https://arm.sputniknews.ru/20231020/kan-qaghaqakan-harcer-vorvonc-masin-chem-karvogh-bardzradzajnel-arcakhi-nakhagah-67522460.html
Կան քաղաքական հարցեր, որոնց մասին չեմ կարող բարձրաձայնել. Արցախի նախագահ
Կան քաղաքական հարցեր, որոնց մասին չեմ կարող բարձրաձայնել. Արցախի նախագահ
Sputnik Արմենիա
Սամվել Շահրամանյանը հորդորում է սթափ ու զգոն լինել։ 20.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-20T14:34+0400
2023-10-20T14:34+0400
2023-10-20T14:49+0400
սամվել շահրամանյան
արցախ
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/14/67521020_0:0:1600:900_1920x0_80_0_0_c3990f5d675a860d2df37d92da6433e4.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Կան քաղաքական հարցեր, որոնց մասին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը չի կարող բարձրաձայնել, քանի որ դրանք իրենց մեջ մեծ վտանգներ կարող են պարունակել։ Նա այդ մասին հայտարարեց արցախցիների մի խմբի հետ հանդիպումից հետո Արցախի ներկայացուցչության մոտ հավաքվածներին։«Ընդունեցի մի խումբ քաղաքացիների, նրանց հարցերը վերաբերում են սոցիալական խնդիրներին` աշխատանքի տեղավորում, աշխատավարձեր։ Բոլոր հարցերին տրվել են պատասխաններ, որքան մեր լիազորությունները ներում են։ Ամեն ինչ չէ, որ մեզնից է կախված»,–ասաց նա։Շահրամանյանը նշեց, որ Արցախի ներկայացուցչությունում տրամադրելու են երկու սենյակ, որտեղ ով ցանկանա, կարող է գնալ ու գույքագրում անել, զբաղվել արցախցիներին հուզող հարցերով։Շահրամանյանը կոչ արեց հավաքվածներին ցրվել ու զբաղվել առօրյա հոգսերով։ Նա խոստացավ, որ առաջիկայում բոլոր հուզող հարցերի պատասխանները կհնչեն հրապարակային։«Մենք բարդ իրավիճակում ենք, որից դուրս գալու համար մեզ միայն միասնություն է հարկավոր։ Դուք տարբեր մարդկանց եք մեղադրում, սակայն ուզում եմ ասել` ձեր կողմից ամեն մի օրինական պահանջի կողքին ես կանգնած եմ։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ չվտանգենք ՀՀ–ն ու Արցախի հետագա ճակատագիրը»,– ընդգծեց նա։Այնուհետև Սամվել Շահրամանյանը կրկին մտավ Արցախի ներկայացուցչության շենք։Հիշեցնենք` արցախցիները առավոտից ակցիա են անում՝ բողոքելով Արցախի պետհիմնարկների աշխատակիցների աշխատավարձերի վճարումը դադարեցնելու որոշման դեմ։ Ճեղքելով ոստիկանական ծառայողների պատնեշը` նրանք կարողացան մուտք գործել Արցախի ներկայացուցչություն։Արցախցիները փորձում էին հանդիպել Շահրամանյանի հետ, սակայն չհաջողվեց, ինչից հետո նախագահը դուրս եկավ շենքից և սկսեց պատասխանել նրանց հարցերին։ Իրավիճակը լարվեց, երբ ակցիայի մասնակիցները բղավելով հարցեր էին հնչեցնում, իսկ Սամվել Շահրամանյանը հեռացավ՝ ասելով, որ նման պայմաններում չի կարող պատասխաններ տալ։ Հավաքվածներից մի քանիսը կրկին ներխուժեցին շենք, մյուսները մնացին դրսում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/14/67521020_200:0:1400:900_1920x0_80_0_0_2f6d6e0bf582eb0030f1924aaeaa1d1c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել շահրամանյան, արցախ, բողոքի ակցիա
