https://arm.sputniknews.ru/20231023/sahmanin-ajs-pahin-haraberakanvoren-kajun-e-hh-pashtpanutjan-pvokhnakharar-67596387.html
Սահմանին այս պահին հարաբերականորեն կայուն է. ՀՀ պաշտպանության փոխնախարար
Սահմանին այս պահին հարաբերականորեն կայուն է. ՀՀ պաշտպանության փոխնախարար
Sputnik Արմենիա
Արդյոք ՌԴ–ից նախատեսված մատակարարումները շարունակվո՞ւմ են հարցին` Սարգսյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ` նշելով, թե «արդեն աշխարհաքաղաքական հարցերի շրջանակն... 23.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-23T11:29+0400
2023-10-23T11:29+0400
2023-10-23T12:48+0400
արման սարգսյան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
ֆրանսիա
հայաստան
զենք
ռուսաստան
լեռնային ղարաբաղ
բռնի տեղահանված
արցախ
զինվոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65622649_0:34:1600:934_1920x0_80_0_0_1c62f8337ca7797c7d4b224028e3da39.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Սահմանին այս պահին հարաբերականորեն կայուն է։ Այս մասին ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։Ինչ վերաբերում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարի պաշտոնական այցի, նա նշեց, որ այդ մասին շուտով համապատասխան տեղեկատվություն կտրամադրեն։«Ամեն ինչի մասին շուտով կտեղեկանաք»– ավելացրեց նա։Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն հայտարարել էր, որ Փարիզն ու Երևանը հոկտեմբերի 22-ին կձևակերպեն ՀՕՊ ոլորտում ֆրանսիական սպառազինության մատակարարման պայմանավորվածությունները։Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ մարտավարական զորավարժություններ են անցկացնում հոկտեմբերի 23–25-ը Նախիջևանում և Լեռնայի Ղարաբաղում:«Ինչ լինի, մենք պարբերաբար ամեն ինչի մասին կտեղեկացնենք։ Մեր տեղեկատվական ամփոփագրերում մենք ամեն ինչ տալիս ենք` սկսած խախտումներից, ապակայունացնող քայլերից»,– հավաստիացրեց փոխնախարարը։Արդյոք ՌԴ–ից նախատեսված մատակարարումները շարունակվո՞ւմ են հարցին` Սարգսյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ` նշելով, թե «արդեն աշխարհաքաղաքական հարցերի շրջանակն են մտնում»։«Այդ հարցերով մի շարք անգամներ տարբեր պաշտոնատար անձինք խոսել են, ու ես որևէ բան չավելացնեմ»,– ավելացրեց նա։Հիշեցնենք, որ դեռ մեկ ամիս առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ տեղեկատվությունը, թե Ռուսաստանը ՀՀ-ից զենքի մատակարարման գումար է վերցրել ու համապատասխան զենք-զինամթերք չի մատակարարել, սուտ է։ՀՀ-ի և ՌԴ-ի աղբյուրները թերթին հայտնել էին, որ ապրանքը վաղուց պատրաստ է, բայց ՀՀ ՊՆ-ն չի կարողանում այն տեղափոխել Հայաստան։Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբերի 29–ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինծառայողները կարող են շարունակել ծառայությունը Հայաստանի զինված ուժերում։
ֆրանսիա
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65622649_67:0:1487:1065_1920x0_80_0_0_67d81caf8e2fa8d0e8374533c83a191d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արման սարգսյան, հհ պաշտպանության նախարարություն (պն), ֆրանսիա, հայաստան, զենք, ռուսաստան, լեռնային ղարաբաղ, բռնի տեղահանված, արցախ, զինվոր, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
արման սարգսյան, հհ պաշտպանության նախարարություն (պն), ֆրանսիա, հայաստան, զենք, ռուսաստան, լեռնային ղարաբաղ, բռնի տեղահանված, արցախ, զինվոր, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
Սահմանին այս պահին հարաբերականորեն կայուն է. ՀՀ պաշտպանության փոխնախարար
11:29 23.10.2023 (Թարմացված է: 12:48 23.10.2023) Արդյոք ՌԴ–ից նախատեսված մատակարարումները շարունակվո՞ւմ են հարցին` Սարգսյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ` նշելով, թե «արդեն աշխարհաքաղաքական հարցերի շրջանակն են մտնում»։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Սահմանին այս պահին հարաբերականորեն կայուն է։ Այս մասին ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարի պաշտոնական այցի, նա նշեց, որ այդ մասին շուտով համապատասխան տեղեկատվություն կտրամադրեն։
«Ամեն ինչի մասին շուտով կտեղեկանաք»– ավելացրեց նա։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն հայտարարել էր, որ Փարիզն ու Երևանը հոկտեմբերի 22-ին կձևակերպեն ՀՕՊ ոլորտում ֆրանսիական սպառազինության մատակարարման պայմանավորվածությունները։
Անդրադառնալով ադրբեջանա–թուրքական` այս պահին անցկացվող զորավարժություններին և դրանով պայմանավորված հնարավոր սպառնալիքներին, ապա Սարգսյանը վստահեցրեց, որ որևէ տեղեկատվություն պաշտպանական գերատեսչությունը չի թաքցնում կամ խուսանավում։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ մարտավարական զորավարժություններ են անցկացնում հոկտեմբերի 23–25-ը Նախիջևանում և Լեռնայի Ղարաբաղում:
«Ինչ լինի, մենք պարբերաբար ամեն ինչի մասին կտեղեկացնենք։ Մեր տեղեկատվական ամփոփագրերում մենք ամեն ինչ տալիս ենք` սկսած խախտումներից, ապակայունացնող քայլերից»,– հավաստիացրեց փոխնախարարը։
Արդյոք ՌԴ–ից նախատեսված մատակարարումները շարունակվո՞ւմ են հարցին` Սարգսյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ` նշելով, թե «արդեն աշխարհաքաղաքական հարցերի շրջանակն են մտնում»։
«Այդ հարցերով մի շարք անգամներ տարբեր պաշտոնատար անձինք խոսել են, ու ես որևէ բան չավելացնեմ»,– ավելացրեց նա։
Հիշեցնենք, որ դեռ մեկ ամիս առաջ
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ տեղեկատվությունը, թե Ռուսաստանը ՀՀ-ից զենքի մատակարարման գումար է վերցրել ու համապատասխան զենք-զինամթերք չի մատակարարել, սուտ է։
ՀՀ-ի և ՌԴ-ի աղբյուրները թերթին հայտնել էին, որ ապրանքը վաղուց պատրաստ է, բայց ՀՀ ՊՆ-ն չի կարողանում այն տեղափոխել Հայաստան։
Արցախցի զինվորականներին ՀՀ բանակում ներգրավելու մասին հարցին Արման Սարգսյանը պատասխանեց` ընդգծելով, որ ինքն ասել է, որ ցանկալի կլինի, որ նրանք ներգրավվեն հայկական զինված ուժերում, սակայն այս պահին այդ ուղղությամբ քննարկումներ ու աշխատանքներ չեն տարվում։
Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբերի 29–ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինծառայողները կարող են շարունակել ծառայությունը Հայաստանի զինված ուժերում։