00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
6 ր
Ուղիղ եթեր
09:44
15 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:07
37 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Լայնամասշտաբ բողոքի ակցիաներ Թուրքիայում. մարդիկ փորձել են ներխուժել Իսրայելի դեսպանատուն

© AFP 2024 / MUSTAFA OZERԹուրքիա. բողոքի ակցիա
Թուրքիա. բողոքի ակցիա - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2023
Թուրքիա. բողոքի ակցիա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ցուցարարները պահանջում էին բացել հումանիտար միջանցքները դեպի Գազա և պաղեստինցիներին օգնելու համար նույնիսկ այնտեղ թուրքական զորքեր տեղակայել։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Այս գիշերը Թուրքիայում լայնածավալ հակաիսրայելական ցույցեր են տեղի ունեցել, հայտնում է NTV-ն։
Գազայի հիվանդանոցին հասցված հարվածի հետևանքով հարյուրավոր խաղաղ բնակիչների մահվան մասին լուրերից հետո տարբեր քաղաքներում հազարավոր թուրք բնակիչներ գնացել են Իսրայելի դեսպանատան և հյուպատոսությունների մոտ։
Ստամբուլում ցուցարարները պահանջում էին բացել հումանիտար միջանցքները դեպի Գազա և նույնիսկ թուրքական զորքեր տեղադրել այնտեղ պաղեստինցիներին օգնելու համար։
Ցուցարարներն անգամ կրակել են Իսրայելի դեսպանատան շենքի վրա և փորձել գրոհել այն։
Ամբոխին շենքից հեռացնելու համար ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել։ Սոցցանցերում հայտնվել են ցուցարարների և ոստիկանների բազմաթիվ բախումների կադրեր։
Անկարայում փողոցը, որտեղ գտնվում է Իսրայելի դեսպանատունը, ամբողջությամբ փակել են ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները շենքի գրավումը կանխելու համար։
Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Իզմիրում և Ադանայում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության մոտ, որտեղ տեղակայված է ամերիկյան Ինջիրլիք ավիաբազան։
Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Պաղեստինի Գազայի հատվածում տեղակայված Ahli Arab հիվանդանոցի ուղղությամբ Իսրայելի ավիահարվածի հետևանքով ավելի քան 500 մարդ է մահացել։ Պաղեստինում եռօրյա սուգ է հայտարարվել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Լրահոս
0