https://arm.sputniknews.ru/20231021/44orja-paterazmum-zvohvats-zintsarajvoghi-tsnvoghnery-zujg-aghjikner-en-unecel-67574799.html
44–օրյա պատերազմում զոհված զինծառայողի ծնողները զույգ աղջիկներ են ունեցել
44–օրյա պատերազմում զոհված զինծառայողի ծնողները զույգ աղջիկներ են ունեցել
Sputnik Արմենիա
Երեխաները ծնվել են 35 շաբաթականում, կեսարյան հատմամբ։ Երեխաներին անվանել են Նարե և Նանե։ 21.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-21T21:22+0400
2023-10-21T21:22+0400
2023-10-21T21:23+0400
հայաստան
զինծառայող
նորածին
երեխա
ծնող
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/15/67574020_0:0:1281:720_1920x0_80_0_0_86c7e4cd9b3ccc02ada87f10563d8c1c.jpg
44–օրյա պատերազմում զոհված Լևոն Մարտիրոսյանի ծնողները զույգ աղջիկներ են ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։«Մեր աղջիկներն են, մեր տան լույսը նորից վառեցին։ Հույս ունենք, որ մի քիչ կսփոփենք մեր ցավն ու նրանցով կշարունակենք ապրել»,–ասում է երեխաների մայրը` Ցողիկ Մարտիրոսյանը։Երեխաների հայրն էլ` Լևոն Մարտիրոսյանը, նշում է, որ իրենց համար կապ չուներ երեխաների սեռը, միայն թե առողջ ծնվեին։Լևոնի քրոջ` Փառանձեմ Մարտիրոսյանի խոսքով` եղբայրն ուղիղ երեք տարի առաջ դուրս է եկել տնից ու այլևս չի վերադարձել։ Երեք տարի անց` նույն օրը, տուն է տանելու իր երկու քույրերին։Երեխաներին անվանել են Նարե և Նանե։ Փոքրիկները ծնվել են հոկտեմբերի 8–ին` 35 շաբաթականում, կեսարյան հատմամբ։ Աղջիկներից մեկը ծնվել է 2 կգ 700 գրամ քաշով, 46 սմ հասակով, մյուսը` 2կգ 900 գրամ քաշով և 46 սմ հասակով։Հավելենք, որ Լևոն Մարտիրոսյանը 44–օրյա պատերազմին որպես կամավոր է մասնակցել։ Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 20–ին զինվորներին հաց հասցնելու ժամանակ։Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներում արդեն 88 երեխա է ծնվել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/15/67574020_49:0:1009:720_1920x0_80_0_0_19ed1c7f4826502c8d6e88f67f864884.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զինծառայող, նորածին, երեխա, ծնող, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, զինծառայող, նորածին, երեխա, ծնող, տեսանյութ, տեսանյութեր, видео
44–օրյա պատերազմում զոհված զինծառայողի ծնողները զույգ աղջիկներ են ունեցել
21:22 21.10.2023 (Թարմացված է: 21:23 21.10.2023) Երեխաները ծնվել են 35 շաբաթականում, կեսարյան հատմամբ։ Երեխաներին անվանել են Նարե և Նանե։
44–օրյա պատերազմում զոհված Լևոն Մարտիրոսյանի ծնողները զույգ աղջիկներ են ունեցել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Մեր աղջիկներն են, մեր տան լույսը նորից վառեցին։ Հույս ունենք, որ մի քիչ կսփոփենք մեր ցավն ու նրանցով կշարունակենք ապրել»,–ասում է երեխաների մայրը` Ցողիկ Մարտիրոսյանը։
Երեխաների հայրն էլ` Լևոն Մարտիրոսյանը, նշում է, որ իրենց համար կապ չուներ երեխաների սեռը, միայն թե առողջ ծնվեին։
Լևոնի քրոջ` Փառանձեմ Մարտիրոսյանի խոսքով` եղբայրն ուղիղ երեք տարի առաջ դուրս է եկել տնից ու այլևս չի վերադարձել։ Երեք տարի անց` նույն օրը, տուն է տանելու իր երկու քույրերին։
Երեխաներին անվանել են Նարե և Նանե։ Փոքրիկները ծնվել են հոկտեմբերի 8–ին` 35 շաբաթականում, կեսարյան հատմամբ։ Աղջիկներից մեկը ծնվել է 2 կգ 700 գրամ քաշով, 46 սմ հասակով, մյուսը` 2կգ 900 գրամ քաշով և 46 սմ հասակով։
Հավելենք, որ Լևոն Մարտիրոսյանը 44–օրյա պատերազմին որպես կամավոր է մասնակցել։ Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 20–ին զինվորներին հաց հասցնելու ժամանակ։