https://arm.sputniknews.ru/20231020/hnaravvor-e-hndkastany-nergravvi-gjumru-chvor-navahangsti-tsragrum-67506843.html
Հնարավոր է` Հնդկաստանը ներգրավվի Գյումրու «չոր նավահանգստի» ծրագրում
Հնարավոր է` Հնդկաստանը ներգրավվի Գյումրու «չոր նավահանգստի» ծրագրում
Sputnik Արմենիա
Քննարկվել են ծրագրի շրջանակում հնդկական կողմի ներգրավվածության բոլոր հնարավորությունները։ 20.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-20T11:11+0400
2023-10-20T11:11+0400
2023-10-20T11:11+0400
հայաստան
գյումրի
նավահանգիստ
հնդկաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/14/67506012_2:0:1200:674_1920x0_80_0_0_2edd8d8078f83050697c097d891246ef.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Հնարավոր է` ՀՀ–ն և Հնդկաստանը համագործակցեն Գյումրու «չոր նավահանգստի» ծրագրի շրջանակում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու ԻԻՀ–ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանն այս հարցը քննարկել են Հնդկաստանի նավահանգիստների, նավային բեռնափոխադրումների և ջրային ուղիների պետական նախարար Շանտանու Թհակուրի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղծման ուղղությամբ։Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է «չոր նավահանգիստ» կառուցել Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ ընկած հատվածում, որն անմիջական հասանելիություն ունի և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-հարավ ճանապարհի վրա է գտնվում։«Չոր նավահանգստի» ծրագիրն իսրայելական ընկերությունը չի կատարի. գործադիրը փոխել է ներդրողինՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր հարցազրույցներից մեկում մանրամասնել է, թե ինչ է իրենից ներկայացնում «չոր նավահանգիստ» նախագիծը։ Ըստ նրա` դա լոգիստիկ ենթակառուցվածք է և արդյունաբերական պարկ, այսինքն՝ մեծ տարածքի վրա արդյունաբերական ընկերությունները վարձում են տարածքներ, փակ անգարներ, ստեղծում են իրենց արտադրությունները, և դրան զուգահեռ կոնտեյներային տերմինալ է ստեղծվում, որտեղ կոնտեյներացված ապրանքները պահպանվում են, և տարբեր տրանսպորտային միջոցներն այնտեղ դրվելով՝ տեղափոխվում են կա՛մ մոտակա նավահանգիստներ (դիտարկվում են Վրաստանի նավահանգիստները), կա՛մ ավտոտրանսպորտով, կա՛մ օդային տրանսպորտով տեղափոխվում են այլ տեղ։
գյումրի
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/14/67506012_175:0:1074:674_1920x0_80_0_0_8804a00d66ffd5af01a1eae0dfb48b44.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գյումրի, նավահանգիստ, հնդկաստան
հայաստան, գյումրի, նավահանգիստ, հնդկաստան
Հնարավոր է` Հնդկաստանը ներգրավվի Գյումրու «չոր նավահանգստի» ծրագրում
Քննարկվել են ծրագրի շրջանակում հնդկական կողմի ներգրավվածության բոլոր հնարավորությունները։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Հնարավոր է` ՀՀ–ն և Հնդկաստանը համագործակցեն Գյումրու «չոր նավահանգստի» ծրագրի շրջանակում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու ԻԻՀ–ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանն այս հարցը քննարկել են Հնդկաստանի նավահանգիստների, նավային բեռնափոխադրումների և ջրային ուղիների պետական նախարար Շանտանու Թհակուրի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության
մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղծման ուղղությամբ։
«Քննարկվել է Գյումրու «չոր նավահանգստի» ծրագրում հնդկական կողմին ներգրավվելու հնարավորությունը, լոգիստիկ խնդիրներին վերաբերող, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն առնչվող մի շարք հարցեր»,– նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է «չոր նավահանգիստ» կառուցել Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ ընկած հատվածում, որն անմիջական հասանելիություն ունի և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-հարավ ճանապարհի վրա է գտնվում։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր հարցազրույցներից մեկում մանրամասնել է, թե ինչ է իրենից ներկայացնում «չոր նավահանգիստ» նախագիծը։ Ըստ նրա` դա լոգիստիկ ենթակառուցվածք է և արդյունաբերական պարկ, այսինքն՝ մեծ տարածքի վրա արդյունաբերական ընկերությունները վարձում են տարածքներ, փակ անգարներ, ստեղծում են իրենց արտադրությունները, և դրան զուգահեռ կոնտեյներային տերմինալ է ստեղծվում, որտեղ կոնտեյներացված ապրանքները պահպանվում են, և տարբեր տրանսպորտային միջոցներն այնտեղ դրվելով՝ տեղափոխվում են կա՛մ մոտակա նավահանգիստներ (դիտարկվում են Վրաստանի նավահանգիստները), կա՛մ ավտոտրանսպորտով, կա՛մ օդային տրանսպորտով տեղափոխվում են այլ տեղ։