00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն առայժմ չի բոյկոտում ռուսական հարթակները. Անդրանիկ Քոչարյան

© Sputnik / Aram NersesyanԱնդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում
Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2023
Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Անդրանիկ Քոչարյանը համաձայն չէ, թե «3+3» ձևաչափը թուրքական նախագիծ է, հետևաբար դերակատարը Թուրքիան է լինելու։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը ռուսական բանակցությունների հարթակն առայժմ չի բոյկոտում։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Այդ հարթակներում մեր ներկայությունը միշտ կա, որովհետև մենք ՀԱՊԿ անդամ ենք տվյալ պահին, և այդ հարթակներում մեզ հետաքրքրող հարցերը ստանում են մեր կողմից պարզաբանումներ, եթե անհրաժեշտ է»,– նշեց Քոչարյանը։
Լրագրողը պարզաբանող հարց տվեց` «այսինքն` ռուսական հարթակները չե՞նք բոյկոտում»։ Դրան ի պատասխանը Քոչարյանը նշեց` «իհարկե, ոչ... առայժմ»։
Նա անդրադարձավ այսօր Թեհրանում մեկնարկած «3+3» ձևաչափով հանդիպմանը` նշելով, թե ինչ ակնկալիքներ ունի Հայաստանը։ Նրա խոսքով` հայկական կողմն ակնկալում է տարածաշրջանային հստակ ձևակերպումներ ստանալ։
«Մենք մեր իրավունքներն այդ հարթակում պետք է կարողանանք պահել և կպահենք։ Իսկ մեր իրավունքները տարածաշրջանում բոլորին հայտնի է` ՀՀ սահմանների անառիկությունն է և չլուծված խնդիրներին հնարավորություն չտալ, որ լուծումներ փնտրեն մեր հաշվին»,– նշեց Քոչարյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե «3+3» ձևաչափը ստեղծվել է Անկարայի առաջարկով և որոշ փորձագետներ մտավախություններ են հայտնում, թե դա հենց թուրքական նախագիծ է` Քոչարյանը չհամաձայնեց։ Շեշտեց` Թուրքիայից բացի ևս 5 երկրներ կան։
«Խնդիրները ժողովուրդների մեջ լուծվում են խաղաղության պարագայում, բայց դա չի նշանակում, որ առանց անվտանգության հստակ միջավայրի հնարավոր է հասնել լիակատար խաղաղության, այսօր դու կխփես, վաղը նա կխփի»,– նշեց Քոչարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր մեկնարկած «3+3» ձևաչափով հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը բանակցություններին։ Վրաստանը հայտարարել է, որ չի մասնակցի հանդիպմանը։
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին հայտարարեց, որ մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան) ձևաչափով հանդիպումներ են լինելու։ Նա նշել էր, որ «3+3» ձևաչափի հանդիպման նախաձեռնողը Ադրբեջանն է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց «3+3» ձևաչափով բանակցություններին մասնակցելու պատրաստակամության մասին։
Համագործակցության այս տարածաշրջանային ձևաչափն առաջարկվել է 44-օրյա պատերազմից հետո։ Դրանից հետո միայն մեկ հանդիպում է կայացել՝ 2021 թվականի վերջին՝ առանց Վրաստանի։
Լրահոս
0