00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ կլինի և ու՞մ ձեռք կտա, եթե մի քանի հազար հայ վերադառնա Արցախ. Կոստանյանի պատասխանը

© SputnikԱրցախից բռնի տեղահանվածները Գորիսում
Արցախից բռնի տեղահանվածները Գորիսում - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2023
Արցախից բռնի տեղահանվածները Գորիսում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փոխնախարարի կարծիքով` հայերի վերադարձի իրավունքի ապահովումը ոչ միայն ՀՀ կառավարության, այլև ՄԱԿ–ի ԱԽ պարտականությունների մեջ պետք է լինի։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի` միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը որևէ կերպ չպետք է ոտնահարեր Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգության և իրավունքների երաշխավորման գործընթացը, ինչն Ադրբեջանի խաթարվեց ագրեսիայի կիրառմամբ։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Նա շեշտեց` տեղի ունեցած ագրեսիան որևէ կերպ ու որևէ կողմից չպետք է ու չի կարող արդարացվել։
Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ կլինի, եթե մի քանի հազար հայ որոշի վերադառնալ Արցախ, արդյոք դա հայկական կողմի համար ձեռնտու կլինի, թե օտարների` օրինակ, Ռուսաստանի համար լինի հիմք ԼՂ–ում խաղաղապահների ներկայության համար, Ադրբեջանին էլ հնարավորություն տա աշխարհին ցույց տալու, թե էթնիկ զտումներ չկան։
«Ակնհայտ է, որ հայերի` Լեռնային Ղարաբաղ վերադարձի համար հստակ անվտանգության և իրավունքների երաշխիքներ են անհրաժեշտ, որովհետև հարց կա` մարդիկ ինչու՞ լքեցին իրենց տները, իրենց հայրենիքը։ Լքեցին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի արդյունքում և, ըստ էության, ԼՂ–ում էթնիկ զտում տեղի ունեցավ»,– ասաց Կոստանյանը։
Նա շեշտեց` հայերի վերադարձի իրավունքի ապահովումը ոչ միայն Հայաստանի Հանրապետության կառավարության, այլև ընդհանրապես միջազգային հանրության և, մասնավորապես, ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի պարտականությունների մեջ պետք է լինի։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
Լրահոս
0