https://arm.sputniknews.ru/20231022/mvoskvaji-tuny-ognutjun-e-tramadrel-vardenisum-apastanats-arcakhcineri-hamar-67580855.html
«Մոսկվայի տունը» օգնություն է տրամադրել Վարդենիսում ապաստանած արցախցիներին
«Մոսկվայի տունը» օգնություն է տրամադրել Վարդենիսում ապաստանած արցախցիներին
Sputnik Արմենիա
Կենտրոնի ներկայացուցիչները հույս ունեն, որ ցուցաբերված օգնությունը հնարավորություն կտա Արցախից բռնի տեղահանված անձանց մի փոքր կարգավորել կենցաղը։ 22.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-22T12:18+0400
2023-10-22T12:18+0400
2023-10-22T16:04+0400
«մոսկվայի տուն»
վարդենիս
արցախ
հումանիտար օգնություն
բռնի տեղահանված
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/16/67578446_0:66:1280:786_1920x0_80_0_0_c57beedbe84d85f702cdcd213fe8cf87.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Երևանում «Մոսկվայի տան» աշխատակիցները Վարդենիս են տարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված օգնությունը: Այս մասին հայտնում են կենտրոնի մամուլի ծառայությունից։Նրա խոսքով ՝ կենտրոնը շարունակելու է հնարավորինս աջակցություն ցուցաբերել կարիքավորներին։Նշենք, որ ծրագիրն իրականացվել է Մոսկվայի մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ ՝ Վարդենիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
վարդենիս
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/16/67578446_73:0:1208:851_1920x0_80_0_0_3d716c77e91ea5d32ae3706535fcd6b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«մոսկվայի տուն», վարդենիս, արցախ, հումանիտար օգնություն, բռնի տեղահանված, լեռնային ղարաբաղ
«մոսկվայի տուն», վարդենիս, արցախ, հումանիտար օգնություն, բռնի տեղահանված, լեռնային ղարաբաղ
«Մոսկվայի տունը» օգնություն է տրամադրել Վարդենիսում ապաստանած արցախցիներին
12:18 22.10.2023 (Թարմացված է: 16:04 22.10.2023) Կենտրոնի ներկայացուցիչները հույս ունեն, որ ցուցաբերված օգնությունը հնարավորություն կտա Արցախից բռնի տեղահանված անձանց մի փոքր կարգավորել կենցաղը։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Երևանում «Մոսկվայի տան» աշխատակիցները Վարդենիս են տարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված օգնությունը: Այս մասին հայտնում են
կենտրոնի մամուլի ծառայությունից։
«Իրենց տները ստիպված լքած այս ընտանիքները այսօր մեր աջակցության կարիքն ունեն։ Վարդենիսի համայնքապետարանի հետ քննարկել ենք արցախցիների կարիքները և օգնություն բերել նրանց։ Հուսով ենք, որ այն կօգնի մի փոքր կարգավորել նրանց կենցաղը և կնպաստի նոր վայրում ինտեգրվելուն», - նշել է Երևանի «Մոսկվայի տան» կրթամշակութային և հումանիտար նախագծերի ղեկավար Լիա Խաչատրյանը։
Նրա խոսքով ՝ կենտրոնը շարունակելու է հնարավորինս աջակցություն ցուցաբերել կարիքավորներին։
Նշենք, որ ծրագիրն իրականացվել է Մոսկվայի մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ ՝ Վարդենիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ:
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։