00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գազայի հատվածում գերի ընկած կանանցից 2-ն ազատ են արձակվել

© Photo : РИА НовостиԳազայի հատվածում գերի ընկած կանանցից 2-ն ազատ են արձակվել
Գազայի հատվածում գերի ընկած կանանցից 2-ն ազատ են արձակվել - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2023
Գազայի հատվածում գերի ընկած կանանցից 2-ն ազատ են արձակվել
Բաժանորդագրվել
Ըստ ԶԼՄ–ների` գերությունից ազատված կանայք մայր ու դուստր են։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Գազայի հատվածում գերության մեջ հայտնված կանանցից 2-ն ազատ են արձակվել, նրանք ամերիկուհիներ են։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Daily Mail»–ին։
Ըստ լրատվամիջոցների` երկշաբաթյա գերությունից ազատված կանայք մայր ու դուստր են, նրանք տեսանելի մարմնական վնասվածքներ չունեն։
Ընտանիքի հայրը, որը խոսել է գերությունից ազատվածներից մեկի հետ, հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի մարտիկները նրա հետ լավ են վարվել։
Կանայք, որոնք միաժամանակ և՛ ԱՄՆ–ի, և՛ Իսրայելի քաղաքացիություն ունեն, Կատարի միջնորդությամբ վերադարձել են Իսրայել։
Ամերիկյան իշխանությունները պնդում են, որ իրենց հայտնի չէ ևս 10 հայրենակիցների գտնվելու վայրը, չեն բացառում, որ նրանց առնվազն մի մասը գերության մեջ է:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 4000-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։ Տարբեր գնահատականներով՝ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել շուրջ 250 մարդու։
Լրահոս
0