https://arm.sputniknews.ru/20231020/irany-33-dzevachapvov-handipman-hraver-e-ugharkel-hajastanin-kvostanjan-67530808.html
Իրանը 3+3 ձևաչափով հանդիպման հրավեր է ուղարկել Հայաստանին. Կոստանյան
Իրանը 3+3 ձևաչափով հանդիպման հրավեր է ուղարկել Հայաստանին. Կոստանյան
Sputnik Արմենիա
ԱԳ նախարարի տեղակալի խոսքով` հրավերը նախարարների մակարդակով է, և հիմա իրանական կողմի հետ քննարկումներ են տեղի ունենում։ 20.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-20T16:42+0400
2023-10-20T16:42+0400
2023-10-20T16:55+0400
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան–իրան գործակցություն
«3+3» ձևաչափ
հայաստան
վահան կոստանյան
ռուսաստան
ադրբեջան
թուրքիա
վրաստանի հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/12/65995338_0:51:1600:952_1920x0_80_0_0_5c3c4ec441f9613630788f87e7aa59b4.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Պաշտոնական Թեհրանը Երևանին 3+3 ձևաչափով հանդիպման հրավեր է ուղարկել։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։Նա հավելեց, որ հրավերը նախարարների մակարդակով է, և հիմա իրանական կողմի հետ քննարկումներ են տեղի ունենում։Նախարարի տեղակալն անդրադարձավ նաև այն հարցին, թե արդյոք հայկական կողմը մտայնություն չի՞ տեսնում պաշտոնական Բաքվի մոտ արևմտյան ձևաչափերից հրաժարվելու` նկատի ունենալով այն հանգամանքը, որ խոսվում էր նաև Թբիլիսիում եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորության մասին։«Ձևաչափերի մշտական փոփոխությունը մեզ մոտ լրջագույն կասկածներ է հարուցում` արդյոք պաշտոնական Բաքուն ընդհանրապես հետաքրքրվա՞ծ է խաղաղության գործընթացը ավարտին հասցնելով, թե իրենք ուղղակի մի ձևաչափից մյուսն են փորձում անցնել և այդպես էլ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերումից խուսափել»,– ասաց Կոստանյանը։Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է Բրյուսելում հոկտեմբերի վերջին հանդիպում կայանա, Կոստանյանը վերահաստատեց` հայկական կողմը պատրաստակամ է մասնակցել հանդիպմանը, այս հարցում ավելացնելու բան հայկական կողմը չունի։Ինչ վերաբերում է այն հարցին` ի վերջո հայկական կողմն արևմտյա՞ն, թե՞ ռուսական հարթակին է առավել հակված, նախարարի տեղակալը նշեց` հարթակն ինքնանպատակ չի կարող լինել։Նա նաև նշեց` բրյուսելյան հանդիպման հստակ օր չկա, որովհետև նախ ադրբեջանական կողմը պետք է հաստատի իր ներկայությունն այդ հանդիպմանը, դրանից հետո հնարավոր լինի օր ֆիքսել։Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին հայտարարեց, որ մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան) ձևաչափով հանդիպումներ են լինելու։ Նա նշել էր, որ «3+3» ձևաչափի հանդիպման նախաձեռնողը Ադրբեջանն է:Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնեցին, որ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները առաջիկայում կհանդիպեն Թեհրանում։ Նշվում էր, որ հայկական կողմը համաձայնել է։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց «3+3» ձևաչափով բանակցություններին մասնակցելու պատրաստակամության մասին։ Համագործակցության այս տարածաշրջանային ձևաչափն առաջարկվել է 44-օրյա պատերազմից հետո։ Դրանից հետո միայն մեկ հանդիպում է կայացել՝ 2021 թվականի վերջին՝ առանց Վրաստանի։
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
թուրքիա
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/12/65995338_95:0:1519:1068_1920x0_80_0_0_e3e3f6f620b4cb67e199b684e2e5f7d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, «3+3» ձևաչափ, հայաստան, վահան կոստանյան, ռուսաստան, ադրբեջան, թուրքիա, վրաստանի հանրապետություն
