https://arm.sputniknews.ru/20231022/33-dzevachapvov-handipumy-teghi-kunena-vaghy-67581500.html
«3+3» ձևաչափով հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին
«3+3» ձևաչափով հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին
Sputnik Արմենիա
Համագործակցության այս տարածաշրջանային ձևաչափն առաջարկվել է 44-օրյա պատերազմից հետո։ 22.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-22T12:49+0400
2023-10-22T12:49+0400
2023-10-22T13:22+0400
«3+3» ձևաչափ
հայաստան
ռուսաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0b/57984019_0:154:2875:1771_1920x0_80_0_0_08656c796cabb7c6f1b644df1a867af1.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Հայաստանի արտգործնախարարների«3+3» ձևաչափով հանդիպումը տեղի կունենա վաղը Թեհրանում: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։Ստացվում է, որ հանդիպմանը այս անգամ Վրաստանը կրկին չի մասնակցի։Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին հայտարարեց, որ մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան) ձևաչափով հանդիպումներ են լինելու։ Նա նշել էր, որ «3+3» ձևաչափի հանդիպման նախաձեռնողը Ադրբեջանն է:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց «3+3» ձևաչափով բանակցություններին մասնակցելու պատրաստակամության մասին։ Համագործակցության այս տարածաշրջանային ձևաչափն առաջարկվել է 44-օրյա պատերազմից հետո։ Դրանից հետո միայն մեկ հանդիպում է կայացել՝ 2021 թվականի վերջին՝ առանց Վրաստանի։
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0b/57984019_0:0:2441:1831_1920x0_80_0_0_736042dd14bde79cce80a12eb6120a39.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«3+3» ձևաչափ, հայաստան, ռուսաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն, թուրքիա
«3+3» ձևաչափ, հայաստան, ռուսաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն, թուրքիա
«3+3» ձևաչափով հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին
12:49 22.10.2023 (Թարմացված է: 13:22 22.10.2023) Համագործակցության այս տարածաշրջանային ձևաչափն առաջարկվել է 44-օրյա պատերազմից հետո։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Հայաստանի արտգործնախարարների«3+3» ձևաչափով հանդիպումը տեղի կունենա վաղը Թեհրանում: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ստացվում է, որ հանդիպմանը այս անգամ Վրաստանը կրկին չի մասնակցի։
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին
հայտարարեց, որ մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան) ձևաչափով հանդիպումներ են լինելու։ Նա նշել էր, որ «3+3» ձևաչափի հանդիպման նախաձեռնողը Ադրբեջանն է:
Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնեցին, որ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները առաջիկայում կհանդիպեն Թեհրանում։ Նշվում էր, որ հայկական կողմը համաձայնել է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին Հանրային հեռուստատեսության եթերում
հայտարարեց «3+3» ձևաչափով բանակցություններին մասնակցելու պատրաստակամության մասին։
Համագործակցության այս տարածաշրջանային ձևաչափն առաջարկվել է 44-օրյա պատերազմից հետո։ Դրանից հետո միայն մեկ հանդիպում է կայացել՝ 2021 թվականի վերջին՝ առանց Վրաստանի։