https://arm.sputniknews.ru/20231022/ararat-mirzvojany-tehranum-kmasnakci-33-handipmany-agn-67584970.html
Արարատ Միրզոյանը Թեհրանում կմասնակցի «3+3» հանդիպմանը. ԱԳՆ
Արարատ Միրզոյանը Թեհրանում կմասնակցի «3+3» հանդիպմանը. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ 22.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-22T16:14+0400
2023-10-22T16:14+0400
2023-10-23T08:57+0400
արարատ միրզոյան
իրանի իսլամական հանրապետություն
թեհրան
թուրքիա
ադրբեջան
ռուսաստան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/03/66815266_0:35:1280:755_1920x0_80_0_0_41dffb7449192fdbcf8069adc5760e7a.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի, Sputnik. Հայկական կողմը հաստատել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը վաղը Թեհրանում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։Նշված է, որ այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ:Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը վաղը Իրանում նախատեսված բանակցություններին։Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին հայտարարեց, որ մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան) ձևաչափով հանդիպումներ են լինելու։ Նա նշել էր, որ «3+3» ձևաչափի հանդիպման նախաձեռնողը Ադրբեջանն է:Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնեցին, որ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները առաջիկայում կհանդիպեն Թեհրանում։ Նշվում էր, որ հայկական կողմը համաձայնել է։ Բաքուն և Անկարան աջակցում են «3+3» ձևաչափին՝ ի հակակշիռ արևմտյան հարթակների. փորձագետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց «3+3» ձևաչափով բանակցություններին մասնակցելու պատրաստակամության մասին։Համագործակցության այս տարածաշրջանային ձևաչափն առաջարկվել է 44-օրյա պատերազմից հետո։ Դրանից հետո միայն մեկ հանդիպում է կայացել՝ 2021 թվականի վերջին՝ առանց Վրաստանի։
իրանի իսլամական հանրապետություն
թեհրան
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/03/66815266_96:0:1232:852_1920x0_80_0_0_a1dc8495f1a5ee96dea0781d2890a466.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, իրանի իսլամական հանրապետություն, թեհրան, թուրքիա, ադրբեջան, ռուսաստան, հայաստան
արարատ միրզոյան, իրանի իսլամական հանրապետություն, թեհրան, թուրքիա, ադրբեջան, ռուսաստան, հայաստան
Արարատ Միրզոյանը Թեհրանում կմասնակցի «3+3» հանդիպմանը. ԱԳՆ
16:14 22.10.2023 (Թարմացված է: 08:57 23.10.2023) Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի, Sputnik. Հայկական կողմը հաստատել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը վաղը Թեհրանում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Այս մասին
իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպմանը»,– գրել է նա:
Նշված է, որ այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ:
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ
Մարիա Զախարովան հաստատել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը վաղը Իրանում նախատեսված բանակցություններին։
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին հայտարարեց, որ մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան) ձևաչափով հանդիպումներ են լինելու։ Նա նշել էր, որ «3+3» ձևաչափի հանդիպման նախաձեռնողը Ադրբեջանն է:
Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնեցին, որ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները առաջիկայում կհանդիպեն Թեհրանում։ Նշվում էր, որ հայկական կողմը համաձայնել է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց «3+3» ձևաչափով բանակցություններին մասնակցելու պատրաստակամության մասին։
Համագործակցության այս տարածաշրջանային ձևաչափն առաջարկվել է 44-օրյա պատերազմից հետո։ Դրանից հետո միայն մեկ հանդիպում է կայացել՝ 2021 թվականի վերջին՝ առանց Վրաստանի։