https://arm.sputniknews.ru/20231020/israjely-pakum-e-al-jazeera-i-bjurvon-erkrum-67517091.html
Իսրայելը փակում է Al Jazeera-ի բյուրոն երկրում
Իսրայելը փակում է Al Jazeera-ի բյուրոն երկրում
Sputnik Արմենիա
«Մոսսադ» հետախուզական ծառայությունը աջակցել է երկրում Al Jazeera-ի բյուրոն փակելու մասին Իսրայելի կապի նախարարի առաջարկին: 20.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-20T13:25+0400
2023-10-20T13:25+0400
2023-10-20T13:26+0400
իսրայել
պաղեստին
կատար
հեռուստատեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0e/67294990_0:34:1600:934_1920x0_80_0_0_20b1f27feb5e88d078d0a28c0dcd0e78.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելի կառավարությունը հաստատել է կանոնները, որոնք թույլ կտան փակել Կատարի Al Jazeera հեռուստաալիքի բյուրոն հրեական պետությունում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իսրայելական Kan պետական ռադիոյին։Ռադիոկայանի տվյալներով՝ հոկտեմբերի 16-ին իսրայելական «Մոսսադ» հետախուզական ծառայությունը աջակցել է երկրում Al Jazeera-ի բյուրոն փակելու մասին Իսրայելի կապի նախարար Շլոմո Քարիի առաջարկին։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 3400-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։
իսրայել
պաղեստին
կատար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0e/67294990_0:0:1424:1067_1920x0_80_0_0_bdede8327f231da3e1e039f27669f660.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, պաղեստին, կատար, հեռուստատեսություն
իսրայել, պաղեստին, կատար, հեռուստատեսություն
Իսրայելը փակում է Al Jazeera-ի բյուրոն երկրում
13:25 20.10.2023 (Թարմացված է: 13:26 20.10.2023) «Մոսսադ» հետախուզական ծառայությունը աջակցել է երկրում Al Jazeera-ի բյուրոն փակելու մասին Իսրայելի կապի նախարարի առաջարկին:
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելի կառավարությունը հաստատել է կանոնները, որոնք թույլ կտան փակել Կատարի Al Jazeera հեռուստաալիքի բյուրոն հրեական պետությունում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իսրայելական Kan պետական ռադիոյին։
Ռադիոկայանի տվյալներով՝ հոկտեմբերի 16-ին իսրայելական «Մոսսադ» հետախուզական ծառայությունը աջակցել է երկրում Al Jazeera-ի բյուրոն փակելու մասին Իսրայելի կապի նախարար Շլոմո Քարիի առաջարկին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 3400-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։