https://arm.sputniknews.ru/20231020/nverner-ev-gumar-virahajern-ognutjun-en-tramadrel-arcakhic-teghahanvatsnerin-67541805.html
Նվերներ և գումար. վիրահայերն օգնություն են տրամադրել Արցախից տեղահանվածներին
Նվերներ և գումար. վիրահայերն օգնություն են տրամադրել Արցախից տեղահանվածներին
Sputnik Արմենիա
Վրաստանի հայկական համայնքը հայտնում է, որ օգնությունը շարունակական է լինելու: 20.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-20T18:52+0400
2023-10-20T18:52+0400
2023-10-20T18:53+0400
վրաստանի հանրապետություն
հայ
հայ համայնք
լեռնային ղարաբաղ
արցախ
արցախցի
բռնի տեղահանված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/14/67539790_0:68:1281:788_1920x0_80_0_0_1d28b5fc6ea415664fc0e298dfb11f51.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Վիրահայերն օգնություն են տրամադրել Արցախից բռնի տեղահանված և Լոռու մարզի Փամբակ գյուղում ապաստանած 42 ընտանիքի: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի հայկական համայնքը:«Օգնությունը հավաքվել է Վիրահայոց թեմի, «Վրաստանի հայ համայնք» և «Միասին» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ՝ «Հայարտուն» կենտրոնում:Հոկտեմբերի 19-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Կիրակոս եպս. Դավթյանի գլխավորությամբ և Թբիլիսիի հայկական մի քանի կազմակերպության ղեկավարների և անդամների մասնակցությամբ այն բաժանվել է ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի 10 գյուղում ժամանակավոր ապաստարան գտած 42 ընտանիքի»,- ասված է հաղորդագրությունում:Թբիլիսահայերի կողմից ընտանիքներին փոխանցվել են գումար, իսկ անչափահաս երեխաներին՝ նվերներ:Հումանիտար օգնությունը տեղափոխելուն աջակցել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:Նշվում է, որ օգնությունը շարունակական է լինելու:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
վրաստանի հանրապետություն
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/14/67539790_0:0:1281:961_1920x0_80_0_0_d64dc6e2dfe33311b11898c4095d2860.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, հայ, հայ համայնք, լեռնային ղարաբաղ, արցախ, արցախցի, բռնի տեղահանված
վրաստանի հանրապետություն, հայ, հայ համայնք, լեռնային ղարաբաղ, արցախ, արցախցի, բռնի տեղահանված
Նվերներ և գումար. վիրահայերն օգնություն են տրամադրել Արցախից տեղահանվածներին
18:52 20.10.2023 (Թարմացված է: 18:53 20.10.2023) Վրաստանի հայկական համայնքը հայտնում է, որ օգնությունը շարունակական է լինելու:
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Վիրահայերն օգնություն են տրամադրել Արցախից բռնի տեղահանված և Լոռու մարզի Փամբակ գյուղում ապաստանած 42 ընտանիքի: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի հայկական համայնքը:
«Օգնությունը հավաքվել է Վիրահայոց թեմի, «Վրաստանի հայ համայնք» և «Միասին» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ՝ «Հայարտուն» կենտրոնում:
Հոկտեմբերի 19-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Կիրակոս եպս. Դավթյանի գլխավորությամբ և Թբիլիսիի հայկական մի քանի կազմակերպության ղեկավարների և անդամների մասնակցությամբ այն բաժանվել է ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի 10 գյուղում ժամանակավոր ապաստարան գտած 42 ընտանիքի»,- ասված է հաղորդագրությունում:
Թբիլիսահայերի կողմից ընտանիքներին փոխանցվել են գումար, իսկ անչափահաս երեխաներին՝ նվերներ:
Հումանիտար օգնությունը տեղափոխելուն աջակցել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
Նշվում է, որ օգնությունը շարունակական է լինելու:
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել
100 632 մարդ։