00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այն, ինչ Ադրբեջանն է արել, պետք է բարձրաձայնել և դատապարտել. Վիենի քաղաքապետը Սյունիքում է

© Photo : Picasa / ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ/Staff of Syunik Marzpet of the RAՎիենի քաղաքապետ Թիերի Կովաքսը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2023
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ
Բաժանորդագրվել
Օվերնյը-Ռոն-Ալպի ռեգիոնալ խորհրդում ընդունվել է մի բանաձև, ըստ որի` Սյունիքին հատկացվող նախնական 300.000 եվրո օգնությունը կրկնապատկվել է՝ դառնալով 600.000 եվրո:
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Այն, ինչ Ադրբեջանն է արել հայերի հետ, պետք է բարձրաձայնել և դատապարտել, դա որակվում է որպես էթնիկ զտում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ, Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է Սյունիքի մարզպետարանը։
Կովաքսը Հայաստան է եկել որպես Սյունիքի հետ փոխգործակցության հուշագիր կնքած Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեի բանագնաց:
«Այն, ինչ դուք այստեղ արել եք մի քանի օրվա ընթացքում՝ տեղահանվածներին ձեր մարզում ընդունելով, մեզ դրականորեն զարմացրել է, և պետք է նշել, որ յուրաքանչյուր նման իրադարձություն ազդակ է հայ- ֆրանսիական կապն ավելի ամրացնելու և Ֆրանսիայի կողմից աջակցությունն ավելացնելու համար»,- ասել է Թիերի Կովաքսը:
Նշվում է, որ մեկ օր առաջ Օվերնյը-Ռոն-Ալպի ռեգիոնալ խորհրդում բոլոր քաղաքական ուժերի կողմից միաձայն ընդունվել է մի բանաձև, ըստ որի` Սյունիքին հատկացվող նախնական 300.000 եվրո օգնությունը կրկնապատկվել է՝ դառնալով 600.000 եվրո:
«Այս աշխատանքային այցի նպատակն է մարզպետի հետ քննարկել այն ոլորտներն ու կարիքները, որոնց կուղղվեն հատկացվող միջոցները»,–ասված է հաղորդագրությունում։
Այցի շրջանակում հանդիպում է նախատեսվում նաև մարզի համայնքների ղեկավարների հետ:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0