00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրոք աննախադեպ է, բայց վատթար սցենարով. Գևորգ Դանիելյանն արձագանքում է Փաշինյանի ելույթին

© Sputnik / Aram NersesyanԱրցախից բռնի տեղահանվածներ
Արցախից բռնի տեղահանվածներ - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2023
Արցախից բռնի տեղահանվածներ
Բաժանորդագրվել
ՀՀ արդարադատության նախկին նախարարը հիշում է նախկին տեղահանությունները և քննադատում գործող իշխանությանը։
Այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում Արցախի բռնի հայաթափման հետևանքով, իրոք աննախադեպ է, կարծում է արդարադատության նախկին նախարարը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման դիտարկում արեց արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը` արձագանքելով Եվրոպական խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի` բռնի տեղահանված արցախցիներին Հայաստանում ցուցաբերված աջակցությանը հնչած գնահատականներին։
«Թե որ պաշտոնյան ինչ դիտարկումներ կանի, ինչպես կփորձի բարվոք տեսանկյունից ներկայացնել այսօր տեղի ունեցողը, դա ինձ քիչ է հետաքրքրում։ Ես ինքս էլ եմ համեմատում այն, ինչ հիմա եմ տեսնում, և այն, ինչին ի պաշտոնե ակտիվ ականատես ու մասնակից եմ եղել 33-34 տարի առաջ։ Եվ պետք է ասեմ, որ իրոք աննախադեպ է այն, ինչ այսօր տեղի է ունենում` աննախադեպ վատթար սցենարով»,– ասաց Դանիելյանը։

90-ականներին էլ մենք վրանային ճամբարներ չենք ունեցել. նախկին դատախազը հիշում է նախկին տեղահանությունները

Մեր զրուցակիցը 1989-92 թթ–ին ղեկավարել է Գլխավոր դատախազության ազգամիջյան հարաբերություններում օրենսդրության կատարման նկատմամբ հսկողության բաժինը, որը զբաղվում էր ոչ միայն Ադրբեջանի ջարդարարությունների քրեաիրավական գնահատականներով, այլև բռնի տեղահանված հայերի խնդիրների ընդհանուր համակարգմամբ։
«Մինչև 1992թ–ը մենք ունեցել էինք աղետալի երկրաշարժ, որ մեր բնակֆոնդի 32 տոկոսն ուղղակի ոչնչացրել էր։ Հետագայում մենք հարկադրված եղանք ևս 5 տոկոսը հանել։ Բնակֆոնդի 37 տոկոսը չկար։ Սա արդեն ցուցիչ է, չէ՞, թե ինչքան դժվար էր այդ փախստականներին տեղավորելը։ Դե, համեմատեք այսօրվա բնակֆոնդի հետ, երբ մի քանի անգամ ավելի բնակֆոնդի շինարարություն է իրականացվել` ոչ միայն քաղաքներում, այլև գյուղերում»,– ասում է Դանիելյանը` միաժամանակ հիշեցնելով, որ խորհրդային օրենքներով մեծ ամառանոցներ կառուցելն արգելված էր, դրանք 60 քմ–ից ավելի չպիտի լինեին, ինչը ևս իր հերթին դժվարացնում էր մեկ տան մեջ մի քանի ընտանիքներ տեղավորելը։
Մեր զրուցակիցը հիշում է, որ 89-92թթ–ին Ադրբեջանից տեղահանված հայերին ժամանակավորապես տեղավորում էին Հայաստանի առաջնակարգ առողջարաններում։ Մինչդեռ առողջարանների թիվն այդ տարիներին անհամեմատելի էր ՀՀ ներկայիս հանգստյան տների քանակի հետ։ Գևորգ Դանիելյանի խոսքով` Ծաղկաձորում այդ տարիներին ընդամենը 5 առողջարան կար։ Մյուսները ԽՍՀՄ–ի փլուզումից հետո կիսաքանդ վիճակում էին, ու հնարավոր չէր դրանք շատ արագ կարգի բերել` փախստականներին տեղավորելու համար։
«Բայց նույնիսկ այդ պայմաններում մենք վրանային ճամբարներ չենք ունեցել։ Եղած հնարավորություններն այնքան ռացիոնալ էին օգտագործվում, որ նույնիսկ այդ պայմաններում մարդկանց կարողացանք շատ արագ տեղավորել։ Ես չեմ հիշի որևէ դեպք, երբ մարդկանց տևական ժամանակով ընդունենք որևէ դպրոցի մարզասրահում` մահճակալներ տեղադրելով ու մարդկանց նվազագույն կենսապայմանները չբավարարող պայմաններ ստեղծելով։ Նույնիսկ դա չի եղել»,– հիշում է նախկին դատախազը։
Բացի այդ, Գևորգ Դանիելյանն արձանագրում է, որ 1990-ականների սկզբում Հայաստանում դեռ մեծ թվով ադբեջանցիներ էին ապրում։ 1990թ–ի դեկտեմբերի վերջի պաշտոնական տվյալներով՝ ՀՀ–ում դեռ 48 000ադրբեջանցի կար։ Նոււյնիսկ Հայաստանից հեռացած ադրբեջանցիների տները ԽՍՀՄ խիստ օրենսդրության պարագայում հեշտ չէր հատկացնել Ադրբեջանից տեղահանված ընտանիքներին։ Դրա համար ձեռք էր բերվում համաձայնություն ժամանակավոր տեղավորման մասին։
Այդ տարիներին Հայաստանից դեռևս չկար զանգվածային արտագաղթ, չկային դատարկ տներ, որոնք այսօր շատ են հատկապես մարզերում, գյուղական բնակավայրերում։
«Ես` ինքս էլ իմ ծանոթների, բարեկամների միջոցով այսօր կարողացել եմ մի քանի փախստականների տեղավորել։ Զանգել ենք Ռուսաստան, ճշտել ենք, որ այդ մարդիկ չեն վերադառնալու տևական ժամանակ, և տեղավորել ենք արցախցիներին` առանց որևիցե վարձավճարի»,– պատմում է նա։
Բացի այդ, 90-ականներին Հայաստանում չկային մեծ ունեցվածքի տեր մարդիկ, որոնք կարող էին բարեգործությամբ զբաղվել։
Հոգեբանական տրավման կարող է ֆիզիկական հիվանդություն առաջացնել. ինչպես օգնել արցախցիներին
«Այսօր կան բարեգործներ, գործարարներ, որոնք 1000–ավոր փախստականների են տեղավորում։ Ես տեղյակ եմ, որ «Տաշիր Գրուպը» 1500 փախստականների է տեղավորել։ Պետությունը, իշխանությունը դա կարող է վերագրել իրեն։ Բայց 90-կաններին գործարարները նոր-նոր առաջին քայլերն էին կատարում և չունեին հնարավորություն մեծ ծավալի բարեգործություն իրականացնելու», – ասաց Դանիելյանը։
Նա նաև արձանագրում է, որ նույնիսկ համեստ հնարավորությունների տեր մարդիկ իրենց կարողությունների սահմաններում կանգնեցին արցախցիների կողքին։ Եղան նաև բացասական դրսևորումներ` տան վարձերի թանկացում և այլն։ Բայց դրանք, նրա դիտարկմամբ, բարեբախտաբար, շատ չնչին տոկոս են կազմում։

