https://arm.sputniknews.ru/20231018/taratsashrjanajin-iravitshaky-chpetq-e-argelaki-israjeli-ev-arabakan-erkrneri-merdzecumy-eh-67408750.html
Տարածաշրջանային իրավիճակը չպետք է արգելակի Իսրայելի և արաբական երկրների մերձեցումը. ԵՀ
Տարածաշրջանային իրավիճակը չպետք է արգելակի Իսրայելի և արաբական երկրների մերձեցումը. ԵՀ
Sputnik Արմենիա
Եվրահանձնաժողովի ղեկավարը կարծում է, որ ՀԱՄԱՍ–ի գործողությունները կարող են ազդել Իսրայելի և նրա արաբական հարևանների պատմական մերձեցման վրա, բայց... 18.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-18T11:41+0400
2023-10-18T11:41+0400
2023-10-18T11:41+0400
իսրայել
պաղեստին
արաբ
եվրահանձնաժողով
ուրսուլա ֆոն դեր լյայեն
https://cdn.am.sputniknews.ru/img/857/90/8579077_0:149:3115:1901_1920x0_80_0_0_050ad3c717fe2b3bcf57182cc11dbf15.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ արաբական երկրների հետ Իսրայելի մերձեցման վրա, դա պետք է կանխել։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
իսրայել
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/857/90/8579077_191:0:2922:2048_1920x0_80_0_0_6844bb0446c975f00582d0993a5d402b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, պաղեստին, արաբ, եվրահանձնաժողով, ուրսուլա ֆոն դեր լյայեն
իսրայել, պաղեստին, արաբ, եվրահանձնաժողով, ուրսուլա ֆոն դեր լյայեն
Տարածաշրջանային իրավիճակը չպետք է արգելակի Իսրայելի և արաբական երկրների մերձեցումը. ԵՀ
Եվրահանձնաժողովի ղեկավարը կարծում է, որ ՀԱՄԱՍ–ի գործողությունները կարող են ազդել Իսրայելի և նրա արաբական հարևանների պատմական մերձեցման վրա, բայց անկայունությունը կարելի է զսպել։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ արաբական երկրների հետ Իսրայելի մերձեցման վրա, դա պետք է կանխել։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«Մենք գիտենք, որ ՀԱՄԱՍ–ի գործողությունները կարող են անդրադառնալ Իսրայելի և նրա արաբական հարևանների պատմական մերձեցման վրա։ Սակայն դրանում որևէ անխուսափելի բան չկա, անկայունությունը կարելի է զսպել։ Իսրայելի և նրա հարևանների միջև երկխոսությունը կարող է և պետք է շարունակվի», – ասել է նա` ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանի ընթացքում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: