https://arm.sputniknews.ru/20231021/rusakan-mardasirakan-araqelutjan-ognutjuny-pvokhancvel-e-lghic-teghahanvats-hajerin-67574658.html
Ռուսական մարդասիրական առաքելության օգնությունը փոխանցվել է ԼՂ–ից տեղահանված հայերին
Ռուսական մարդասիրական առաքելության օգնությունը փոխանցվել է ԼՂ–ից տեղահանված հայերին
Sputnik Արմենիա
Մարդասիրական փաթեթներում ներառվել են խնամքի միջոցներ և սնունդ: 21.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-21T21:16+0400
2023-10-21T21:16+0400
2023-10-21T21:17+0400
լեռնային ղարաբաղ
ռուսաստան
հումանիտար օգնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/15/67573942_0:120:1280:840_1920x0_80_0_0_eb0e575601e50b40d4668b0f533b57ef.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. «Ռուսական մարդասիրական առաքելություն» կազմակերպությունը Հայաստանում Ռուսական տան հետ համատեղ օգնություն է բաժանել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ՀՀ Շիրակի և Արագածոտնի մարզերում: Ինչպես հայտնում է Հայաստանում Ռուսական տան մամուլի ծառայությունը, 234 մարդասիրական փաթեթ է տեղափոխվել Շիրակի մարզի Արթիկ քաղաք, Ախուրյան, Բենիամին և Ազատան գյուղեր, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղ:Մարդասիրական փաթեթներում ներառվել են խնամքի միջոցներ և սնունդ: Փոխանցվել է նաև տաք վերմակների խմբաքանակ։Նշենք, որ «Ռուսական մարդասիրական առաքելության» օդանավը հոկտեմբերի 13-ին 6 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Հայաստան, որը բաշխվում է ամբողջ հանրապետությունում:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/15/67573942_0:0:1280:960_1920x0_80_0_0_f42b8ce12230d8f68d6319139eaa72b0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լեռնային ղարաբաղ, ռուսաստան, հումանիտար օգնություն
լեռնային ղարաբաղ, ռուսաստան, հումանիտար օգնություն
Ռուսական մարդասիրական առաքելության օգնությունը փոխանցվել է ԼՂ–ից տեղահանված հայերին
21:16 21.10.2023 (Թարմացված է: 21:17 21.10.2023) Մարդասիրական փաթեթներում ներառվել են խնամքի միջոցներ և սնունդ:
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. «Ռուսական մարդասիրական առաքելություն» կազմակերպությունը Հայաստանում Ռուսական տան հետ համատեղ օգնություն է բաժանել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ՀՀ Շիրակի և Արագածոտնի մարզերում: Ինչպես հայտնում է Հայաստանում Ռուսական տան մամուլի ծառայությունը, 234 մարդասիրական փաթեթ է տեղափոխվել Շիրակի մարզի Արթիկ քաղաք, Ախուրյան, Բենիամին և Ազատան գյուղեր, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղ:
Մարդասիրական փաթեթներում ներառվել են խնամքի միջոցներ և սնունդ: Փոխանցվել է նաև տաք վերմակների խմբաքանակ։
Նշենք, որ «Ռուսական մարդասիրական առաքելության» օդանավը հոկտեմբերի 13-ին 6 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Հայաստան, որը բաշխվում է ամբողջ հանրապետությունում:
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։