00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բարդ և անկանխատեսելի է. վերլուծաբանը` ֆրանսիական զենքը ՀՀ բերելու լոգիստիկ խնդիրների մասին

© Photo : press office of MoD of RAՍուրեն Պապիկյանի այցը Փարիզ
Սուրեն Պապիկյանի այցը Փարիզ - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2023
Սուրեն Պապիկյանի այցը Փարիզ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ Եվրոպան Հայաստանին սպառազինություն չի մատակարարում ՌԴ-ի հետ ռազմավարական գործակցության և ՀԱՊԿ-ին անդամակցելու պատճառով։ Հարությունովի կարծիքով` ՀՀ իշխանությունն այդ կերպ սեփական ձախողումներն է արդարացնում։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ստորագրվող պայմանագրով ակնկալվող սպառազինությունը ՀՀ մատակարարելու համար տևական ժամանակ կարող է պահանջվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Դավիթ Հարությունովը։
Հայտնել էինք, որ հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա` այդ երկրի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի հրավերով։ Ֆրանսիացի նախարարը հայտարարել էր, որ Փարիզն ու Երևանը հակաօդային պաշտպանության ոլորտում ֆրանսիական սպառազինություն Հայաստան մատակարարելու մասին պայմանագիր կկնքեն։
«Նախ` հայտնի է, որ արևմտյան երկրների ռազմաարդյունաբերական համալիրները հիմնականում Ուկրաինայով են զբաղված, բացի այդ, ամեն ինչ կախված կլինի տվյալ պահի քաղաքական իրավիճակից, երբ այդ ամենը իրականություն դառնա, ու մենք մտնենք արդեն լոգիստիկ փուլ»,– ասաց նա։
Թե ինչ ճանապարհով է հնարավոր իրականացնել սպառազինության մատակարարումը, Հարությունով դժվարացավ ասել` նշելով, որ լոգիստիկայի հարցն այս պահին ամենաբարդն ու անկանխատեսելի է։
«Իհարկե, ժամանակին Իրանը Ֆրանսիայի հետ համեմատաբար լավ հարաբերություններ ուներ։Բայց դա ժամանակին էր, հիմա հասկանալի է, որ Արևմուտքի հետ Իրանի հարաբերությունները շատ լարված են, հատկապես` Իսրայելի շուրջ վերջին իրադարձությունների ֆոնին, ուստի Իրանի տարբերակը դժվար է պատկերացնել։ Մնում է Վրաստանը, որն այդ դեպքում հայտնվում է քաղաքական խնդրի մեջ, որովհետև բավական լուրջ կախվածություն ունի թե՛ Արևմուտքից, թե՛ Ֆրանսիայից, թե՛ Թուրքիայից ու Ադրբեջանից։ Այսինքն`ըստ երևույթին կենթարկվի ճնշման երկու կողմերից էլ»,– ասաց մեր զրուցակիցը` չբացառելով, որ հարցի պատասխանը ևս կախված կլինի գործարքով նախատեսված մատակարարման ժամկետից ու տվյալ պահին տարածաշրջանում և աշխարհում առկա իրավիճակից։
Հայաստանի իշխանություններն ու մերձիշխանական վերլուծաբանները բազմիցս պնդել են, որ Եվրոպայի կողմից Հայաստանին սպառազինություն չմատակարարելու պատճառը Ռուսաստանի հետ ռազմավարական գործակցությունն է և անդամակցությունը ՀԱՊԿ-ին։
Դավիթ Հարությունովը համաձայն չէ այդ պնդումների հետ։
«Ռուսաստանի հետ մոտ անվտանգային հարաբերությունները կարող էին դեր խաղալ, եթե խոսքը լիներ ինչ–որ շատ բարդ համակարգային, լայնածավալ սպառազինության մասին, օրինակ` մարտական ինքնաթիռների, որոնք կարող էին առաջացնել բարդ խնդիրներ` գաղտնիության տեսանկյունից և այլն։ Բայց այն, ինչ մենք գիտենք ֆրանսիական տարբերակի մասին, հասկանալի է, որ նման խնդիրներ չպիտի առաջացնի»,– կարծում է վերլուծաբանը։
Հարությունովի համոզմամբ` իշխանությունների վկայակոչած ՀԱՊԿ–ի վարկածը իրականում ոչ թե լուրջ խոչընդոտ է եղել, այլ ավելի շատ ներքաղաքական քարոզարշավի մաս` ուղղված հենց ՀԱՊԿ–ի դեմ։
Մեր զրուցակիցը նաև հիշեցնում է, որ Հայաստանի բանակի այսօրվա սպառազինության մեծ մասը խորհրդային կամ ռուսաստանյան արտադրության է, ուստի, եթե նույնիսկ Հայաստանը ՌԴ–ից նոր զենք չգնի, ապա գոնե պետք է շարունակի ռազմատեխնիկական գործակցությունն այդ երկրի հետ` արդեն ունեցած սպառազինության սպասարկումն ապահովելու նպատակով։
«Մենք գիտենք, որ հայկական կողմը շատ ակտիվ քաղաքական, տեղեկատվական արշավ է տանում Ռուսաստանի հետ հարաբերությունների դեմ` դրանով բազմաթիվ խնդիրներ լուծելով։ Հա՛մ փորձ է արվում Արևմուտքին ներքաշել ՀՀ–ին աջակցելու մեջ, հա՛մ փորձ է արվում դրանով ՌԴ–ի դիրքորոշման վրա ազդել, հա՛մ ներքաղաքական խնդիր կա` անվտանգային ոլորտում ունեցած ձախողումները բացատրել արտաքին գործոններով»,– կարծում է Հարությունովը։
Վերլուծաբանը չի կարծում, թե Ֆրանսիայի հետ սպառազինության գործարքը նախադեպ կհանդիսանա արևմտյան այլ երկրների համար Հայաստանի առաջ զենքի վաճառքի ճանապարհը բացելու համար։ Նախ` Հայաստանի ֆինանսական միջոցները խիստ սահմանափակ են արևմտյան ռազմաարտադրական շուկայից ակտիվ գնումներ կատարելու համար։ Բայց այդ, աշխարհում ոչ միայն դեռ պահպանվում է ուկրաինական գործոնը, այլև դրան ավելացել է իսրայելականը։ Այս պայմաններում ԱՄՆ–ն և Արևմուտքն արդեն ստիպված են այդ երկու հիմնական ճակատներին սպասարկել։
Ի՞նչ հարցեր է քննարկելու Պապիկյանը Ֆրանսիայում. պարզաբանում է Քոչարյանը
Լրահոս
0