00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՆԱՏՕ–ի ռեսուրսները կբավարարեն Իսրայելին և Ուկրաինային աջակցելու համար. Միրչա Ջոանե

© GEORGES GOBET / AFPՆԱՏՕ-ի դրոշը
ՆԱՏՕ-ի դրոշը - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2023
ՆԱՏՕ-ի դրոշը
Բաժանորդագրվել
ՆԱՏՕ–ի անդամ երկրները պետք է համախմբվեն, որպեսզի աջակցեն Իսրայելին և խուսափեն հետագա էսկալացիայից Մերձավոր Արևելքում, կարծում է պաշտոնյան։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՆԱՏՕ–ն բավարար ռեսուրսներ ունի Իսրայելին և Ուկրաինային աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտասահմանյան ԶԼՄ–ներին։
«Կարծում եմ, որ մեր դաշինքի մակարդակով բավարար ռեսուրս ունենք։ ՆԱՏՕ–ի 32 երկրներում, այդ թվում Շվեդիայում, ավելի քան 1 մլրդ մարդ է ապրում, և նրանց բաժին է հասնում համաշխարհային ՀՆԱ–ի ավելի քան 50 տոկոսը։ Կան ռեսուրսներ, մենք կկարողանանք գլուխ հանել այդ երկու իրավիճակից, հույս ունենք հնարավորինս արագ կայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և շարունակել աջակցել Ուկրաինային», – հայտարարել է Ջոանեն։
Նրա խոսքով` ՆԱՏՕ–ի անդամ երկրները պետք է համախմբվեն, որպեսզի աջակցեն Իսրայելին և խուսափեն հետագա էսկալացիայից Մերձավոր Արևելքում։
«Կան այնպիսի խաղացողներ, որոնք շատ ուրախ կլինեին, եթե Արևմուտքը, ԱՄՆ–ն և մենք սկսեինք կիսել մեր ուշադրությունը նրա միջև, ինչ կատարվում է Արևելքում և Արևելյան Եվրոպայում, Ուկրաինայում։ Նման բան տեղի չի ունենա», – հայտարարել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեղակալը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի օդանավակայաններին. կա զոհ և վիրավոր
Պաղեստինի առողջապահության նախարարությունը վերջին տվյալներով՝ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 4385 մարդու, ավելի քան 13 հազարը վիրավորվել են։ Իսրայելում, տեղի իշխանությունների տվյալներով, ավելի քան 1300 մարդ է զոհվել։ Տարբեր տվյալներով` ՀԱՄԱՍ–ի գերության մեջ կարող է շուրջ 150 իսրայելցի լինել։ Ինքը` շարժումը հայտարարել է, որ Գազայի հատվածում մոտ 200-250 գերի կա։
Լրահոս
0