https://arm.sputniknews.ru/20231022/israjeln-aviaharvatsner-e-hascrel-arevmtjan-api-al-ansar-mzkitin-67578250.html
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Արևմտյան ափի Ալ Անսար մզկիթին
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Արևմտյան ափի Ալ Անսար մզկիթին
Sputnik Արմենիա
Պաղեստինյան ԶԼՄ-ները հայտնում են խաղաղ բնակչության շրջանում զոհերի ու վիրավորների մասին։ 22.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-22T11:14+0400
2023-10-22T11:14+0400
2023-10-22T11:50+0400
իսրայել
մզկիթ
ռմբակոծություն
պաղեստին
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/16/67579497_0:86:720:491_1920x0_80_0_0_d9790a5855db4f44f33d6b30debc0e53.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը քիչ առաջ ավիահարվածներ է հասցրել Հոդանան գետի արևմտյան ափին՝ Ջենինում գտնվող Ալ Անսար մզկիթին։ Այս մասին նշված է Իսրայելի պաշտպանական ուժերի X-ի միկրոբլոգում։Ըստ հետախուզության տվյալների՝ մզկիթում տեղակայված է եղել ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ» խմբավորման հրամանատարական կենտրոնը։Պաղեստինյան ԶԼՄ-ները հայտնում են խաղաղ բնակչության շրջանում զոհերի ու վիրավորների մասին։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:Պաղեստինի առողջապահության նախարարությունը վերջին տվյալներով՝ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 4385 մարդու, ավելի քան 13 հազարը վիրավորվել են։ Իսրայելում, տեղի իշխանությունների տվյալներով, ավելի քան 1300 մարդ է զոհվել։ Տարբեր տվյալներով` ՀԱՄԱՍ–ի գերության մեջ կարող է շուրջ 150 իսրայելցի լինել։ Ինքը` շարժումը հայտարարել է, որ Գազայի հատվածում մոտ 200-250 գերի կա։
իսրայել
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Последствия авиаудара по мечети в Дженине
Sputnik Արմենիա
Последствия авиаудара по мечети в Дженине
2023-10-22T11:14+0400
true
PT0M10S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/16/67579497_0:18:720:558_1920x0_80_0_0_b9a5924243279fd73b4645caee0af7ca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, մզկիթ, ռմբակոծություն, պաղեստին, տեսանյութ, տեսանյութեր, видео
իսրայել, մզկիթ, ռմբակոծություն, պաղեստին, տեսանյութ, տեսանյութեր, видео
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Արևմտյան ափի Ալ Անսար մզկիթին
11:14 22.10.2023 (Թարմացված է: 11:50 22.10.2023) Պաղեստինյան ԶԼՄ-ները հայտնում են խաղաղ բնակչության շրջանում զոհերի ու վիրավորների մասին։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը քիչ առաջ ավիահարվածներ է հասցրել Հոդանան գետի արևմտյան ափին՝ Ջենինում գտնվող Ալ Անսար մզկիթին։ Այս մասին նշված է Իսրայելի պաշտպանական ուժերի X-ի միկրոբլոգում։
Ըստ հետախուզության տվյալների՝ մզկիթում տեղակայված է եղել ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ» խմբավորման հրամանատարական կենտրոնը։
ՑԱԽԱԼ-ի հետախուզական տվյալները ցույց են տվել նաև, որ այդ խմբավորումները պլանավորել են ահաբեկչական հարձակումներ քաղաքացիական բնակչության դեմ։
Պաղեստինյան ԶԼՄ-ները հայտնում են խաղաղ բնակչության շրջանում զոհերի ու վիրավորների մասին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Պաղեստինի առողջապահության նախարարությունը վերջին տվյալներով՝ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 4385 մարդու, ավելի քան 13 հազարը վիրավորվել են։ Իսրայելում, տեղի իշխանությունների տվյալներով, ավելի քան 1300 մարդ է զոհվել։ Տարբեր տվյալներով` ՀԱՄԱՍ–ի գերության մեջ կարող է շուրջ 150 իսրայելցի լինել։ Ինքը` շարժումը հայտարարել է, որ Գազայի հատվածում մոտ 200-250 գերի կա։