https://arm.sputniknews.ru/20231018/lghic-teghahanvatsneric-272y-bnakvum-en-tsaghkadzvori-hangstjan-tnerum-mipn-ajcelel-e-nranc-67446352.html
ԼՂ–ից տեղահանվածներից 272–ը բնակվում են Ծաղկաձորի հանգստյան տներում. ՄԻՊ–ն այցելել է նրանց
ԼՂ–ից տեղահանվածներից 272–ը բնակվում են Ծաղկաձորի հանգստյան տներում. ՄԻՊ–ն այցելել է նրանց
Sputnik Արմենիա
Արձանագրված խնդիրները կամփոփվեն, և դրանց լուծմանն ուղղված առաջարկները կներկայացվեն իրավասու մարմիններին: 18.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-18T20:19+0400
2023-10-18T20:19+0400
2023-10-18T20:25+0400
հայաստան
անահիտ մանասյան
ծաղկաձոր
արցախ
բռնի տեղահանված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/12/67444280_0:39:1280:759_1920x0_80_0_0_83b9f8b09512b51e2289ec2717def2d6.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Ծաղկաձոր, որտեղ Արցախից բռնի տեղահանված 272 անձ է բնակություն հաստատել, և ծանոթացել նրանց խնդիրներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։Նշվում է, որ Ծաղկաձոր խոշորացված համայնքի հանգստյան տներից մեկում այս պահին բնակվում է բռնի տեղահանված 105 անձ, այդ թվում՝ 40 երեխա:Հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված հարցերին։Բացի այդ, Անահիտ Մանասյանն այցելել է նաև Ծաղկաձորի ԵՊՀ «Համալսարան» հյուրանոց, որտեղ այս պահին գտնվում է բռնի տեղահանված 167 անձ, այդ թվում՝ 44 երեխա:Պաշտպանը տեղում ուսումնասիրել է բռնի տեղահանված հայրենակիցների պահման պայմանները, կարիքների գնահատման, բժշկական օգնության և սպասարկման, սննդի, անձնական հիգիենայի պարագաների տրամադրման գործընթացները։Անահիտ Մանասյանը Ծաղկաձոր է մեկնել Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։Այցի արդյունքում արձանագրած խնդիրները կամփոփվեն, և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ կներկայացվեն իրավասու մարմիններին:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
ծաղկաձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/12/67444280_15:0:1151:852_1920x0_80_0_0_0a9e3a040b2bb2273dfb159f679b8eb0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անահիտ մանասյան, ծաղկաձոր, արցախ, բռնի տեղահանված
հայաստան, անահիտ մանասյան, ծաղկաձոր, արցախ, բռնի տեղահանված
ԼՂ–ից տեղահանվածներից 272–ը բնակվում են Ծաղկաձորի հանգստյան տներում. ՄԻՊ–ն այցելել է նրանց
20:19 18.10.2023 (Թարմացված է: 20:25 18.10.2023) Արձանագրված խնդիրները կամփոփվեն, և դրանց լուծմանն ուղղված առաջարկները կներկայացվեն իրավասու մարմիններին:
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Ծաղկաձոր, որտեղ Արցախից բռնի տեղահանված 272 անձ է բնակություն հաստատել, և ծանոթացել նրանց խնդիրներին։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Նշվում է, որ Ծաղկաձոր խոշորացված համայնքի հանգստյան տներից մեկում այս պահին բնակվում է բռնի տեղահանված 105 անձ, այդ թվում՝ 40 երեխա:
«Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ։ ԼՂ–ից բռնի տեղահանվածները ներկայացրել են իրենց կրած զրկանքները և բռնի տեղահանման հետևանքովառաջացած խնդիրները։ Անդրադարձ է կատարվել կենսաթոշակների, պետական նպաստների վճարման հետ կապված հարցերին»,– ասված է հաղորդագրության մեջ:
Հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված հարցերին։
Բացի այդ, Անահիտ Մանասյանն այցելել է նաև Ծաղկաձորի ԵՊՀ «Համալսարան» հյուրանոց, որտեղ այս պահին գտնվում է բռնի տեղահանված 167 անձ, այդ թվում՝ 44 երեխա:
Պաշտպանը տեղում ուսումնասիրել է բռնի տեղահանված հայրենակիցների պահման պայմանները, կարիքների գնահատման, բժշկական օգնության և սպասարկման, սննդի, անձնական հիգիենայի պարագաների տրամադրման գործընթացները։
Անահիտ Մանասյանը Ծաղկաձոր է մեկնել Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։
Այցի արդյունքում արձանագրած խնդիրները կամփոփվեն, և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ կներկայացվեն իրավասու մարմիններին:
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել
100 632 մարդ։