https://arm.sputniknews.ru/20231020/voreve-pastatught-chi-karvogh-lutsarel-zhvoghvovrdi-steghtsats-petutjuny-arcakhi-nakhagah-67510826.html
Որևէ փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի ստեղծած պետությունը․ Արցախի նախագահ
Որևէ փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի ստեղծած պետությունը․ Արցախի նախագահ
Sputnik Արմենիա
Սամվել Շահրամանյանի խոսքով` Արցախի Հանրապետության լուծարման մասին փաստաթուղթը և՛ դրական, և՛ բացասական կողմ ունի։ 20.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-20T12:12+0400
2023-10-20T12:12+0400
2023-10-20T12:17+0400
հայաստան
արցախ
սամվել շահրամանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/14/67511412_0:0:1600:901_1920x0_80_0_0_5054bfc770086995f499a089b7fb20e5.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության լուծարման վերաբերյալ փաստաթղթով պետությունը չի լուծարվել, քանի որ այն ժողովրդի կողմից ստեղծված է։ Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ այս հայտարարությունն արեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները, որոնք բողոքի ակցիա էին անում Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց, ճեղքելով ոստիկանական ծառայողների պատնեշը, կարողացել են մուտք գործել շենք։ Նրանք փորձում էին հանդիպել Շահրամանյանի հետ, սակայն չհաջողվեց, ինչից հետո նախագահը դուրս եկավ շենքից և սկսեց պատասխանել նրանց հուզող հարցերին։Նա ընդգծեց՝ եթե վստահ լինեին, որ կհաղթեն Արցախում տեղի ունեցած վերջին ռազմական գործողությունների ժամանակ, ապա մինչև վերջ կգնային: Նախագահը շեշտեց՝ տղաներին են խնայել, ինչպես նաև քաղաքացիական բնակչությանը:«Եթե պատերազմը 1 ժամ հետո կանգներ, կմտնեին քաղաք, երեխաներին կկոտորեին»,- ասաց Շահրամանյանը։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/14/67511412_177:0:1600:1067_1920x0_80_0_0_626c2b84bf1ea2dcd5446d763791e96f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, սամվել շահրամանյան
հայաստան, արցախ, սամվել շահրամանյան
Որևէ փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի ստեղծած պետությունը․ Արցախի նախագահ
12:12 20.10.2023 (Թարմացված է: 12:17 20.10.2023) Սամվել Շահրամանյանի խոսքով` Արցախի Հանրապետության լուծարման մասին փաստաթուղթը և՛ դրական, և՛ բացասական կողմ ունի։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության լուծարման վերաբերյալ փաստաթղթով պետությունը չի լուծարվել, քանի որ այն ժողովրդի կողմից ստեղծված է։ Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ այս հայտարարությունն արեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները, որոնք բողոքի ակցիա էին անում Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց, ճեղքելով ոստիկանական ծառայողների պատնեշը, կարողացել են մուտք գործել շենք։ Նրանք փորձում էին հանդիպել Շահրամանյանի հետ, սակայն չհաջողվեց, ինչից հետո
նախագահը դուրս եկավ շենքից և սկսեց պատասխանել նրանց հուզող հարցերին։
«Արցախը լուծարված չէ։ Այդ փաստաթղթի հետ կապված բազմաթիվ հարցեր կան, բայց այսքանիդ մոտ չեմ կարող ասել։ Ե՛վ դրական, և՛ բացասական կողմեր կան։ Որևէ փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը։ Սրա պատասխանը ես տալու եմ հանրային ձևով Հ1-ի տաղավարում։ Ես պատասխանը տալու եմ և՛ այս փաստաթղթի, և՛ այն փաստաթղթի մասով, որով սեպտեմբերի 20-ին կանգնեցվել են ռազմական գործողությունները»,- նշեց Շահրամանյանը։
Նա ընդգծեց՝ եթե վստահ լինեին, որ կհաղթեն Արցախում տեղի ունեցած վերջին ռազմական գործողությունների ժամանակ, ապա մինչև վերջ կգնային: Նախագահը շեշտեց՝ տղաներին են խնայել, ինչպես նաև քաղաքացիական բնակչությանը:
«Եթե պատերազմը 1 ժամ հետո կանգներ, կմտնեին քաղաք, երեխաներին կկոտորեին»,- ասաց Շահրամանյանը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել
100 632 մարդ։