https://arm.sputniknews.ru/20231018/futbvolajin-khvoshvor-mrcashar-kapanum-khaghadasht-durs-kgan-tarber-erkrneri-lragrvoghnery-67429513.html
Ֆուտբոլային խոշոր մրցաշար Կապանում. խաղադաշտ դուրս կգան տարբեր երկրների լրագրողները
Ֆուտբոլային խոշոր մրցաշար Կապանում. խաղադաշտ դուրս կգան տարբեր երկրների լրագրողները
Sputnik Արմենիա
Կազմակերպիչները բացատրել են, թե ինչու է մրցաշարը հենց Սյունիքում անցկացվում։ 18.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-18T16:15+0400
2023-10-18T16:15+0400
2023-10-18T16:38+0400
հայաստան
ֆուտբոլ
մրցաշար
«զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
լրագրող
կապան
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/1754/48/17544832_0:79:1498:922_1920x0_80_0_0_a240bda7ef40333259ef4000693b062b.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Կապանի քաղաքային մարզադաշտում կկայանա «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարը, որին կմասնակցեն լրագրողների 8 թիմեր՝ Գերմանիայի, Ռումինիայի, Եգիպտոսի, Լիտվայի, Մոլդովայի, Վրաստանի, Երևանի և Կապանի։ Տեղեկությունը հայտնում են կազմակերպիչները։Միջոցառման կազմակերպիչն է Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիան, գլխավոր հովանավորը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, աջակիցը՝ «Սյունիք» ֆուտբոլային ակումբը։ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, խոսելով մրցաշարի կարևորության մասին, ասել է, որ սա Սյունիքը մի քանի երկրների լրագրողների մեծ խմբի ներկայացնելու հնարավորությունն է։Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիայի նախագահ Դավիթ Ալավերդյանն էլ նշել է, որ մրցաշարի անցկացման վայրի ընտրությունը պատահական չէ. այսօր սյունեցիներն ունեն քաջալերման և բարոյական աջակցության կարիք, և մի քանի տասնյակ օտարերկրյա լրագրողներ հնարավորություն կունենան սեփական աչքերով տեսնելու Սյունյաց աշխարհի գեղեցկությունը և ծանոթանալ գլխավոր հարստությանը՝ մարդկանց։«Ինտերը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ
կապան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1754/48/17544832_83:0:1416:1000_1920x0_80_0_0_bca6a20e7047bc3b5a9a5aa35e4e9e68.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ֆուտբոլ, մրցաշար, «զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», լրագրող, կապան, սպորտ
հայաստան, ֆուտբոլ, մրցաշար, «զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», լրագրող, կապան, սպորտ
Ֆուտբոլային խոշոր մրցաշար Կապանում. խաղադաշտ դուրս կգան տարբեր երկրների լրագրողները
16:15 18.10.2023 (Թարմացված է: 16:38 18.10.2023) Կազմակերպիչները բացատրել են, թե ինչու է մրցաշարը հենց Սյունիքում անցկացվում։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Կապանի քաղաքային մարզադաշտում կկայանա «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարը, որին կմասնակցեն լրագրողների 8 թիմեր՝ Գերմանիայի, Ռումինիայի, Եգիպտոսի, Լիտվայի, Մոլդովայի, Վրաստանի, Երևանի և Կապանի։ Տեղեկությունը հայտնում են կազմակերպիչները։
Մրցաշարը սկսվելու է հոկտեմբերի 21-ին` ժամը 11.00-ին։ Խաղերն անցկացվելու են ֆուտբոլային դաշտի մեկ քառորդի հատվածում, զուգահեռաբար 4 խաղադաշտում։ Բոլորը թիմերը մրցելու են միմյանց հետ։ Մեկ խաղի տևողությունը 20 րոպե է։ Յուրաքանչյուր խաղից հետո կլինի 10 րոպե ընդմիջում, իսկ 4-րդ խաղից հետո՝ 20 րոպե, որի ընթացքում երկրպագուների միջև կխաղարկվեն արժեքավոր նվերներ։
Միջոցառման կազմակերպիչն է Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիան, գլխավոր հովանավորը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, աջակիցը՝ «Սյունիք» ֆուտբոլային ակումբը։
ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, խոսելով մրցաշարի կարևորության մասին, ասել է, որ սա Սյունիքը մի քանի երկրների լրագրողների մեծ խմբի ներկայացնելու հնարավորությունն է։
Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիայի նախագահ Դավիթ Ալավերդյանն էլ նշել է, որ մրցաշարի անցկացման վայրի ընտրությունը պատահական չէ. այսօր սյունեցիներն ունեն քաջալերման և բարոյական աջակցության կարիք, և մի քանի տասնյակ օտարերկրյա լրագրողներ հնարավորություն կունենան սեփական աչքերով տեսնելու Սյունյաց աշխարհի գեղեցկությունը և ծանոթանալ գլխավոր հարստությանը՝ մարդկանց։