սամվել շահրամանյան, արցախ, բողոքի ակցիա
Կան քաղաքական հարցեր, որոնց մասին չեմ կարող բարձրաձայնել. Արցախի նախագահ
14:34 20.10.2023 (Թարմացված է: 14:49 20.10.2023) Սամվել Շահրամանյանը հորդորում է սթափ ու զգոն լինել։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Կան քաղաքական հարցեր, որոնց մասին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը չի կարող բարձրաձայնել, քանի որ դրանք իրենց մեջ մեծ վտանգներ կարող են պարունակել։ Նա այդ մասին հայտարարեց արցախցիների մի խմբի հետ հանդիպումից հետո Արցախի ներկայացուցչության մոտ հավաքվածներին։
«Ընդունեցի մի խումբ քաղաքացիների, նրանց հարցերը վերաբերում են սոցիալական խնդիրներին` աշխատանքի տեղավորում, աշխատավարձեր։ Բոլոր հարցերին տրվել են պատասխաններ, որքան մեր լիազորությունները ներում են։ Ամեն ինչ չէ, որ մեզնից է կախված»,–ասաց նա։
Շահրամանյանը նշեց, որ Արցախի ներկայացուցչությունում տրամադրելու են երկու սենյակ, որտեղ ով ցանկանա, կարող է գնալ ու գույքագրում անել, զբաղվել արցախցիներին հուզող հարցերով։
«Մեր դռները բոլորի առաջ բաց են. ով կարիք ունի, կարող է գալ ու մեր հնարավորությունների, լիազորությունների սահմաններում կլուծենք ձեր օրհասական հարցերը։ Խնդրում եմ` սթափ ու զգոն լինենք այս հարցերի շուրջ, քանի որ սա մեծ վտանգավորություն է ներկայացնում. պետք չէ դիմել սադրանքների, սա մեզ բնորոշ չէ։ Մենք իրավունք չունենք միմյանց նկատմամբ նման գործելաոճ դրսևորելու»,– ասաց Արցախի նախագահը։
Շահրամանյանը կոչ արեց հավաքվածներին ցրվել ու զբաղվել առօրյա հոգսերով։ Նա խոստացավ, որ առաջիկայում բոլոր հուզող հարցերի պատասխանները կհնչեն հրապարակային։
«Մենք բարդ իրավիճակում ենք, որից դուրս գալու համար մեզ միայն միասնություն է հարկավոր։ Դուք տարբեր մարդկանց եք մեղադրում, սակայն ուզում եմ ասել` ձեր կողմից ամեն մի օրինական պահանջի կողքին ես կանգնած եմ։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ չվտանգենք ՀՀ–ն ու Արցախի հետագա ճակատագիրը»,– ընդգծեց նա։
Այնուհետև Սամվել Շահրամանյանը կրկին մտավ Արցախի ներկայացուցչության շենք։
Հիշեցնենք` արցախցիները առավոտից ակցիա են անում՝ բողոքելով Արցախի պետհիմնարկների աշխատակիցների աշխատավարձերի վճարումը դադարեցնելու
որոշման դեմ։ Ճեղքելով ոստիկանական ծառայողների պատնեշը` նրանք
կարողացան մուտք գործել Արցախի ներկայացուցչություն։
Արցախցիները փորձում էին հանդիպել Շահրամանյանի հետ, սակայն չհաջողվեց, ինչից հետո
նախագահը դուրս եկավ շենքից և սկսեց պատասխանել նրանց հարցերին։ Իրավիճակը լարվեց, երբ ակցիայի մասնակիցները բղավելով հարցեր էին հնչեցնում, իսկ Սամվել Շահրամանյանը հեռացավ՝ ասելով, որ նման պայմաններում չի կարող պատասխաններ տալ։ Հավաքվածներից մի քանիսը կրկին
ներխուժեցին շենք, մյուսները մնացին դրսում։