https://arm.sputniknews.ru/20231020/rd-ev-aph-qaghaqacinerin-paghestinjan-hakamartutjan-gvotuc-tarhanelu-ashkhatanqner-en-tarvum-67520399.html
ՌԴ և ԱՊՀ քաղաքացիներին պաղեստինյան հակամարտության գոտուց տարհանելու աշխատանքներ են տարվում
ՌԴ և ԱՊՀ քաղաքացիներին պաղեստինյան հակամարտության գոտուց տարհանելու աշխատանքներ են տարվում
Sputnik Արմենիա
ՌԴ-ն մարդասիրական միջանցքների բացման հարցում ակտիվ շփումներ է պահպանում տարածաշրջանի առանցքային խաղացողների հետ: 20.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-20T14:15+0400
2023-10-20T14:15+0400
2023-10-20T14:18+0400
ռուսաստան
պաղեստին
իսրայել
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/785/48/7854876_0:0:3072:1728_1920x0_80_0_0_b65cef05c4ff5bcad4afaabd2c15524d.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը գործընկերների հետ աշխատանքներ է տանում իսրայելա–պաղեստինյան հակամարտության գոտուց ՌԴ–ի, ինչպես նաև ԱՊՀ երկրների քաղաքացիներին տարհանելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։Զայցևը հավելել է, որ ռուսական կողմը ակտիվ շփումներ է պահպանում տարածաշրջանի առանցքային խաղացողների հետ մարդասիրական միջանցքների բացման հարցի շուրջ, որոնք անհրաժեշտ են տարհանում իրականացնելու և Գազա հումանիտար օգնություն հասցնելու համար։Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ում արձանագրում են, որ իրավիճակը հետագա սրման վտանգավոր միտում ունի:Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 3400-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։Իսրայելը որոշել է տարհանել Լիբանանի սահմանին գտնվող քաղաքի բնակիչներին
պաղեստին
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/785/48/7854876_218:0:2949:2048_1920x0_80_0_0_e1b61e1bf01c099493be6b746571b5b7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, պաղեստին, իսրայել, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
ռուսաստան, պաղեստին, իսրայել, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
ՌԴ և ԱՊՀ քաղաքացիներին պաղեստինյան հակամարտության գոտուց տարհանելու աշխատանքներ են տարվում
14:15 20.10.2023 (Թարմացված է: 14:18 20.10.2023) ՌԴ-ն մարդասիրական միջանցքների բացման հարցում ակտիվ շփումներ է պահպանում տարածաշրջանի առանցքային խաղացողների հետ:
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը գործընկերների հետ աշխատանքներ է տանում իսրայելա–պաղեստինյան հակամարտության գոտուց ՌԴ–ի, ինչպես նաև ԱՊՀ երկրների քաղաքացիներին տարհանելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։
«Օգնության դիմած համաքաղաքացիներին տարհանելու ուղղությամբ ակտիվ աշխատանք ենք տանում գործընկերների հետ։ Այսօրվա դրությամբ համապատասխան հայտ է ներկայացրել մոտ հազար մարդ, այդ թվում՝ ԱՊՀ երկրների քաղաքացիներ և նրանց ընտանիքների անդամներ»,-ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Զայցևը հավելել է, որ ռուսական կողմը ակտիվ շփումներ է պահպանում տարածաշրջանի առանցքային խաղացողների հետ մարդասիրական միջանցքների բացման հարցի շուրջ, որոնք անհրաժեշտ են տարհանում իրականացնելու և Գազա հումանիտար օգնություն հասցնելու համար։
Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ում արձանագրում են, որ իրավիճակը հետագա սրման վտանգավոր միտում ունի:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 3400-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։