https://arm.sputniknews.ru/20231022/israjely-chi-karvoghana-veradarnal-status-qvvojin-gazaji-het-petq-e-nvor-ban-gtnel-blinken-67589026.html
Իսրայելը չի կարողանա վերադառնալ ստատուս քվոյին Գազայի հետ, պետք է նոր բան գտնել. Բլինկեն
Իսրայելը չի կարողանա վերադառնալ ստատուս քվոյին Գազայի հետ, պետք է նոր բան գտնել. Բլինկեն
Sputnik Արմենիա
Մերձավոր Արևելքում ԱՄՆ ուժերի համար սպառնալիքը գալիս է Իրանի կողմնակիցներից, հայտարարել է Էնթոնի Բլինկենը՝ մեկնաբանելով տարածաշրջանում էսկալացիայի ընդլայնման... 22.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-22T21:00+0400
2023-10-22T21:00+0400
2023-10-22T21:00+0400
գազայի հատված
իսրայել
պաղեստին
իրանի իսլամական հանրապետություն
էնթոնի բլինկեն
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/10/67333230_0:0:3072:1728_1920x0_80_0_0_b2b3b6b90892156deeba1afb0bf19fd2.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելն ու Գազայի հատվածը չեն կարողանա վերադառնալ նախկին ստատուս քվոյին։ Հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը NBC հեռուստաալիքի եթերում, գրում է ՏԱՍՍ-ը։Բլինկենի կարծիքով ՝ անհրաժեշտ է գտնել նոր մեխանիզմ, որը թույլ կտա Իսրայելին խուսափել ՀԱՄԱՍ-ի կողմից հարձակումների կրկնությունից:Նա հայտնել է, որ, իր տեղեկություններով, Իսրայելը մտադիր չէ Գազան իր վերահսկողության տակ վերցնել։Շարունակելով տարածաշրջանում հնարավոր էսկալացիայի մասին թեման՝ Բլինկենը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ ուժերի համար սպառնալիքը գալիս է Իրանի կողմնակիցներից:«Մենք մտահոգված ենք։ Մենք ակնկալում ենք իրանական ոչ պաշտոնական ուժերի կողմից մեր անձնակազմի դեմ հակամարտության սրացում»,-հայտարարել է նա։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: Գազայում Իսրայելի գործողությունների դեմ լուրջ միջոցների անհրաժեշտության կա. Իրանի ԳՇՊաղեստինի առողջապահության նախարարությունը վերջին տվյալներով՝ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 4600-ի, տուժել է ավելի քան 14 200 քաղաքացի:Իսրայելում, տեղի իշխանությունների տվյալներով, ավելի քան 1300 մարդ է զոհվել։ Տարբեր տվյալներով` ՀԱՄԱՍ–ի գերության մեջ կարող է շուրջ 150 իսրայելցի լինել։ Ինքը` շարժումը հայտարարել է, որ Գազայի հատվածում մոտ 200-250 գերի կա։
գազայի հատված
իսրայել
պաղեստին
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/10/67333230_57:0:2788:2048_1920x0_80_0_0_350f465fda078dd14079bf2d797a03da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազայի հատված, իսրայել, պաղեստին, իրանի իսլամական հանրապետություն, էնթոնի բլինկեն, ամն
գազայի հատված, իսրայել, պաղեստին, իրանի իսլամական հանրապետություն, էնթոնի բլինկեն, ամն
Իսրայելը չի կարողանա վերադառնալ ստատուս քվոյին Գազայի հետ, պետք է նոր բան գտնել. Բլինկեն
Մերձավոր Արևելքում ԱՄՆ ուժերի համար սպառնալիքը գալիս է Իրանի կողմնակիցներից, հայտարարել է Էնթոնի Բլինկենը՝ մեկնաբանելով տարածաշրջանում էսկալացիայի ընդլայնման հնարավորությունը:
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելն ու Գազայի հատվածը չեն կարողանա վերադառնալ նախկին ստատուս քվոյին։ Հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը NBC հեռուստաալիքի եթերում, գրում է ՏԱՍՍ-ը։
Բլինկենի կարծիքով ՝ անհրաժեշտ է գտնել նոր մեխանիզմ, որը թույլ կտա Իսրայելին խուսափել ՀԱՄԱՍ-ի կողմից հարձակումների կրկնությունից:
«Կարծում եմ, որ մենք հասկանում ենք երկու բան` մենք չենք կարող վերադառնալ ստատուս-քվոյին, նրանք չեն կարող վերադառնալ ստատուս-քվոյին, որի պարագայում ՀԱՄԱՍ–ը կկարողանա կրկնել այն, ինչ արեց: Անհրաժեշտ է ինչ-որ նոր բան գտնել», - ասել է ԱՄՆ պետքարտուղարության ղեկավարը։
Նա հայտնել է, որ, իր տեղեկություններով, Իսրայելը մտադիր չէ Գազան իր վերահսկողության տակ վերցնել։
Շարունակելով տարածաշրջանում հնարավոր էսկալացիայի մասին թեման՝ Բլինկենը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ ուժերի համար սպառնալիքը գալիս է Իրանի կողմնակիցներից:
«Մենք մտահոգված ենք։ Մենք ակնկալում ենք իրանական ոչ պաշտոնական ուժերի կողմից մեր անձնակազմի դեմ հակամարտության սրացում»,-հայտարարել է նա։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Պաղեստինի առողջապահության նախարարությունը վերջին տվյալներով՝ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 4600-ի, տուժել է ավելի քան 14 200 քաղաքացի:
Իսրայելում, տեղի իշխանությունների տվյալներով, ավելի քան 1300 մարդ է զոհվել։ Տարբեր տվյալներով` ՀԱՄԱՍ–ի գերության մեջ կարող է շուրջ 150 իսրայելցի լինել։ Ինքը` շարժումը հայտարարել է, որ Գազայի հատվածում մոտ 200-250 գերի կա։