https://arm.sputniknews.ru/20231018/pashtvonakan-erevany-qnnarkel-e-mumbaj-navahangsti-mijvocvov-tarancik-bernapvokhadrman-harcy-67413944.html
Պաշտոնական Երևանը քննարկել է Մումբայ նավահանգստի միջոցով տարանցիկ բեռնափոխադրման հարցը
Պաշտոնական Երևանը քննարկել է Մումբայ նավահանգստի միջոցով տարանցիկ բեռնափոխադրման հարցը
Sputnik Արմենիա
Հայաստանը, Իրանը և Հնդկաստանը, հնարավոր է` նաև եռակողմ ձևաչափով գործակցություն հաստատեն։ 18.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-18T13:53+0400
2023-10-18T13:53+0400
2023-10-18T13:54+0400
հայաստան
հնդկաստան
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան–իրան գործակցություն
նարեկ տերյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/12/67413586_0:120:1280:840_1920x0_80_0_0_d0c384901476e7e37b8c7306376b493d.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի–Sputnik. Հայաստանը, Իրանն ու Հնդկաստանը քննարկել են եռակողմ համագործակցությունը Հնդկաստանի գլոբալ ծովային գագաթնաժողովի շրջանակում։Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն այսօր Մումբայ քաղաքում հանդիպել է Հնդկական նավահանգիստների ասոցիացիայի Մումբայ նավահանգստի տնօրեն Ռաջիվ Ջալոտայի հետ։Հանդիպմանը ներկա են եղել նաև Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը և Իրանում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։«Հանդիպման ընթացքում Ռաջիվ Ջալոտան ներկայացրել է նավահանգստի հնարավորությունները։ Այնուհետև կողմերը քննարկել են Մումբայ նավահանգստի միջոցով տարանցիկ բեռնափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ։Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել։ Անդրադարձ է արվել նաև հնարավոր եռակողմ ձևաչափով գործակցությանը։
հնդկաստան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/12/67413586_0:0:1280:960_1920x0_80_0_0_ef7c350cd6c43eac9a37a9035b0b1de6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հնդկաստան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, նարեկ տերյան
հայաստան, հնդկաստան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, նարեկ տերյան
Պաշտոնական Երևանը քննարկել է Մումբայ նավահանգստի միջոցով տարանցիկ բեռնափոխադրման հարցը
13:53 18.10.2023 (Թարմացված է: 13:54 18.10.2023) Հայաստանը, Իրանը և Հնդկաստանը, հնարավոր է` նաև եռակողմ ձևաչափով գործակցություն հաստատեն։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի–Sputnik. Հայաստանը, Իրանն ու Հնդկաստանը քննարկել են եռակողմ համագործակցությունը Հնդկաստանի գլոբալ ծովային գագաթնաժողովի շրջանակում։
Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը
հայտնում է, որ նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն այսօր Մումբայ քաղաքում հանդիպել է Հնդկական նավահանգիստների ասոցիացիայի Մումբայ նավահանգստի տնօրեն Ռաջիվ Ջալոտայի հետ։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը և Իրանում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։
«Հանդիպման ընթացքում Ռաջիվ Ջալոտան ներկայացրել է նավահանգստի հնարավորությունները։ Այնուհետև կողմերը քննարկել են Մումբայ նավահանգստի միջոցով տարանցիկ բեռնափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել։ Անդրադարձ է արվել նաև հնարավոր եռակողմ ձևաչափով գործակցությանը։