արդեն հրավիրել բանավոր հարցազրույցի։
Նոր ընկերության գլխավոր տնօրենը՝ Գլեբ Լուկյանովը, նման ծրագրային լուծման ստեղծման հաջող փորձ ունի Ռուսաստանում։ Նրա ստեղծած կիբեռ-օգնականը ստուգում էր ռուսական պետական գերատեսչություններում գնումների համար պատասխանատու մասնագետների հմտությունները։
Կադրերի արտահոսքն այստեղ բավական մեծ էր, իսկ նորեկները, ունենալով ֆինանսիստի որակավորում, կարող էին չտիրապետել լոգիստիկայի և փաստաթղթաշրջանառության նրբություններին պետական հատվածում։ Ծրագիրը ստուգում էր նրանց մոտ բազային այդ գիտեիքները, այնուհետև, անհրաժեշտության դեպքում, սովորեցնում դրանք։ Նախագիծը հաջողվեց, և խոշոր ՏՏ ընկերություններից մեկն այն ձեռք բերեց։
«Կարելի է նաև ավելի պարզ խնդիրներ կատարել, օրինակ, ներդնել գրասենյակի վիրտուալ եռաչափ պատկերը, որպեսզի նոր աշխատակիցը կարողանա ինքնուրույն ծանոթանալ դրա հետ և տեսնել` որտեղ և ինչ է գտնվում», - նշեց Մելքոնյանը։
Հարթակը դեռ միայն տեղական շուկայի համար են պատրաստում՝ հայերենով, սակայն ուզում են ավելացնել նաև ռուսերեն ու անգլերեն լեզուները։ Առաջին տարբերակը շուկայում կհայտնվի առաջիկա 4 ամիսների ընթացքում։
«Մեր ծրագրի նման ծրագրեր կան շուկայում։ Օրինակ` Ռուսաստանում դրանք կիրառում էին խոշոր բջջային օպերատորները, հատկապես քովիդի համաճարակը սկսվելուց հետո։ Բայց մենք պատրաստ ենք մրցակցության։ Վերջերս դարձանք Tumo-ի նախագծերի մրցույթի հաղթող, դրամաշնորհներ ստացանք, իսկ հիմա ակտիվորեն ներդրումներ ենք փնտրում», - հավելեց Տիգրանը։
Նախագիծը ներկայացվել էր բարձր տեխնոլոգիաների DigiTec ցուցահանդեսի ժամանակ, որն ամեն տարի անցկացվում է Երևանում։ Ցուցահանդեսի կազմակերպիչն է Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE)։
Օդի մաքրության վերահսկման համակարգեր ստեղծող ռուսական ստարտափն ուզում է աշխատել ՀՀ–ի հետ
Լրահոս
0