https://arm.sputniknews.ru/20231020/patrast-em-bvolvorid-handipel-shahramanjany-arcakhi-nerkajacucchutjan-shenqi-dimac-e-67509046.html
Պատրաստ եմ բոլորիդ հանդիպել․ Շահրամանյանը Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց է
Պատրաստ եմ բոլորիդ հանդիպել․ Շահրամանյանը Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց է
Sputnik Արմենիա
Արցախի նախագահը շեշտեց, որ պատասխանատու է բոլորի առաջ։ 20.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-20T11:53+0400
2023-10-20T11:53+0400
2023-10-20T12:09+0400
հայաստան
արցախ
սամվել շահրամանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/14/67511337_0:0:1495:841_1920x0_80_0_0_cff27c064edf055d4bfb7f167369ad01.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դուրս է եկել Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց՝ լսելու բռնի տեղահանված քաղաքացիների բողոքները։Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները, որոնք բողոքի ակցիա էին անում Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց, ճեղքելով ոստիկանական ծառայողների պատնեշը, կարողացել են մուտք գործել շենք։Նրանք փորձում էին հանդիպել Շահրամանյանի հետ, սակայն չհաջողվեց, ինչից հետո նախագահը դուրս եկավ շենքից։«Ինչ պետք է ձեզ ասեմ, մեծ վտանգներ է պարունակում և՛ Արցախի, և՛ Հայաստանի հետագա ճակատագրի համար։ Բոլորս էլ դժվար իրավիճակում ենք, ծայրահեղ ծանր, ու ինչ այստեղ կատարվում է, ավելի է դժվարացնում իրավիճակը։ Մեր թշնամին մեկն է, բոլորս էլ գիտենք։ Ես բոլորիդ ու ձեր ընտանիքների առաջ պատասխանատու եմ»,- նշեց Շահրամանյանը։Նա ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետությունը ևս բոլորի հայրենիքն է, իրենք իրավունք չունեն վտանգելու ՀՀ–ի անվտանգությունը։ Արցախի նախագահը շեշտեց՝ պատրաստ է բոլորի հետ հանդիպել ու քննարկել այն ամենը, ինչում մեղադրում են իրեն։Բողոքող քաղաքացիներից մեկը հարց ուղղեց Շահրամանյանին, թե ինչպես է պատրաստվում իրենց հարցերը լուծել, եթե ՀՀ ո՛չ ներկա, և ո՛չ էլ նախկին ղեկավարներն իրեն չեն վստահում, քանի որ որևէ մեկն իր հետ քննարկումներ չի անցկացրել։ Շահրամանյանն առարկեց՝ իրեն վստահում են։Արցախի նախագահը քաղաքացիներին խնդրեց, որ իրենցից 20-30 հոգու ընտրեն, բարձրանան շենքի դահլիճ, հանգիստ զրուցեն, քանի որ դրսում մեկը մյուսին չեն լսում։ Բողոքի ակցիայի մասնակիցների մեծ մասը չհամաձայնեց այդ տարբերակին։ Որոշեցին, որ պետք է դրսում հարցեր տան ու ստանան պատասխանները։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/14/67511337_166:0:1495:997_1920x0_80_0_0_6d6963bf16cea27a17adf9812416f06d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, սամվել շահրամանյան
հայաստան, արցախ, սամվել շահրամանյան
Պատրաստ եմ բոլորիդ հանդիպել․ Շահրամանյանը Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց է
11:53 20.10.2023 (Թարմացված է: 12:09 20.10.2023) Արցախի նախագահը շեշտեց, որ պատասխանատու է բոլորի առաջ։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դուրս է եկել Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց՝ լսելու բռնի տեղահանված քաղաքացիների բողոքները։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները, որոնք բողոքի ակցիա էին անում Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց, ճեղքելով ոստիկանական ծառայողների պատնեշը, կարողացել են մուտք գործել շենք։
Նրանք փորձում էին հանդիպել Շահրամանյանի հետ, սակայն չհաջողվեց, ինչից հետո նախագահը դուրս եկավ շենքից։
«Ինչ պետք է ձեզ ասեմ, մեծ վտանգներ է պարունակում և՛ Արցախի, և՛ Հայաստանի հետագա ճակատագրի համար։ Բոլորս էլ դժվար իրավիճակում ենք, ծայրահեղ ծանր, ու ինչ այստեղ կատարվում է, ավելի է դժվարացնում իրավիճակը։ Մեր թշնամին մեկն է, բոլորս էլ գիտենք։ Ես բոլորիդ ու ձեր ընտանիքների առաջ պատասխանատու եմ»,- նշեց Շահրամանյանը։
Նա ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետությունը ևս բոլորի հայրենիքն է, իրենք իրավունք չունեն վտանգելու ՀՀ–ի անվտանգությունը։ Արցախի նախագահը շեշտեց՝ պատրաստ է բոլորի հետ հանդիպել ու քննարկել այն ամենը, ինչում մեղադրում են իրեն։
Բողոքող քաղաքացիներից մեկը հարց ուղղեց Շահրամանյանին, թե ինչպես է պատրաստվում իրենց հարցերը լուծել, եթե ՀՀ ո՛չ ներկա, և ո՛չ էլ նախկին ղեկավարներն իրեն չեն վստահում, քանի որ որևէ մեկն իր հետ քննարկումներ չի անցկացրել։ Շահրամանյանն առարկեց՝ իրեն վստահում են։
Արցախի նախագահը քաղաքացիներին խնդրեց, որ իրենցից 20-30 հոգու ընտրեն, բարձրանան շենքի դահլիճ, հանգիստ զրուցեն, քանի որ դրսում մեկը մյուսին չեն լսում։ Բողոքի ակցիայի մասնակիցների մեծ մասը չհամաձայնեց այդ տարբերակին։ Որոշեցին, որ պետք է դրսում հարցեր տան ու ստանան պատասխանները։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել
100 632 մարդ։