00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նա չի կարող անաչառ դատավոր լինել․ Կոչուբաևը Մասիս Մելքոնյանի քաղաքական հայացքների մասին

© Sputnik / Aram NersesyanՓաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2023
Բաժանորդագրվել
Փաստաբանական թիմը վստահ է՝ Լևոն Քոչարյանի նկատմամբ արտաիրավական քաղաքական հետապնդում է իրականացվում։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի գործով դատավոր Մասիս Մելքոնյանը չի կարող անաչառ լինել իր քաղաքական հայացքներից ելնելով։ Այս մասին Քոչարյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննելու դատական նիստից առաջ հայտարարեց նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Ավելի վաղ Լևոն Քոչարյանի մեկ այլ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել էր, որ Մասիս Մելքոնյանը մինչ դատավոր դառնալը եղել է քաղաքական դերակատար, ունեցել է հստակ բացասական վերաբերմունք Ռոբերտ Քոչարյանի պետական ու քաղաքական գործունեության վերաբերյալ, ինչը արտահայտվել է նրա սոցցանցային հարթակում, տարբեր հարցազրույցներում:
«Մենք որևէ ակնկալիք չունեինք և հիմա էլ չունենք, որ Մասիս Մելքոնյանն անհրաժեշտ անաչառությունը կունենա և օբյեկտիվ կլինի, որպեսզի այդ գործով ինքնաբացարկ հայտնի։ Նա չի կարող անաչառ դատարան լինել՝ պայմանավորված իր քաղաքական գործունեությամբ, քաղաքական թիմի ղեկավարի բացառիկ ատելությամբ, որն ուղղված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին»,- ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ սա բացառապես քաղաքական մոտիվ է և արտաիրավական քրեական հետապնդում է։
Նշենք, որ մինչ այդ, Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն էր ներկայացրել կալանավորման ժամկետի երկարացման միջնորդության քննարկման դատական նիստը հետաձգելու համար, քանի որ ծանոթ չէին գործի նյութերին։ Մելքոնյանը հրաժարվել է հետաձգել դատական նիստը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր սկսվեցին։
Սեպտեմբերի 22–ի առավոտից Երևանի տարբեր վարչական շրջաններում քաղաքացիները անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։ Կարմիրբերետավորներն Ամիրյան փողոցից բերման ենթարկեցին ցուցարարների մի մասին։ Նրանց թվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Լևոն Քոչարյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա 1 ամսով կալանավորվել է։
Հրաժարվել են բժիշկների կանչել. փաստաբանը` Լևոն Քոչարյանին բռնության ենթարկելու մասին
Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ սեպտեմբերի 22-ին խաղաղ ցույցի ժամանակ նա չի կատարել կարմիրբերետավորների` ճանապարհը բացելու օրինական պահանջ և բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ։ Նույն օրը Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս իրավապահները այնպես են հարվածել նրան, որ փակ գանգուղեղային վնասվածք է ստացել։
Լրահոս
0