https://arm.sputniknews.ru/20231020/kvotajqi-marzum-hajtnabervel-en-anvaver-pastatghtervov-otarerkraciner-67506691.html
Կոտայքի մարզում հայտնաբերվել են անվավեր փաստաթղթերով օտարերկրացիներ
Կոտայքի մարզում հայտնաբերվել են անվավեր փաստաթղթերով օտարերկրացիներ
Sputnik Արմենիա
Օտարերկրացիները ներկայացվել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրերի և վիզաների վարչության Կոտայքի անձնագրային բաժանմունք։ 20.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-20T11:01+0400
2023-10-20T11:01+0400
2023-10-20T11:02+0400
հայաստան
կոտայք
փաստաթուղթ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/14/67506512_0:0:1600:900_1920x0_80_0_0_2da534d8218bb4a79536ee15d00c70a7.jpg
Կոտայքի մարզում հայտնաբերվել են անվավեր փաստաթղթերով օտարերկրացիներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ միջոցառումն իրականացվել է անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված գործողությունների շրջանակում՝ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ:«Ստուգայցեր կատարվեցին սպասարկվող տարածքի հյուրանոցներում, օտարերկրացիների կողմից վարձակալած բնակատեղիներում: Հայտնաբերվեցին ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրերի և վիզաների վարչության Կոտայքի անձնագրային բաժանմունք ներկայացվեցին Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով շուրջ երկու տասնյակ անձինք»,- ասված է հաղորդագրությունում։Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման համապատասխան արձանագրություններ: Ոստիկանությունից հայտնում են, որ նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ են կրելու։Կամավորների շտապօգնությունը. պետության աջակցությունը բավարար չէ՞ ԼՂ–ից տեղահանվածներին
կոտայք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/14/67506512_200:0:1400:900_1920x0_80_0_0_8ccffc009ac686797e60a329b6910563.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կոտայք, փաստաթուղթ, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, կոտայք, փաստաթուղթ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Կոտայքի մարզում հայտնաբերվել են անվավեր փաստաթղթերով օտարերկրացիներ
11:01 20.10.2023 (Թարմացված է: 11:02 20.10.2023) Օտարերկրացիները ներկայացվել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրերի և վիզաների վարչության Կոտայքի անձնագրային բաժանմունք։
Կոտայքի մարզում հայտնաբերվել են անվավեր փաստաթղթերով օտարերկրացիներ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ միջոցառումն իրականացվել է անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված գործողությունների շրջանակում՝ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ:
«Ստուգայցեր կատարվեցին սպասարկվող տարածքի հյուրանոցներում, օտարերկրացիների կողմից վարձակալած բնակատեղիներում: Հայտնաբերվեցին ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրերի և վիզաների վարչության Կոտայքի անձնագրային բաժանմունք ներկայացվեցին Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով շուրջ երկու տասնյակ անձինք»,- ասված է հաղորդագրությունում։
Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման համապատասխան արձանագրություններ: Ոստիկանությունից հայտնում են, որ նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ են կրելու։