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, «3+3» ձևաչափ, հայաստան, վահան կոստանյան, ռուսաստան, ադրբեջան, թուրքիա, վրաստանի հանրապետություն
Իրանը 3+3 ձևաչափով հանդիպման հրավեր է ուղարկել Հայաստանին. Կոստանյան
16:42 20.10.2023 (Թարմացված է: 16:55 20.10.2023) ԱԳ նախարարի տեղակալի խոսքով` հրավերը նախարարների մակարդակով է, և հիմա իրանական կողմի հետ քննարկումներ են տեղի ունենում։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Պաշտոնական Թեհրանը Երևանին 3+3 ձևաչափով հանդիպման հրավեր է ուղարկել։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«Հրավերն ուղղվել է Հարավային Կովկասի 3 պետություններին, այսինքն` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարություններին, ինչպես նաև այդ ֆորմատը ենթադրում է Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչների մասնակցություն»,– նշեց Կոստանյանը։
Նա հավելեց, որ հրավերը նախարարների մակարդակով է, և հիմա իրանական կողմի հետ քննարկումներ են տեղի ունենում։
Նախարարի տեղակալն անդրադարձավ նաև այն հարցին, թե արդյոք հայկական կողմը մտայնություն չի՞ տեսնում պաշտոնական Բաքվի մոտ արևմտյան ձևաչափերից հրաժարվելու` նկատի ունենալով այն հանգամանքը, որ խոսվում էր նաև Թբիլիսիում եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորության մասին։
«Ձևաչափերի մշտական փոփոխությունը մեզ մոտ լրջագույն կասկածներ է հարուցում` արդյոք պաշտոնական Բաքուն ընդհանրապես հետաքրքրվա՞ծ է խաղաղության գործընթացը ավարտին հասցնելով, թե իրենք ուղղակի մի ձևաչափից մյուսն են փորձում անցնել և այդպես էլ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերումից խուսափել»,– ասաց Կոստանյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է Բրյուսելում հոկտեմբերի վերջին հանդիպում կայանա, Կոստանյանը վերահաստատեց` հայկական կողմը պատրաստակամ է մասնակցել հանդիպմանը, այս հարցում ավելացնելու բան հայկական կողմը չունի։
Ինչ վերաբերում է այն հարցին` ի վերջո հայկական կողմն արևմտյա՞ն, թե՞ ռուսական հարթակին է առավել հակված, նախարարի տեղակալը նշեց` հարթակն ինքնանպատակ չի կարող լինել։
«Մեզ համար կարևոր է, որ մենք կարողանանք կարգավորել մեր հարաբերությունները և դրանից հետո ձեռքբերված և գրավոր ամրագրված պայմանավորվածությունները հարգվեն, և գործընկերները երաշխավորեն, որ ադրբեջանական կողմը չի խախտի»,– շեշտեց նա։
Նա նաև նշեց` բրյուսելյան հանդիպման հստակ օր չկա, որովհետև նախ ադրբեջանական կողմը պետք է հաստատի իր ներկայությունն այդ հանդիպմանը, դրանից հետո հնարավոր լինի օր ֆիքսել։
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին
հայտարարեց, որ մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան) ձևաչափով հանդիպումներ են լինելու։ Նա նշել էր, որ «3+3» ձևաչափի հանդիպման նախաձեռնողը Ադրբեջանն է:
Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնեցին, որ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները առաջիկայում կհանդիպեն Թեհրանում։ Նշվում էր, որ հայկական կողմը համաձայնել է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին Հանրային հեռուստատեսության եթերում
հայտարարեց «3+3» ձևաչափով բանակցություններին մասնակցելու պատրաստակամության մասին։ Համագործակցության այս տարածաշրջանային ձևաչափն առաջարկվել է 44-օրյա պատերազմից հետո։ Դրանից հետո միայն մեկ հանդիպում է կայացել՝ 2021 թվականի վերջին՝ առանց Վրաստանի։