00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Սրբուհի Գալյան
Սրբուհի Գալյանը գիտակցված համաձայնություն է տվել նախարար նշանակվելու առաջարկին
13:26
1 ր
Վահան Կոստանյան
Խաղաղության պայմանագրի ամբողջ տեքստի վերաբերյալ համաձայնություն դեռ չկա. Վահան Կոստանյան
13:28
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ռոբերտ Ղուկասյան
Վախը միայն համացանցում է․ Ռոբերտ Ղուկասյան
14:27
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հյուսիս–հարավի» համար շատ կարևոր օր է. կմեկնարկի ամենահարավային հատվածի շինարարությունը

© Sputnik / Asatur YesayantsՊայմանագրի ստորագրումը
Պայմանագրի ստորագրումը - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2023
Բաժանորդագրվել
Շինարարությունն իրականացնելու են իրանական 2 ընկերություններ։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհի «ամենահարավային» հատվածի շինարարությունը շուտով կմեկնարկի. ստորագրվել է Հայաստան–Իրան սահմանից դեպի Քաջարան ընկած հատվածի պայմանագիրը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանը։
Շուտով կհայտարարվի «Հյուսիս–հարավի»` Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման մրցույթը. նախարար
Նշենք, որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և «Աբադ Ռահան Պարս» Ինթերնեյշնլ Գրուպ ու «Թունել Սադ Արիանա» համատեղ ձեռնարկության միջև պայմանագիր է ստորագրվել։ Ընդհանուր առմամբ, «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 4-րդ տրանշի շրջանակներում կառուցվելու է Ագարակից-Վարդանիձոր (մոտ 21կմ), ինչպես նաև Վարդանիձորից մինչև թունելի ելք (մոտ 11կմ) ճանապարհները:

««Հյուսիս–հարավի» համար այսօր շատ կարևոր օր է։ Կարծես թե վերջապես ճանապարհի հարավային հատվածի շինարարության մեկնարկ ենք տալիս` Հայաստան–Իրան սահմանից դեպի Քաջարան հատվածի պայմանագիրն ենք ստորագրել։ Ճանապարհի շինարարությունն իրականացնելու են իրանական 2 ընկերություն։ Մոտ 32 կմ ճանապարհ է, 214 մլն դոլար է կազմում պայմանագիրը։ Շինարարությունը պետք է իրականացվի 3 տարի ժամկետում»,– նշեց Ավետիսյանը։

Նա ընդգծեց, որ լինելու է նաև Քաջարանի թունել, որն առանձին նախագիծ է և այժմ փաստաթղթեր են նախապատրաստվում մրցույթ հայտարարելու համար։
Հիմնադրամի տնօրենը նաև ասաց, որ ճանապարհն ունենալու է 3 հիմնական երթևեկելի գոտի և լինելու է առաջին կարգի պարամետրերին համապատասխան ճանապարհ։
Անդրադառնալով «Հյուսիս–հարավ» ճանապարհի մյուս հատվածներին` Ավետիսյանը շեշտեց` առաջիկայում բոլոր հատվածներում փոփոխություններ լինելու են, բայց քանի որ այս պահին որոշակի քաղաքական խնդիրներ կան, ինքն ավելին չի ցանկանում ասել։
Նա միայն նշեց, որ հաջորդ տարի նախատեսվում է Սիսիանից Արտաշատ հատվածի նախագծումը նույնպես ավարտել, որպեսզի հնարավոր լինի հարավային ամբողջ հատվածի վերջնաժամկետի մասին խոսել։ Ներկա պահին քննարկումներ են դոնորների հետ` ամբողջական նախագիծն ունենալու համար։ Ինչ վերաբերում է Սիսիան–Քաջարան ճանապարհին, ապա այժմ այդ մասով որոշ տեխնիկական խնդիրներ կան։
«Չոր նավահանգիստը» գտնվում է խորը ուսումնասիրման փուլում. Քերոբյանը հավատում է գաղափարին
Նշենք, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է հարևան երկրների հետ հաղորդակցման դյուրինացումը, Կենտրոնական Ասիա, Եվրոպա ձգվող հաղորդակցության ուղիներով դեպի արտաքին շուկաներ ելքի հնարավորությունների ընդլայնումը, տնտեսության հիմնական ոլորտների զարգացումն ու արտահանման ընդլայնումը և այլն:
Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկությունը մինչև Վրաստանի սահման, ապա նաև դեպի սևծովյան նավահանգիստներ։ Դա թույլ կտա իրականացնել բարձր չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին:
Լրահոս
0