https://arm.sputniknews.ru/20231023/inch-harcer-e-qnnarkelu-papikjany-fransiajum-parzabanum-e-qvocharjany-67597272.html
Ի՞նչ հարցեր է քննարկելու Պապիկյանը Ֆրանսիայում. պարզաբանում է Քոչարյանը
Ի՞նչ հարցեր է քննարկելու Պապիկյանը Ֆրանսիայում. պարզաբանում է Քոչարյանը
Sputnik Արմենիա
Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ 44-օրյա պատերազմը հուշել է` պետք է լուրջ աշխատանք ծավալել ՀՀ անվտանգային միջավայրը ավելի ներառական դարձնելու համար։ 23.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-23T12:03+0400
2023-10-23T12:03+0400
2023-10-23T12:42+0400
սուրեն պապիկյան
հայաստան
ֆրանսիա
անդրանիկ քոչարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/16/67587851_0:12:1259:720_1920x0_80_0_0_f812033d159a2fad1e2e0dc3f7387d6f.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Ցանկացած պետություն պետք է մեծացնի իր համագործակցության շրջանակն ու քաղաքական հարցերում պետք է ունենա բարեկամների ավելի մեծ ներգրավվածություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Ֆրանսիա այցին։Ըստ Քոչարյանի` 44-օրյա պատերազմը հուշել է, որ պետք է լուրջ աշխատանք ծավալել, որպեսզի ոչ միայն բարեկամներ ունենանք, այլ նաև հարաբերություններ, որոնք միտված կլինեն մեր անվտանգային միջավայրն ավելի ներառական դարձնելուն։Ինչ վերաբերում է Ֆրանսիայում ստորագրվող կոնկրետ փաստաթղթին, ապա Անդրանիկ Քոչարյանը խորհուրդ տվեց մանրամասներն իմանալու համար հետևել ԱԺ բյուջետային քննարկումներին։Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Ավելի վաղ` Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն ասել էր, որ Փարիզն ու Երևանը ՀՕՊ ոլորտում ֆրանսիական սպառազինության Հայաստան մատակարարման մասին պայմանագիր կկնքեն։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/16/67587851_120:0:1080:720_1920x0_80_0_0_3a49b3a8e9ca9d008dfa12c15c632b7c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն պապիկյան, հայաստան, ֆրանսիա, անդրանիկ քոչարյան
սուրեն պապիկյան, հայաստան, ֆրանսիա, անդրանիկ քոչարյան
Ի՞նչ հարցեր է քննարկելու Պապիկյանը Ֆրանսիայում. պարզաբանում է Քոչարյանը
12:03 23.10.2023 (Թարմացված է: 12:42 23.10.2023) Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ 44-օրյա պատերազմը հուշել է` պետք է լուրջ աշխատանք ծավալել ՀՀ անվտանգային միջավայրը ավելի ներառական դարձնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Ցանկացած պետություն պետք է մեծացնի իր համագործակցության շրջանակն ու քաղաքական հարցերում պետք է ունենա բարեկամների ավելի մեծ ներգրավվածություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Ֆրանսիա այցին։
«Քննարկվելու են բազմաթիվ հարցեր` կրթականից սկսած մինչև ռազմական համագործակցության որոշ էլեմենտներ»,– ասաց նա։
Ըստ Քոչարյանի` 44-օրյա պատերազմը հուշել է, որ պետք է լուրջ աշխատանք ծավալել, որպեսզի ոչ միայն բարեկամներ ունենանք, այլ նաև հարաբերություններ, որոնք միտված կլինեն մեր անվտանգային միջավայրն ավելի ներառական դարձնելուն։
Ինչ վերաբերում է Ֆրանսիայում ստորագրվող կոնկրետ փաստաթղթին, ապա Անդրանիկ Քոչարյանը խորհուրդ տվեց մանրամասներն իմանալու համար հետևել ԱԺ բյուջետային քննարկումներին։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Ավելի վաղ` Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն ասել էր, որ Փարիզն ու Երևանը ՀՕՊ ոլորտում ֆրանսիական սպառազինության Հայաստան մատակարարման մասին պայմանագիր կկնքեն։