https://arm.sputniknews.ru/20231021/nvor-hatshni-qaghaqapeti-vordin-dzerbakalvel-e-2-andzi-danakaharelu-kaskatsanqvov-67561317.html
Նոր Հաճնի քաղաքապետի որդին ձերբակալվել է 2 անձի դանակահարելու կասկածանքով. ԶԼՄ
Նոր Հաճնի քաղաքապետի որդին ձերբակալվել է 2 անձի դանակահարելու կասկածանքով. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ըստ տեղեկությունների` քաղաքապետի 25-ամյա որդին դանակահարել է 31 և 32 տարեկան տղամարդկանց։ 21.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-21T15:28+0400
2023-10-21T15:28+0400
2023-10-21T15:57+0400
հայաստան
նոր հաճն
ձերբակալություն
քաղաքապետ
որդի
https://cdn.am.sputniknews.ru/img/2313/60/23136098_0:3:3067:1728_1920x0_80_0_0_1788590ccc41ee92e3ae5d81245efdab.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանի որդին՝ Հայկ Մաթևոսյանը, որը Նոր Հաճնում 2 քաղաքացու դանակահարելու կասկածանքով որոնվում էր, ներկայացել է իրավապահներին և ձերբակալվել: Տեղեկությունը հայտնում է ArmLur.am-ը։Ավելի վաղ shamshyan.com-ը գրել էր, որ հոկտեմբերի 19-ին դանակահարություններ են տեղի ունեցել Կոտայքի մարզում:Ըստ կայքի` ոստիկանության Նաիրիի բաժինը ժամը 02:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած, թափանցող վերք, հեմոպլևմոթարկս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։Ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Նոր Հաճն քաղաքի բնակիչ 31-ամյա Գևորգ Բ.-ն է: Կարճ ժամանակ անց նույն հիվանդանոցից ահազանգել են, որ «որովայնի առաջային պատի, կտրած-ծակած բութ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մեկ այլ քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նոր Հաճն քաղաքի բնակիչ 32-ամյա Նարեկ Ա.-ն է:Պարզվել է, որ Նոր Հաճն քաղաքի Ազատամարտիկների փողոցում նշված անձանց և Նոր Հաճն քաղաքի բնակիչ 25-ամյա Հայկ Մաթևոսյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով մի քանի հարվածներ է հասցրել Գևորգ Բ.-ին և Նարեկ Ա.-ին: Գևորգ Բ.-ն «Աբովյան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
նոր հաճն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2313/60/23136098_129:0:2858:2047_1920x0_80_0_0_732a8d4066babdda0cf12803343ac31b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նոր հաճն, ձերբակալություն, քաղաքապետ, որդի
հայաստան, նոր հաճն, ձերբակալություն, քաղաքապետ, որդի
Նոր Հաճնի քաղաքապետի որդին ձերբակալվել է 2 անձի դանակահարելու կասկածանքով. ԶԼՄ
15:28 21.10.2023 (Թարմացված է: 15:57 21.10.2023) Ըստ տեղեկությունների` քաղաքապետի 25-ամյա որդին դանակահարել է 31 և 32 տարեկան տղամարդկանց։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանի որդին՝ Հայկ Մաթևոսյանը, որը Նոր Հաճնում 2 քաղաքացու դանակահարելու կասկածանքով որոնվում էր, ներկայացել է իրավապահներին և ձերբակալվել: Տեղեկությունը հայտնում է
ArmLur.am-ը։
Ավելի վաղ
shamshyan.com-ը գրել էր, որ հոկտեմբերի 19-ին դանակահարություններ են տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ըստ կայքի` ոստիկանության Նաիրիի բաժինը ժամը 02:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած, թափանցող վերք, հեմոպլևմոթարկս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Նոր Հաճն քաղաքի բնակիչ 31-ամյա Գևորգ Բ.-ն է: Կարճ ժամանակ անց նույն հիվանդանոցից ահազանգել են, որ «որովայնի առաջային պատի, կտրած-ծակած բութ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մեկ այլ քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նոր Հաճն քաղաքի բնակիչ 32-ամյա Նարեկ Ա.-ն է:
Պարզվել է, որ Նոր Հաճն քաղաքի Ազատամարտիկների փողոցում նշված անձանց և Նոր Հաճն քաղաքի բնակիչ 25-ամյա Հայկ Մաթևոսյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով մի քանի հարվածներ է հասցրել Գևորգ Բ.-ին և Նարեկ Ա.-ին: Գևորգ Բ.-ն «Աբովյան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: