00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԿ-ի ԱԽ-ն պատասխանատվություն է կրում ԼՂ հայերի արժանապատիվ վերադարձի համար. Մարգարյան

© Photo : Screenshot / Armenian Public TVՄհեր Մարգարյան
Մհեր Մարգարյան - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2023
Մհեր Մարգարյան
Բաժանորդագրվել
Հայաստանը բազմիցս զգուշացրել է Անվտանգության խորհրդին, որ անպատժելիությունն Ադրբեջանին ոգևորում է ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականությունը:
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ը և Անվտանգության խորհուրդը` որպես արդար աշխարհակարգի երաշխավորներ, առանձնակի պատասխանատվություն են կրում ձևավորելու այնպիսի միջազգային մեխանիզմներ, որոնք կապահովեն Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգ և արժանապատիվ վերադարձը։ Այս հայտարարությունն արել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ի ԱԽ-ում «Տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և երկկողմ մեխանիզմների դերը վեճերի խաղաղ կարգավորման գործում» խորագրով քննարկման ժամանակ։ Քննարկումները կազմակերպել է Բրազիլիան:
Մարգարյանի խոսքով` նման միջոցառումներն անհրաժեշտ են այն իրավիճակում, երբ տարածաշրջանային և միջազգային անվտանգության մեխանիզմները, ցավոք, չկարողացան կանխել ռազմական ագրեսիան և պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը։
1992 թվականին ի ստեղծումից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խումբը, ի դեմս համանախագահ երկրների, իր ջանքերն ու փորձն ուղղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափին լուրջ հարված հասցվեց, երբ Ադրբեջանը ռազմական ագրեսիա սանձազերծեց 2020 թվականի սեպտեմբերին կորոնավիրուսի համավարակի պայմաններում` խախտելով 1994 և 1995 թվականների հրադադարի համաձայնագրերն ու ՄԱԿ-ի կանոնադրությունը։
«Չնայած Ադրբեջանի՝ ռազմական ագրեսիան արդարացնելու ջանքերին՝ իրականում դա միտումնավոր որոշման արդյունքն էր՝ հրաժարվել բանակցություններից Մինսկի խմբի համանախագահության ներքո, դրա փոխարեն նախընտրել լայնածավալ բռնությունը` դաժանությունների բազմաթիվ ապացուցված դեպքերով, այդ թվում՝ խաղաղ բնակիչների դեմ»,-ասել է նա:
Մարգարյանը հիշեցրել է, որ իր «Նոր օրակարգ խաղաղության համար» ծրագրային հայտարարության մեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ընդգծել է, որ մի շարք պետություններ օգտվել են իրավիճակի անորոշությունից՝ բազմամյա վեճերում ուժային մեթոդներ կիրառելու համար: ՀՀ ներկայացուցիչը շեշտել է` հենց դա էլ տեղի ունեցավ Ղարաբաղի դեպքում։
«Մենք մշտապես զգուշացնում էինք ՄԱԿ-ին և այն նույն Անվտանգության խորհրդին, որտեղ մենք հիմա գտնվում ենք, որ ուժի կիրառման արդյունքներից ոգևորված Ադրբեջանը ձգտում է ագրեսիան նորմա դարձնել, որպեսզի միակողմանի լուծումներ պարտադրի և ավարտին հասցնի Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականությունը»,-հայտարարել է Մարգարյանը:
Այդպիսի ագրեսիայի միջոցներից էր նաև Լաչինի միջանցքի՝ 2022 թվականի դեկտեմբերին սկսված միտումնավոր շրջափակումը։ Արդյունքում, նրա խոսքով, Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը հայտնվեց միջնադարյան պաշարման պայմաններում, իսկ սովն օգտագործվեց որպես զենք։ Մարգարյանը հավելել է, որ նման գործողությունները ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից սահմանված պարտավորությունների ցուցադրական խախտում դարձան։
Նա հիշեցրել է, որ միայն այն բանից հետո, երբ ամբողջ բնակչությունը լքեց Ղարաբաղը, Ադրբեջանը ՄԱԿ-ին թույլ տվեց այնտեղ ուղարկել առաջին առաքելությունը։ Ակնհայտ է, որ այդ երկրի իշխանությունները դա արեցին միակ նպատակով՝ որպեսզի մանիպուլացնեն ՄԱԿ-ի առաքելությունը և փորձեն մաքուր երևալ՝ սովից, ռմբակոծությունից և տեղահանությունից հետո, որոնց ենթարկել էին Ղարաբաղի բնակիչներին։
Նա նաև հիշեցրել է, որ Եվրոպայի առանցքային ներկայացուցչական մարմինները՝ Եվրախորհրդարանը և ԵԽԽՎ-ն, բանաձևեր ընդունեցին, որոնք խստորեն դատապարտում են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան և Ադրբեջանի գործողությունները հավասարեցնում են մարդկության դեմ հանցագործության:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0