00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԿ-ի ԱԽ-ն չի կարողացել որոշում կայացնել Գազայի հատվածի վերաբերյալ. Նեբենզյա

Բաժանորդագրվել
Դիվանագետը նշել է, որ Վաշինգտոնն ի սկզբանե շահագրգռված չէր Գազայի իրավիճակի վերաբերյալ բանաձևի ընդունմամբ:
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարողացել որոշում ընդունել, որը կդադարեցներ հումանիտար ողբերգությունը Գազայի հատվածում: Այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
«Ահա խորհրդի անդամների ձգձգման գինը, որոնցից շատերը վերջին 11 օրը՝ Գազայի շուրջ էսկալացիայի սկսվելուց ի վեր, զբաղված էին ժամանակ վատնելով։ Մենք ձեզ այդ մասին դեռ երկուշաբթի էինք զգուշացրել, երբ ԱԽ մի շարք անդամներ, առաջնորդվելով «զուտ մարդասիրական», իսկ իրականում քաղաքական նկատառումներով, չաջակցեցին հրադադարի մասին ռուսական բանաձևի նախագծին»,-ասել է Նեբենզյան։
Նա նշել է, որ խորհուրդը հստակ և հավաքական ազդանշան չի ուղարկել՝ անհապաղ, կայուն և պահվող մարդասիրական հրադադարի կոչով:
Նեբենզյան կեղծավորություն է անվանել Մերձավոր Արևելքի վերաբերյալ Բրազիլիայի բանաձևի դեմ ԱՄՆ-ի վետոն:
«Քիչ առաջ մենք ձեզ հետ ականատես եղանք մեր ամերիկացի գործընկերների կեղծավորության և երկակի ստանդարտների հերթական դրսևորմանը։ Ի սկզբանե սկզբունքորեն դեմ չլինելով ԱԽ-ի մարդասիրական բանաձևի ընդունման գաղափարին` նրանք իրականում շահագրգռված չէին դրանում և միայն հույս ունեին նախագիծը առանց իրենց վետոյի չանցնելու համար անհրաժեշտ ձեռքերի քանակ ստանալ։ Քանի որ դա ի վերջո չհաջողվեց, նրանք ստիպված եղան բոլորիս առջև կանգնել առանց դիմակների»,-հայտարարել է նա։
Ռուսաստանը Իսրայելին կոչ է արել անհապաղ հումանիտար հասանելիություն տրամադրել` հայտարարելով, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ դադարեցնել կրակը և մարդասիրական միջանցքներ բացել:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում ավելի քան 1,3 հազար երեխա է մահացել. Պաղեստինի ԱԳՆ
Լրահոս
0