00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառուցում են, բայց ինչպե՞ս... Հայաստանում կփոխեն շինարարության որակի հսկողությունը

© Photo : Gazprom Armenia official siteՆորակառույցներ Երևանում
Նորակառույցներ Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2023
Նորակառույցներ Երևանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Թեև շինարարական բումը Հայաստանում առաջին տարին չէ, որ ընթանում է, մասնագետներին կսկսեն հավաստագրել միայն այս տարեվերջից։ Խնդիրն այն աստիճանի բարձիթողի է, որ լուծումը տարիներ կձգվի, սակայն Քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է դրան։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Եթե «Մոսկվան միանգամից չի կառուցվել», ապա Երևանը, նոր բնակարաններ ձեռք բերողների հարկային արտոնությունների հաշվին, արագ է կառուցվում։ Միայն թե այդ շինարարության կարգավորումն է դանդաղ ընթանում։ Բոլորովին վերջերս է խորհրդարանն ընդունել «Լիցենզավորման մասին» և «Քաղաքաշինության մասին» օրենքներում փոփոխությունները, որոնց համաձայն բազմաբնակարանային շենքեր կկարողանան կառուցել միայն այն ընկերությունները, որոնք որակավորում ունեցող աշխատակիցներ (այլ ոչ դեպքից դեպք աշխատանքի վերցրած) ունեն, ընդ որում` գրանցված, ինչպես նաև հատուկ տեխնիկայի պարկ (սեփական կամ վարձակալած)։ Նման մակարդակ պետք է ապահովվի մշտապես, քանի որ նոր լիցենզիաները, ի տարբերություն գործողների, տրվելու են ոչ թե անժամկետ, այլ հինգ տարով։։
Այս և այլ փոփոխություններ ուժի մեջ են մտնելու դեկտեմբերի 17-ին, շինարարական հատվածն էլ 9 ամիս (մինչև 2024 թվականի սեպտեմբերի 17-ը) ժամանակ կստանա, դրանց պատրաստվելու համար։

Ո՞վ է ձեզնից մասնագետը

Լիցենզիաները լինելու են «եռամակարդակ»` աշխատանքի բարդությունից կախված։ Առաջին` սկսնակ մակարդակը թույլ կտա իրականացնել միայն վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ, երկրորդը` մասնավոր տներ կառուցել։ Միայն երրորդ մակարդակում կառուցապատողը կկարողանա բազմաբնակարանային տներ, արտադրական և հասարակական շենքեր, ինչպես նաև ենթակառուցվածքներ (ճանապարհներ, ոռոգման ցանցեր և այլն) կառուցել։
«Դրա համար ընկերությունը պետք է որոշակի թվով գրանցված մասնագետներ ունենա։ Ընդ որում` հստակություն ենք ուզում մտցնել նաև «մասնագետ» բառի մեջ։ Քանի որ շինարարության որակի համար պատասխանատու է լինելու ոչ միայն ընկերության տնօրենը, այլև ինժեներա–տեխնիկական անձնակազմը», – ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը։
Այսօր որևէ թերության համար տնօրենը կարող է պատժվել միայն տուգանքի վճարմամբ, իսկ նրա աշխատակիցները կհեռանան այլ ընկերություններ կամ նույնիսկ կմնան նույն ղեկավարի մոտ աշխատելու, որը պարզապես այլ անվանումով ընկերություն կբացի։ Այժմ առաջարկվում է ոչ միայն լիցենզավորել ընկերություններին, այլև անհատապես հավասստագրել մասնագետներին` կրեդիտային մեթոդով։ Կրեդիտներ կհավաքեն և՛ աշխատանքային փորձից ելնելով, և՛ մասնագիտական դասընթացներով։ Ատեստավորման հանձնաժողովում ներգրավված կլինեն նաև կոմիտեի աշխատակիցները, սակայն մեծամասնությունը մասնագիտական հանրության ներկայացուցիչներ կլինեն։
Լիցենզավրումը նախատեսված է ոչ միայն շինարարների համար, այլև շինարարության տեխնիկական վերահսկման, ինչպես նաև շինարարական փաստաթղթերի կազմման և փորձագիտության հարցերով զբաղվող ընկերությունների։ Հաշվի առնելով, որ Հայաստանի շինարարական ոլորտում գրեթե բոլորը միմյանց ճանաչում են, մեծ է վտանգը, որ օրինակ, կլինեն «ընկերական» ֆիկտիվ ստուգումներ։ Դրա համար մասնագետներին կստուգեն նաև մասնագիտական էթիկայի տեսանկյունից։
Երևանում փոշու ամպեր առաջացրած շինարարները պետք է տուգանվեն. Ավինյան

Իսկ որտեղ են անցկացվում այդ դասընթացնե՞րը

Արտերկրում դրանք անցկացնում են ոլորտային միությունները, բայց Հայաստանում ո՛չ շինարարների միությունը, ո՛չ կառուցապատողների ասոցիացիան մշտական հիմունքներով նման դասընթացներ չունեն։
«Մեկանգամյա դասընթացների համար նրանք արտերկրից էին մասնագետների հրավիրում։ Շենքերի սեյսմակայունության բարձրացման դասընթացներ նաև մենք ենք անցկացրել Ասիական զարգացման բանկի աջակցմամբ։ Այժմ մեր նպատակն է, որ նման դասընթացները կանոնավոր դառնան», – նշեց Գրիգորյանը։
Իսկ մինչ այդ, նման դասընթացների բացակայության պայմաններում, ընկերություններն ու մասնագետները իրենց կրեդիտները կստանան միայն ելնելով աշխատանքային փորձից։ Եվ միայն հինգ տարի անց, կրկնակի լիցենզավորման ժամանակ, նման դասընթացներ են ուզում վերջապես ստեղծել։

Մեկուկես հող փորող

Քանի դեռ կադրերի տվյալների բազա չկա, պետությունը չունի նաև հստակ գիտակցում, թե կապիտալ շինարարության ինչ ծավալներ է կարելի ծրագրել, այդ պատճառով էլ դրանք թերի են կատարվում։ Օրինակ` 2023 թվականի առաջին կիսամյակի աշխատանքների պլանը գրեթե կիսով չափ թերի է կատարվել։
Հարցը բարդանում է, քանի որ, եթե ինժեներա–տեխնիկական անձնակազմի դեպքում ատեստավորման հարցում դեռ որոշակի մոտեցումներ կան, ապա բանվորների համար դրանք ընդհանրապես գոյություն չունեն։ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո ձեռնարկությունները սկսեցին ընդունել բետոնագործների կամ ամրանագործների «ոնց կստացվի» սկզբունքով, իսկ պետությունը որևէ կերպ չէր ստուգում նրանց գիտելիքներն ու հմտությունները։
«Մեկ օրում կամ նույնիսկ մեկ տարում անհնար է ատեստավորել շինարարության ոլորտում աշխատող հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր մարդկանց։ Այդ խնդիրը ստիպված կլինեն հետաձգել մինչև բարեփոխումների հաջորդ փուլը», – նշեց կոմիտեի` լիցենզավորման հարցերով զբաղվող վարչության պետ Նշան Մարտիրոսյանը։
Շինարարական ոլորտի պետական ծառայությունների urban.e-gov.am կայքում ընկերություններն ու մասնագետներն արդեն այսօր կարող են լիցենզավորման և հավաստագրման համար հայտ ներկայացնել, և որոշներն արդեն իսկ արել են դա։
Դպրոցաշինության ոլորտում շինարարության որակի հետ կապված կոմպրոմիս չի լինելու. Փաշինյան
Լրահոս
0