https://arm.sputniknews.ru/20231023/pakistani-karavarutjan-nakhkin-ghekavarin-meghadranq-e-arajadrvel-petakan-gaghtniqi-gvortsvov-67598745.html
Պակիստանի կառավարության նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել պետական գաղտնիքի գործով
Պակիստանի կառավարության նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել պետական գաղտնիքի գործով
Sputnik Արմենիա
Իմրան խանը չի ընդունում իր դեմ առաջադրված մեղադրանքները: 23.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-23T12:37+0400
2023-10-23T12:37+0400
2023-10-23T12:37+0400
պակիստան
մեղադրանք
վարչապետ
պետական դավաճանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/04/40507573_0:0:1161:654_1920x0_80_0_0_689c51fb80912662d35ba53db0c182a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Պակիստանի ընդդիմադիր «Թեհրիք ի Ինսաֆ» կուսակցության առաջնորդ, Պակիստանի նախկին վարչապետ Իմրան խանին և կուսակցության փոխնախագահ Շահ Մահմուդ Քուրեշիին պետական գաղտնիքի հրապարակման գործով պաշտոնական մեղադրանքներ են առաջադրվել, հաղորդում է Geo հեռուստաալիքը:Սա նշանակում է, որ դատաքննություն է սկսվում, որի շրջանակներում մեղադրող կողմի և մեղադրյալի ապացույցները գրառվում են, իսկ հետագայում արձանագրվում են դատարանի կողմից:Աղբյուրի տվյալներով` Քուրեշին և Խանը առաջադրված մեղադրանքներով իրենց մեղավոր չեն ճանաչել։Պետական գաղտնիքի հրապարակման գործը վերաբերում է գաղտնի հեռագրին, որը տեղեկություններ է պարունակում այն մասին, որ ամերիկյան իշխանությունները, դժգոհ լինելով Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության նկատմամբ Պակիստանի վարչապետի չեզոք դիրքորոշումից, ցանկանում էին, որ Պակիստանի կառավարությունը հեռացնի Խանին պաշտոնից, իսկ փոխարենը խոստացել են «ավելի ջերմ հարաբերություններ» հաստատել երկրի հետ` սպառնալով մեկուսացմամբ: Հեռագիրն Իսլամաբադ էր ուղարկվել Վաշինգտոնում Պակիստանի դեսպանի կողմից անցյալ տարեսկզբին:Մեղադրող կողմը պնդում է, որ Խանն ու նրա օգնականներն այդ հեռագրի բովանդակությունը բացահայտել են չարտոնված անձանց և «խեղաթյուրել են փաստերն իրենց հետին դրդապատճառներին և անձնական շահին հասնելու համար»: Նշվում էր նաև, որ նախկին վարչապետն ապօրինի կերպով պահել է փաստաթղթի պատճենը։ Փաստաբանների խոսքով` Պակիստանի պետական գաղտնիքի մասին օրենքի համաձայն` մեղավորը կարող է դատապարտվել 2-14 տարվա ազատազրկման կամ նույնիսկ մահապատժի:
պակիստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/04/40507573_0:0:1161:872_1920x0_80_0_0_771afba7bf545e9dc97a33da7b44dfa9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պակիստան, մեղադրանք, վարչապետ, պետական դավաճանություն
պակիստան, մեղադրանք, վարչապետ, պետական դավաճանություն
Պակիստանի կառավարության նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել պետական գաղտնիքի գործով
Իմրան խանը չի ընդունում իր դեմ առաջադրված մեղադրանքները:
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Պակիստանի ընդդիմադիր «Թեհրիք ի Ինսաֆ» կուսակցության առաջնորդ, Պակիստանի նախկին վարչապետ Իմրան խանին և կուսակցության փոխնախագահ Շահ Մահմուդ Քուրեշիին պետական գաղտնիքի հրապարակման գործով պաշտոնական մեղադրանքներ են առաջադրվել, հաղորդում է Geo հեռուստաալիքը:
Սա նշանակում է, որ դատաքննություն է սկսվում, որի շրջանակներում մեղադրող կողմի և մեղադրյալի ապացույցները գրառվում են, իսկ հետագայում արձանագրվում են դատարանի կողմից:
«Թեհրիկ-ի-Ինսաֆ»-ի երկու ղեկավարներին էլ պաշտոնական մեղադրանքներ են առաջադրել այն բանից հետո, երբ նրանք միջնորդություն էին ներկայացրել մեղադրանքը դադարեցնելու մասին: Դատավորը, մերժելով միջնորդությունները, հայտարարեց, որ դատական նիստը նշանակվել է մեղադրական եզրակացություն կայացնելու համար, և այն կայացել է: Ըստ ընթացակարգի` դատարանը վկաներից պահանջել է ներկայանալ հոկտեմբերի 27-ին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Աղբյուրի տվյալներով` Քուրեշին և Խանը առաջադրված մեղադրանքներով իրենց մեղավոր չեն ճանաչել։
Պետական գաղտնիքի հրապարակման գործը վերաբերում է գաղտնի հեռագրին, որը տեղեկություններ է պարունակում այն մասին, որ ամերիկյան իշխանությունները, դժգոհ լինելով Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության նկատմամբ Պակիստանի վարչապետի չեզոք դիրքորոշումից, ցանկանում էին, որ Պակիստանի կառավարությունը հեռացնի Խանին պաշտոնից, իսկ փոխարենը խոստացել են «ավելի ջերմ հարաբերություններ» հաստատել երկրի հետ` սպառնալով մեկուսացմամբ: Հեռագիրն Իսլամաբադ էր ուղարկվել Վաշինգտոնում Պակիստանի դեսպանի կողմից անցյալ տարեսկզբին:
Մեղադրող կողմը պնդում է, որ Խանն ու նրա օգնականներն այդ հեռագրի բովանդակությունը բացահայտել են չարտոնված անձանց և «խեղաթյուրել են փաստերն իրենց հետին դրդապատճառներին և անձնական շահին հասնելու համար»: Նշվում էր նաև, որ նախկին վարչապետն ապօրինի կերպով պահել է փաստաթղթի պատճենը։ Փաստաբանների խոսքով` Պակիստանի պետական գաղտնիքի մասին օրենքի համաձայն` մեղավորը կարող է դատապարտվել 2-14 տարվա ազատազրկման կամ նույնիսկ մահապատժի: