https://arm.sputniknews.ru/20231020/lgh-nerkajacucchutjan-dimac-akcia-anvoghnery-tsetsi-entarkecin-karen-shahramanjanin-67523033.html
ԼՂ ներկայացուցչության դիմաց ակցիա անողները ծեծի ենթարկեցին Կարեն Շահրամանյանին
ԼՂ ներկայացուցչության դիմաց ակցիա անողները ծեծի ենթարկեցին Կարեն Շահրամանյանին
Sputnik Արմենիա
Կարեն Շահրամանյանը երկար տարիներ աշխատել է Արցախի պետական համակարգում։ 20.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-20T14:43+0400
2023-10-20T14:43+0400
2023-10-21T13:24+0400
արցախ
ծեծ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/14/67523150_0:0:825:464_1920x0_80_0_0_e3c2068a8c516ef12ec0f76239e0b4ae.jpg
Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ։ Բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ հարձակվեցին Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի վրա և ծեծի ենթարկեցին նրան։Ոստիկանները մեծ դժվարությամբ կարողացան Շահրամանյանին ազատել ցուցարարների ձեռքից և մի կողմ տանել նրան։Sputnik Արմենիայի կադրերում երևում է, որ Շահրամանյանի հագուստը պատռված է։Նշենք, որ Կարեն Շահրամանյանը երկար տարիներ աշխատել է Արցախի պետական համակարգում։2010-2020 թթ. նա զբաղեցրել է Արցախի քաղաքաշինության նախարարի պաշտոնը, ապա ղեկավարել է Արցախի Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն։ 2021 թվականին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։Հիշեցնենք` արցախցիները առավոտից ակցիա են անում՝ բողոքելով Արցախի պետհիմնարկների աշխատակիցների աշխատավարձերի վճարումը դադարեցնելու որոշման դեմ։ Ճեղքելով ոստիկանական ծառայողների պատնեշը` նրանք կարողացան մուտք գործել Արցախի ներկայացուցչություն։Արցախցիները փորձում էին հանդիպել Շահրամանյանի հետ, սակայն չհաջողվեց, ինչից հետո նախագահը դուրս եկավ շենքից և սկսեց պատասխանել նրանց հարցերին։ Իրավիճակը լարվեց, երբ ակցիայի մասնակիցները բղավելով հարցեր էին հնչեցնում, իսկ Սամվել Շահրամանյանը հեռացավ՝ ասելով, որ նման պայմաններում չի կարող պատասխաններ տալ։ Հավաքվածներից մի քանիսը կրկին ներխուժեցին շենք, մյուսները մնացին դրսում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/14/67523150_23:0:642:464_1920x0_80_0_0_013f94c4cd4a10a73a681ccc4c8e57c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ծեծ, տեսանյութ, տեսանյութեր
արցախ, ծեծ, տեսանյութ, տեսանյութեր
ԼՂ ներկայացուցչության դիմաց ակցիա անողները ծեծի ենթարկեցին Կարեն Շահրամանյանին
14:43 20.10.2023 (Թարմացված է: 13:24 21.10.2023) Կարեն Շահրամանյանը երկար տարիներ աշխատել է Արցախի պետական համակարգում։
Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ։ Բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ հարձակվեցին Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի վրա և ծեծի ենթարկեցին նրան։
Ոստիկանները մեծ դժվարությամբ կարողացան Շահրամանյանին ազատել ցուցարարների ձեռքից և մի կողմ տանել նրան։
Sputnik Արմենիայի կադրերում երևում է, որ Շահրամանյանի հագուստը պատռված է։
Նշենք, որ Կարեն Շահրամանյանը երկար տարիներ աշխատել է Արցախի պետական համակարգում։
2010-2020 թթ. նա զբաղեցրել է Արցախի քաղաքաշինության նախարարի պաշտոնը, ապա ղեկավարել է Արցախի Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն։ 2021 թվականին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։
Հիշեցնենք` արցախցիները առավոտից ակցիա են անում՝ բողոքելով Արցախի պետհիմնարկների աշխատակիցների աշխատավարձերի վճարումը դադարեցնելու
որոշման դեմ։ Ճեղքելով ոստիկանական ծառայողների պատնեշը` նրանք
կարողացան մուտք գործել Արցախի ներկայացուցչություն։
Արցախցիները փորձում էին հանդիպել Շահրամանյանի հետ, սակայն չհաջողվեց, ինչից հետո
նախագահը դուրս եկավ շենքից և սկսեց պատասխանել նրանց հարցերին։ Իրավիճակը լարվեց, երբ ակցիայի մասնակիցները բղավելով հարցեր էին հնչեցնում, իսկ Սամվել Շահրամանյանը հեռացավ՝ ասելով, որ նման պայմաններում չի կարող պատասխաններ տալ։ Հավաքվածներից մի քանիսը կրկին
ներխուժեցին շենք, մյուսները մնացին դրսում։