Հռոմի ստատուտի մասին խոսելը պարապ զբաղմունք է, եթե մենք չունենք հարուցված քրեական գործ

Կարևորելով սոցիալ–կենցաղային խնդիրների լուծումը՝ նախկին դատախազը չի անտեսում նաև հարցի իրավական կողմը։ Դանիելյանն արձանագրում է, որ աշխարհն այսօր ընդունում է Արցախից հայերի բռնի տեղահանման փաստը։ Բայց, չնայած իր ողբերգական ընթացքին, նրա գնահատմամբ, այսօրվա իրադարձություններն ուղղակի անհամեմատելի են այն հանցագործությունների հետ, որ կատարվել են երեք տասնամյակ առաջ Սումգայիթում, Բաքվում, Գանձայում։ Այնուամենայնիվ, այսօր ևս կատարվածի իրավական գնահատականը, նրա համոզմամբ, ցեղասպանությունն է։
«Դասական իմաստով տեղի է ունեցել ցեղասպանություն։ Իհարկե, այդ փաստով պետք է հարուցվի քրեական գործ։ Մինչև այդ քրեական գործը չհարուցենք, մենք Հռոմի ստատուտի մասին խոսելը պետք է համարենք պարապ զբաղմունք քաղաքական խնդիրներ լուծելու, ինչ–որ պետության հետ հարաբերություններ պարզելու համար։ Հռոմի ստատուտը կոնկրետ իրավական փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս հավաքած կոնկրետ փաստերով դիմելու Միջազգային քրեական դատարան։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մենք չունենք այդ քրեական գործը։ Ի՞նչ ենք պարզել, որ հիմա էլ ուզում են դիմել միջազգային դատարան»,– ասում է մասնագետը` արձանագրելով, որ 90-ականների դեպքերի համեմատ այսօր իրավական ու մասնագիտական հնարավորություններն անհամեմատ մեծ են, գործի ծավալը` մի քանի անգամ փոքր։
Դրա փոխարեն ՀՀ իշխանությունները սահմանափակվում են զուտ քաղաքական գնահատականներով, որոնք չունեն իրավական որևէ հետևանք։
«Ինձ երբեմն ասում են` եթե մենք այդ քայլերն անենք, կվնասենք մեր ռազմագերիներին։ Իմ հարցը հետևյալն է` իսկ քայլեր չանելով մենք ինչո՞վ ենք օգնում։ Եթե մենք կարող ենք այդ քայլերով ինչ–որ տեղ կաշկանդել Ադրբեջանին, ինձ համար դա հասկանալի կլինի, բայց եթե մենք բացարձակապես դրանում հետաքրքրված չենք, Ադրբեջանը հանգիստ իր ցեղասպան, զավթողական քաղաքականությունն իրականացնում է։ Չի էլ նայում, թե ինչ եք ասում, ինչ չեք ասում»,– նկատում է Դանիելյանը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ միջազգային գործընկերները խոստովանել են, թե իրենք չեն տեսել մի դեպք, երբ մեկ շաբաթում մի երկիր 100 հազար փախստական մտնի և այդ երկիրը կարողանա բոլորին ընդունել առանց փախստականների ճամբարներ և վրանային ավաններ հիմնելու:
Լրահոս
0