https://arm.sputniknews.ru/20231020/arcakhcinery-mutq-en-gvortsel-hh-um-arcakhi-nerkajacucchutjun-shahramanjany-nersum-e-67507875.html
Արցախցիները ներխուժեցին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն․ Շահրամանյանը ներսում է
Արցախցիները ներխուժեցին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն․ Շահրամանյանը ներսում է
Sputnik Արմենիա
Արցախցիները դժգոհում են Սամվել Շահրամանյանի երեկվա հրամանագրից։ 20.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-20T11:26+0400
2023-10-20T11:26+0400
2023-10-20T12:39+0400
հայաստան
արցախ
սամվել շահրամանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/14/67512374_0:84:1600:984_1920x0_80_0_0_cd17aeef9ea6ba1d015323a21ecf5b6f.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները, որոնք բողոքի ակցիա էին անում Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց, ճեղքելով ոստիկանական ծառայողների պատնեշը, կարողացան մուտք գործել շենք։Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը շենքում է, արցախցիներն էլ փորձում են իրենց համար անորոշ հարցերի պատասխանները ստանալ նրանից։Նրանք բողոքում են Արցախի նախագահի` հոկտեմբերի 19-ին ստորագրած հրամանագրից, համաձայն որի` հոկտեմբերի 1-ից մի շարք պետաշխատողներ ազատվել են աշխատանքից ու առհասարակ մինչ օրս չեն ստացել իրենց աշխատավարձերը։Շահրամանյանը փորձեց հանդարտեցնել մարդկանց, բայց իրավիճակը շարունակում է լարված մնալ։Բռնի տեղահանված քաղաքացիները դժգոհեցին նաև շենքում գտնվող լրագրողների ներկայությունից և հորդորեցին իրենց հետևից չգնալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/14/67512374_89:0:1512:1067_1920x0_80_0_0_a60badb59e25ad1ea814300d92b4a4c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, սամվել շահրամանյան
հայաստան, արցախ, սամվել շահրամանյան
Արցախցիները ներխուժեցին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն․ Շահրամանյանը ներսում է
11:26 20.10.2023 (Թարմացված է: 12:39 20.10.2023) Արցախցիները դժգոհում են Սամվել Շահրամանյանի երեկվա հրամանագրից։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները, որոնք բողոքի ակցիա էին անում Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց, ճեղքելով ոստիկանական ծառայողների պատնեշը, կարողացան մուտք գործել շենք։
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը շենքում է, արցախցիներն էլ փորձում են իրենց համար անորոշ հարցերի պատասխանները ստանալ նրանից։
Նրանք բողոքում են
Արցախի նախագահի` հոկտեմբերի 19-ին ստորագրած հրամանագրից, համաձայն որի` հոկտեմբերի 1-ից մի շարք պետաշխատողներ ազատվել են աշխատանքից ու առհասարակ մինչ օրս չեն ստացել իրենց աշխատավարձերը։
Շահրամանյանը փորձեց հանդարտեցնել մարդկանց, բայց իրավիճակը շարունակում է լարված մնալ։
Բռնի տեղահանված քաղաքացիները դժգոհեցին նաև շենքում գտնվող լրագրողների ներկայությունից և հորդորեցին իրենց հետևից չգնալ։