https://arm.sputniknews.ru/20231023/fransian-hajastanin-pashtpanakan-bnujti-zenqer-kmatakarari-andranik-qvocharjan-67599194.html
Ֆրանսիան Հայաստանին պաշտպանական բնույթի զենքեր կմատակարարի. Անդրանիկ Քոչարյան
Ֆրանսիան Հայաստանին պաշտպանական բնույթի զենքեր կմատակարարի. Անդրանիկ Քոչարյան
Sputnik Արմենիա
Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց, որ Հայաստանի առաջնահերթ լուծվելիք խնդիրներից մեկը հակաօդային պաշտպանությունն է։ 23.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-23T12:47+0400
2023-10-23T12:47+0400
2023-10-23T12:47+0400
անդրանիկ քոչարյան
ֆրանսիա
հայաստան
զենք
սուրեն պապիկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1f/50657509_0:0:1601:901_1920x0_80_0_0_a7df2eaa2cea271c670b5e018f4a773f.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիան Հայաստանին առաջնահերթ պաշտպանական բնույթի զենքեր կմատակարարի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։Նա վստահեցրեց, որ այս օրերին հարձակողական զենքեր ոչ մեկ ոչ մեկին չի տրամադրի։Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց, որ Հայաստանի առաջնահերթ լուծվելիք խնդիրներից մեկը հակաօդային պաշտպանությունն է։«Պաշտպանվածության մակարդակի բարձրացումը խոսում է ոչ միայն դրան հակազդելու, այլ նաև պաշտպանված լինելու մասին։ Զինվորը պետք է օդից էլ պաշտպանված լինի, օդից եկող հրթիռից էլ պետք է պաշտպանված լինի, այսինքն՝ սրանք հարցեր են, որոնց լուծումները ամենօրյա ռեժիմով դառնում են իրականություն»,– ասաց պատգամավորը։Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Ավելի վաղ` Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն ասել էր, որ Փարիզն ու Երևանը ՀՕՊ ոլորտում ֆրանսիական սպառազինության Հայաստան մատակարարման մասին պայմանագիր կկնքեն։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1f/50657509_68:0:1491:1067_1920x0_80_0_0_c8867834dcf4cc7fc8ac676a165adcc2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անդրանիկ քոչարյան, ֆրանսիա, հայաստան, զենք, սուրեն պապիկյան
անդրանիկ քոչարյան, ֆրանսիա, հայաստան, զենք, սուրեն պապիկյան
Ֆրանսիան Հայաստանին պաշտպանական բնույթի զենքեր կմատակարարի. Անդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց, որ Հայաստանի առաջնահերթ լուծվելիք խնդիրներից մեկը հակաօդային պաշտպանությունն է։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիան Հայաստանին առաջնահերթ պաշտպանական բնույթի զենքեր կմատակարարի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նա վստահեցրեց, որ այս օրերին հարձակողական զենքեր ոչ մեկ ոչ մեկին չի տրամադրի։
«Որովհետև դրանք ռազմական այլ կոնցեպտ են թելադրում, իսկ մեր ռազմական կոնցեպտը իր մեջ առաջին հերթին պարունակում է պաշտպանական բնույթի ամրություն»,– ասաց նա։
Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց, որ Հայաստանի առաջնահերթ լուծվելիք խնդիրներից մեկը հակաօդային պաշտպանությունն է։
«Պաշտպանվածության մակարդակի բարձրացումը խոսում է ոչ միայն դրան հակազդելու, այլ նաև պաշտպանված լինելու մասին։ Զինվորը պետք է օդից էլ պաշտպանված լինի, օդից եկող հրթիռից էլ պետք է պաշտպանված լինի, այսինքն՝ սրանք հարցեր են, որոնց լուծումները ամենօրյա ռեժիմով դառնում են իրականություն»,– ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Ավելի վաղ` Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն ասել էր, որ Փարիզն ու Երևանը ՀՕՊ ոլորտում ֆրանսիական սպառազինության Հայաստան մատակարարման մասին պայմանագիր կկնքեն։