https://arm.sputniknews.ru/20231020/israjely-harvatsel-e-gazaji-amenahin-ughghapar-ekeghecun-zvoher-kan-67502797.html
Իսրայելը հարվածել է Գազայի ամենահին ուղղափառ եկեղեցուն. զոհեր կան
Իսրայելը հարվածել է Գազայի ամենահին ուղղափառ եկեղեցուն. զոհեր կան
Sputnik Արմենիա
Արքեպիսկոպոս Ալեքսիոսը, որը եղել է եկեղեցում, հայտնել է, որ վանքում մոտ 400 մարդ է բնակվում: 20.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-20T09:15+0400
2023-10-20T09:15+0400
2023-10-20T09:25+0400
իսրայել
գազայի հատված
եկեղեցի
հրթիռակոծություն
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/14/67501598_0:66:1280:786_1920x0_80_0_0_bf264c48cf062cd2b2837297ecc74393.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելը հրթիռակոծել է Գազայի հատվածում գտնվող Սուրբ Պորֆիրիոս հունական ուղղափառ եկեղեցին։ Լրատվամիջոցները հայտնում են 9 զոհի մասին, բայց եկեղեցու փլատակներում կարող են տասնյակ մարդիկ լինել:Նշվում է, որ փլատակներում հայտնվածների մեծ մասը օդային հարվածներից ապաստան փնտրող ծխականներ են, ինչպես նաև Գազայի հյուսիսային և հարավային շրջաններից բռնի տեղահանվածները:Որոշ տվյալներով՝ մոտ հազար մարդ է ապաստան գտել այդ եկեղեցում, կից դպրոցում եւ այլ օբյեկտներում:Արքեպիսկոպոս Ալեքսիոսը, որը եղել է եկեղեցում, հայտնել է, որ վանքում մոտ 400 մարդ է բնակվում:«Նրանք հարվածեցին գրասենյակներին և վանքի մուտքին։ Ամբողջ շենքը փլվեց։ Բուլդոզերներ են պետք, որպեսզի տեսնենք` քանի մարդ է մնացել փլատակներում», — ասել է արքեպիսկոպոսը ERT-1 հեռուստաալիքին։Անցյալ շաբաթ լուր տարածվեց, որ եկեղեցին ավերվել է հրթիռակոծության հետևանքով, բայց ավելի ուշ հերքվեց: Այնուհետև հայտնի դարձավ, որ հրթիռային հարվածից ոչնչացվել էր եկեղեցական տունը։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 3400-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։Իսրայելական բանակը հրապարակել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգվածների թիվը
իսրայել
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/14/67501598_72:0:1208:852_1920x0_80_0_0_9cf3e481ab4770860be410d0d2952f0a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, գազայի հատված, եկեղեցի, հրթիռակոծություն, զոհ
իսրայել, գազայի հատված, եկեղեցի, հրթիռակոծություն, զոհ
Իսրայելը հարվածել է Գազայի ամենահին ուղղափառ եկեղեցուն. զոհեր կան
09:15 20.10.2023 (Թարմացված է: 09:25 20.10.2023) Արքեպիսկոպոս Ալեքսիոսը, որը եղել է եկեղեցում, հայտնել է, որ վանքում մոտ 400 մարդ է բնակվում:
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելը հրթիռակոծել է Գազայի հատվածում գտնվող Սուրբ Պորֆիրիոս հունական ուղղափառ եկեղեցին։ Լրատվամիջոցները հայտնում են 9 զոհի մասին, բայց եկեղեցու փլատակներում կարող են տասնյակ մարդիկ լինել:
Նշվում է, որ փլատակներում հայտնվածների մեծ մասը օդային հարվածներից ապաստան փնտրող ծխականներ են, ինչպես նաև Գազայի հյուսիսային և հարավային շրջաններից բռնի տեղահանվածները:
Որոշ տվյալներով՝ մոտ հազար մարդ է ապաստան գտել այդ եկեղեցում, կից դպրոցում եւ այլ օբյեկտներում:
Արքեպիսկոպոս Ալեքսիոսը, որը եղել է եկեղեցում, հայտնել է, որ վանքում մոտ 400 մարդ է բնակվում:
«Նրանք հարվածեցին գրասենյակներին և վանքի մուտքին։ Ամբողջ շենքը փլվեց։ Բուլդոզերներ են պետք, որպեսզի տեսնենք` քանի մարդ է մնացել փլատակներում», — ասել է արքեպիսկոպոսը ERT-1 հեռուստաալիքին։
Անցյալ շաբաթ լուր տարածվեց, որ եկեղեցին ավերվել է հրթիռակոծության հետևանքով, բայց ավելի ուշ հերքվեց: Այնուհետև հայտնի դարձավ, որ հրթիռային հարվածից ոչնչացվել էր եկեղեցական տունը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 3400-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։