https://arm.sputniknews.ru/20231018/paterazmi-zhamanak-shahramanjany-kap-e-hastatel-adrbejani-het-ev-arajark-arel-zhvoghvovurd-67406500.html
Պատերազմի ժամանակ Շահրամանյանը կապ է հաստատել Ադրբեջանի հետ և առաջարկ արել. «Ժողովուրդ»
Պատերազմի ժամանակ Շահրամանյանը կապ է հաստատել Ադրբեջանի հետ և առաջարկ արել. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Արցախում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սկսված ռազմական ագրեսիվ գործողությունների ընթացքում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը... 18.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-18T10:07+0400
2023-10-18T10:07+0400
2023-10-18T10:12+0400
արցախ
լեռնային ղարաբաղ
սամվել շահրամանյան
սամվել բաբայան
ադրբեջան
պատերազմ
վիտալի բալասանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/04/66841836_0:0:1280:721_1920x0_80_0_0_0e307cfd19eedceb98232f58fd2a13bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Արցախում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սկսված ռազմական ագրեսիվ գործողությունների ընթացքում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կապվել է Ադրբեջանի ԱԱԾ պետի տեղակալի հետ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։Ըստ թերթի տեղեկության` Շահրամանյանն առաջարկել է շտապ դադարեցնել կրակը, և, որպես նորընտիր նախագահ, առաջարկել է իր փոխարեն մեկ ուրիշ՝ ավելի ընդունելի մարդ մասնակցի բանակցություններին, միայն թե Արցախի ցեղասպանությունը կանգնեցվի:Նշվում է, որ Շահրամանյանն առաջարկել է նաև Վիտալի Բալասանյանի թեկնածությունը, սակայն ադրբեջանական կողմը նրա մասով էլ առաջարկել է ուղարկել Հայաստան և դատապարտել նրան:«Սամվել Շահրամանյանի մյուս առաջարկների հետ չհամաձայնելով՝ ադրբեջանական կողմը պնդել է, որ իրենց պահանջները պետք է կատարվեն, պարզապես պետք է ստորագրել Արցախի Հանրապետությունը լուծարելու հայտարարությունը, և այդ դեպքում կրակը կդադարի, ու արցախցիները անվտանգ կապրեն իրենց տներում»,–գրում է թերթը:Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/04/66841836_0:0:1148:860_1920x0_80_0_0_5a3fe34c4660f9f765d13d821c359a94.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, լեռնային ղարաբաղ, սամվել շահրամանյան, սամվել բաբայան, ադրբեջան, պատերազմ, վիտալի բալասանյան
արցախ, լեռնային ղարաբաղ, սամվել շահրամանյան, սամվել բաբայան, ադրբեջան, պատերազմ, վիտալի բալասանյան
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Արցախում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սկսված ռազմական ագրեսիվ գործողությունների ընթացքում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կապվել է Ադրբեջանի ԱԱԾ պետի տեղակալի հետ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ թերթի տեղեկության` Շահրամանյանն առաջարկել է շտապ դադարեցնել կրակը, և, որպես նորընտիր նախագահ, առաջարկել է իր փոխարեն մեկ ուրիշ՝ ավելի ընդունելի մարդ մասնակցի բանակցություններին, միայն թե Արցախի ցեղասպանությունը կանգնեցվի:
«Սամվել Շահրամանյանը հնչեցրել է նաև կոնկրետ անուններ՝ առաջարկելով, որ ԼՂՀ իշխանության կողմից Սամվել Բաբայանը ներգրավվի բանակցություններում, սակայն ադրբեջանական կողմը նրան սուտասան և ապատեղեկատվություն տարածող է համարել՝ առաջարկելով Բաբայանին Հայաստան ուղարկել»,–գրում է թերթը:
Նշվում է, որ Շահրամանյանն առաջարկել է նաև Վիտալի Բալասանյանի թեկնածությունը, սակայն ադրբեջանական կողմը նրա մասով էլ առաջարկել է ուղարկել Հայաստան և դատապարտել նրան:
«Սամվել Շահրամանյանի մյուս առաջարկների հետ չհամաձայնելով՝ ադրբեջանական կողմը պնդել է, որ իրենց պահանջները պետք է կատարվեն, պարզապես պետք է ստորագրել Արցախի Հանրապետությունը լուծարելու հայտարարությունը, և այդ դեպքում կրակը կդադարի, ու արցախցիները անվտանգ կապրեն իրենց տներում»,–գրում է թերթը:
Շահրամանյանը բավարարել է առաջարկը ուժի սպառնալիքի տակ, փոխհամաձայնեցված տեքստը հանրայնացրել է, ինչի արդյունքում կրակը դադարել է, բայց Արցախի Հանրապետությունը մի քանի օրվա ընթացքում ամբողջությամբ հայաթափվել է:
Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել
100 632 մարդ։